Posted in Հանրահաշիվ

Նենսի Ռոման

Nancy Grace Roman 2015.jpg

Նենսի Գրեյս Ռոման մայիսի 16, 1925ՆաշվիլԱՄՆ – դեկտեմբերի 25, 2018 կամ դեկտեմբերի 26, 2018Մոնտգոմերի շրջանՄերիլենդԱՄՆ), ամերիկացի աստղագետ, ՆԱՍԱ-ի առաջին կին ղեկավարներից մեկը: Հայտնի է որպես «Հաբլի մայր»՝ Հաբլ տիեզերական աստղադիտակի պլանավորման գործում ունեցած ներդրուների համար: Իր կարիերայի ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել գիտության ոլորտում կանանց խոսքի, կրթության և կանանց շահերի պաշտպանության ոլորտում:

Անձնական կյանք

Ռոմանը ծնվել է Նեշվիլում՝ երաժշտության ուսուցիչ Ջորջիա Սմիթի Ռոմանի և երկրաֆիզիկոս / մաթեմատիկոս Ռոման Իրվինի ընտանիքում: Հոր տարբեր ընկերություններում և պետական հաստատություններում որպես երկրաֆիզիկոս աշխատանքի շնորհիվ ընտանիքը հաճախ էր շրջագայում: Դստեր լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրանք տեղափոխվեցին Օկլահոմա: Ռոմանն ու նրա ծնողները հետագայում տեղափոխվեցին ու Հյուսթոն, Ջերսի, ՆյՄիչիգան, Նևադա և վերջապես Բալթիմոր: 1955 թվականից նա ապրում է Վաշինգտոնում: Ռոմանը պնդում է, որ ծնողներն ամենից շատ ազդել են գիտության նկատմամբ իր հետաքրքրության վրա: Աշխատանքից դուրս նա հաճույքով հաճախում էր դասախոսությունների և համերգների և հանդիսանում էր Ամերիկյան համալսարանի կանանց ասոցիացիայի ակտիվ անդամ:

Կրթություն

Երբ Ռոմանը տասնմեկ տարեկան էր, նա սկսեց հետաքրքրվել աստղագիտությամբ և Նևադայի իր դասընկերների հետ ստեղծեց աստղագիտության ակումբ: Նրանք հանդիպում էին շաբաթը մեկ անգամ և կարդում համաստեղությունների մասին գրքեր: Չնայած ընկերները նրան չէին աջակցում, Ռոմանն դեռևս միջնակարգ դպրոցում գիտեր, որ ցանկանում է շարունակել ուսումը աստղագիտության բնագավառում։ Նա արագացված ուսուցման ծրագրով սովորում էր Բալթիմորի Western High School (Baltimore) դպրոցում և երեք տարի անց ավարտեց այն:

Ռոմանը սովորել է Սուորթմոր քոլեջում և 1946 թվականին ստացել աստղագիտության բակալավրի աստիճան: Ուսման ընթացքում նա աշխատում էր Սպրոուլի աստղադիտարանում: Հետագայում 1949 թվականին նա ստանում է գիտությունների դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանից: Նա համալսարանում մնաց վեց տարի՝ աշխատելով Իերկսի աստղադիտարանում ժամանակ առ ժամանակ մեկնում էր Տեխասի Մակդոնալդ աստղադիտարան, որտեղ որպես գիտաշխատող համագործակցում էր Վ. Վ. Մորգանի հետ]: Հետազոտողի պաշտոնը մշտական չէր, ուստի Ռոմանը դարձավ հրահանգիչ, իսկ այնուհետև՝ պրոֆեսորի ասիստենտ: Ի վերջո, Ռոմանը թողեց իր աշխատանքը համալսարանում, կապված այդ ժամանակ կնոջ համար գիտական աշխատանք ստանալու դժվարությունների հետ: Ռոմանը շարունակեց համագործակցել մայր բուհի հետ և 1980-1988 թվականներին աշխատում էր Սուորթմոր քոլեջի Կառավարման խորհրդում:

Մասնագիտական աշխատանք

Նենսի Ռոմանը 1960-ական թվականներին

Չիկագոյի համալսարանի Իերկերյան աստղադիտարանում աշխատելիս Ռոմանը ուսումնասիրում էր AG Դրակոն աստղը և պատահաբար հայտնաբերեց, որ դրա արտանետումների սպեկտրը բոլորովին փոխվել է նախորդ դիտարկումների համեմատությամ: Ավելի ուշ այդ հայտնագործության հրապարակումը նա մեծ հաջողություն անվանեց, ինչը զգալիորեն բարձրացրեց նրա հեղինակությունը աստղագիտական ընկերակցությունում, ինչը նպաստեց նրա հետագա կարիերային:

Դուրս գալով Չիկագոյի համալսարանից՝ Ռոմանն աշխատել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմի հետազոտական լաբորատորիայում (NRL), մասնավորապես՝ նրա ռադիոաստղագիտության ծրագրում: Ռոմանի աշխատանքը NRL- ում ներառում էր ոչ ջերմային սպեկտրի օգտագործումը և գեոդեզիական աշխատանքների իրականացումը Ծրագրում նա դարձավ միկրոալիքային սպեկտրոսկոպիայի բաժնի վարիչ:

Նենսի Ռոման ուղեծրով պտտվող արեգակնային դիտարանի մոդելի հետ

Նենսի Ռոմանը ապագա Հաբլ աստղադիտակի մոդելի հետ

NASA

Հարոլդ Յուրիի դասախոսության ժամանակ Ռոմանը մոտեցել է Ջեք Կլարկին, ով հարցրեց, թե ճանաչո՞ւմ է որևէ մեկին, ով հետաքրքրված կլինի ՆԱՍԱ-ում տիեզերական աստղագիտության ծրագիր ստեղծելով: Նա դա ընդունել է որպես դիմելու հրավեր և արդյունքում ստացել այդ պաշտոնը: Ռոմանը դարձել է NASA-ի Տիեզերական գիտությունների գրասենյակի աստղագիտության բաժանմունքի առաջին ղեկավարը` մեկնարկելով բուն ծրագիրը և դառնալով առաջին կինը, որը նշանակվել է տիեզերական գործակալության բարձր պաշտոնում: Նրա աշխատանքի շրջանակներում հնարավոր է եղել շրջել երկրով մեկ և ելույթ ունենալ աստղագիտության ֆակուլտետներում՝ քննարկելով զարգացման ծրագիրը: Ռոմանը նաև իմացել է, թե ինչ են ուզում մյուս աստղագետները և խոսել տիեզերքից դիտարկելու առավելությունների մասին: 1961-1963 թվականներին եղել է ՆԱՍԱ-ի աստղագիտության և արևի ֆիզիկայի բաժնի վարիչը: Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՆԱՍԱ-ում, այդ թվում աստղագիտության և հարաբերականության տեսության բաժնի վարիչի պաշտոնը:

ՆԱՍԱ-ում աշխատանքի ընթացքում Ռոմանը մշակել և ձևավորել է բյուջե տարբեր ծրագրերի համար ու կազմակերպել գիտնականների մասնակցությունը դրանց: Նա մասնակցություն է ունեցել ուղեծրային արևային աստղադիտարանի և երեք փոքր աստղագիտական արբանյակների արձակմանը: Այս արբանյակներն օգտագործվել են ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթային տեխնոլոգիաներ՝ արևը, տիեզերքը և երկինքը դիտարկելու համար: Աշխատելով Դիքսոն Աշվորթի հետ` նա վերահսկել է նաև ուղեծրային աստղագիտական աստղադիտարանների մեկնարկը, որոնք օգտագործել են օպտիկական և ուլտրամանուշակագույն չափումներ:

Դրա մյուս արձակումները ներառում են չորս գեոդեզիական արբանյակներ: Նա մշակեց պլաններ մի շարք այլ փոքր ծրագրերի համար, ինչպիսիք են Աստղագիտական հրթիռային ծրագիրը, Բարձր էներգետիկական աստղագիտական աստղադիտարանները, ռելյատիվիստական գրավիտացիոն կարմրափոխությունը չափելու զոնդ-հետախուզական հետաքննությունը և Սփեյսլեբի, Ջեմինի, Ապոլլոնի և Սկայլաբի այլ փորձարկումները: Ռոմանը աշխատել է նաև Ջեկ Գոլցի հետ Փոքր աստղագիտական արբանյակի և Դոն Բերրոուբրիջի հետ տիեզերական աստղադիտակի վրա:

Վերջին ծրագիրը, որի հետ կապված նա հանձնաժողով է կազմել և որտեղ ակտիվորեն ներգրավված է եղել, Հաբլ աստղադիտակն էր: Ռոմանը աշխատել է նախնական պլանավորման վրա, մասնավորապես` ծրագրի կառուցվածքի հիմքերը դնելու վրա: Իր մեծ ներդրումների համար նրան հաճախ անվանում են «Հաբլի մայր»[: «Դա հաճախ մոռանում են աստղագետների մեր երիտասարդ սերունդը, ովքեր իրենց կարիերան արեցին Հաբլ տիեզերական աստղադիտակի միջոցով», – ասում է Էդ Վայլերը: «Ցավոք, ներկայիս ինտերնետային դարաշրջանում պատմությունը շատ բան է մոռացել, բայց հին ժամանակներում՝ մինչև ինտերնետը, Google-ը, էլ. Փոստը, հենց Նենսին էր, ով օգնեց վաճառել Հաբլ աստղադիտակի գաղափարը և կազմակերպել աստղագետներին, որոնք ի վերջո համոզեցին Կոնգրեսին ֆինանսավորել այն»:

ՆԱՍԱ-ում քսանմեկ տարի աշխատելուց հետո, նա մինչև 1997 թվականը շարունակել է աշխատել կապալառուների համար, որոնք աջակցում էին Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնին: Ռոմանը 1980-1988 թվականներին եղել է նաև խորհրդական ORI, Inc-ում:

Գիտության բնագավառում

Ռոմանը, ինչպես մյուս կանանց մեծ մասը, գիտության մեջ կանանց խնդիրների հետ բախվել է քսաներորդ դարի կեսերին: Գործընկերները նրան համոզում էին հրաժարվել աստղագիտությամբ զբաղվելուց, չնայած նա այդ ժամանակ ՆԱՍԱ-ի շատ քիչ կանանցից մեկն էր, մասնավորապես միակ կինը, որ ղեկավար պաշտոն էր զբաղեցնում: Ռոմանը մասնակցել է «Կանայք կառավարման մեջ» խորագրով դասընթացներին Միչիգանում և Փենսիլվանիայի համալսարանում, որտեղ դասավանդում էին ղեկավար պաշտոններում կանանց մարտահրավերների մասին: Սակայն 1980 թվականին տված հարցազրույցում Ռոմանը հայտարարել է, որ դասընթացներն անբավարար են, և դրանք ավելի շատ վերաբերում են կանանց հետաքրքրություններին, քան կանանց խնդիրներին:

Հետազոտություններ և հրապարակումներ

Նենսի Ռոմանի առաջին հրատարակություններից մեկը լույս է տեսել 1955 թվականին` Իերկսկի և Մաքդոնալդի աստղադիտարաններում աշխատելուց հետո, «Astrophysical Journal: Supplemental Series» հանդեսում, որն իրենից ներկայացնում էր բարձր արագությամբ աստղերի կատալոգ: Նա փաստաթղթավորել է նոր «շուրջ 600 գերարագ աստղերի ֆոտոէլեկտրական մագնիտուդների, գույների և սպեկտրոսկոպիկ զուգահեռությունների սպեկտրային պարալաքսները»: 1959 թվականին Ռոման հոդված է գրել նաև արտերկրային մոլորակների հայտնաբերման մասին: Ռոմանը հայտնաբերել է նաև, որ ջրանծի և հելիում պարունակող աստղերն ավելի արագ են շարժվում, քան այն աստղերը, որոնք առաջացել են այլ, ավելի ծանր տարրերից: Նրա մյուս հայտնագործություններից մեկն այն էր, որ ոչ բոլոր հասարակ աստղերն են նույն տարիքի: Դա ապացուցել է` աստղերի ցածր ցրման սպեկտրում ջրածնի գծերը համեմատելով: Նա նկատել է, որ ուժեղ գծերով աստղերն ավելի մոտ էին Ծիր Կաթինի կենտրոնին, իսկ մյուսներն ավելի էլիպսաձև և ավելի հեռու են շարժվում գալակտիկայի հարթությունից: Նա ուսումնասիրություններ է կատարել և հրապարակել 1875.0 դիրքի համաստեղության որոնումների վերաբերյալ՝ բացատրելով, թե ինչպես է այն հայտնաբերել, հոդված է գրել նաև Մեծ Արջի համաստեղության վերաբերյալ իր դիսերտացիայի մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *