Posted in Բնագիտական Դիջիթեք, Էկոլոգիա, Նախագծեր

Բնագիտությունը նախադպրոցականների խմբում։Տեքստի մշակում

տարվա եղանակեր 

Նախադպրոցական երեխաները  ստանալօվ բնագիտության մասին նախնականգիտելիքներ  կարողանում են իրենց մեջ խթանել վերլուծության և բնության ուսումնասիրման գօրծընթացը երեխան սկսում է մտածել,վերլուծել,համեմատել,տարբերբնության երեևույ և թներ և կազմում նախնական պատկերացում շրջակա աշխարհի մասին։

Երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս ժամանակաշրջանի (գարունամառաշունձմեռ)- Հյուսիսային և Հարավային կիսագնդերում տարվա եղանակներն իրար հակառակ են։ Տարվա եղանակների առաջացման և հերթափոխության պատճառը Երկրի պտտման առանցքի թեքությունն է (66°33՛) ուղեծրային հարթության նկատմամբ։ Ուղեծիրը տիեզերական տարածության մեջ Երկրի շարժման հետագիծն է. Արեգակի շուրջը այն կատարում է 365 օր 6 Ժ (1 տարի) ընթացքում։ Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեջ մնում է ինքն իրեն գրեթե զուգահեռ, ապա տարվա ընթացքում Երկիրը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ հաջորդաբար հայտնվում է մեկ հյուսիսային, մեկ հարավային բևեռներով։ Ուստի Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հյուսիսային, մերթ Հարավային կիսագունդը, որի հետևանքով էլ Հյուսիսային կիսագնդի ամառը համընկնում է Հարավային կիսագնդի ձմռան հետ, և հակառակը։ Մարտի 21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի (գիշերվա և ցերեկվա տևողությունները Երկրի վրա բոլոր վայրերում հավասար են) կետում։ Երկրի Հյուսիսային Երկրի դիրքի փոփոխությունը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ՝ մեկ լրիվ շրջապտույտի ընթացքում կիսագնդում սկսվում է գարունը (Հարավում՝ աշունը)։ Արեգակը 12 ժ ն է հորիզոնից վեր։ Գարնան տևողությունը 92,8 օր է։ Հունիսի 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիսային կիսագունդ է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 22°27՛ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց, Երկրի 23°27՝ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է հորիզոնի նկատմամբ ամենաբարձր դիրքով՝ զենիթով։ Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տևում է 93,6 օր։ Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում է Հարավային կիսագունդ։ Սկսվում է աշունը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տևում է 89,8 օր։ Վերջապես, դեկտեմբերի 22-ին Արեգակը երկնային հասարակածից դեպի հարավ է հեռացած առավելագույն չափով՝ 23°27՝։ Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսիսային կիսագնդի վրա, և հորիզոնից վեր այն գտնվում է կարճ ժամանակ։ Սկսվում է ձմեռը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89 օր։ Երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանը, ընդհակառակը, առավել մոտ է գտնվում Արեգակին։ Բայց քանի որ Երկրի ուղեծիրը քիչ է տարբերվում շրջանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում տարվա եղանակների վրա։

Տարին բաժանվում է տարվա չորս եղանակի – ձմեռ, գարուն, ամառ, աշուն։ Տարվա եղանակները փոխվում էն հերթականությամբ  – ձմռանից հետո գալիս է գարունը, գարնանից հետո գալիս է ամառը, ամռանից հետո գալիս է աշունը, իսկ աշնանից հետո գալիս է նորից ձմեռը։ Տարվա ամեն եղանակը  ունի երեք ամիս։Տարին սկսվում է ձմեռվա երկրորդ ամսվանից – հունվարից, իսկ վերջանում դեկտեբերով։

Картинки по запросу "տարվա 4 եղանակները"

Սկսվում է ամենասառը  ժամանակը – ձմեռը, նրա երեք ամիսները դեկտեմբեր, հունվար, փետրվար։Картинки по запросу "ձմեռ"

Ձմռանից հետո գալիս է գարունը, երբ հալչում է ձյունը և բնությունը արթնանում է երկար քնից։ Գարնան ամիսներն էն մարտ, ապրիլ, մայիս։ Արևը տաքացնում է ավելի տաք, ամենինչը  կանաչ է դարնում և այդպես գարունը փոխվում է ամռանն։Картинки по запросу "գարուն" Ամռան ամիսներն էն հունիս, հուլիս օգոստոս։ Картинки по запросу "ամառ"Ահա թռչուները թռչում էն տաք երկրներ, տարևները ընկնում էն։ Դա նշանակում է, որ աշունն է եկել։ Աշնան ամիսներն էն սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։

Աշնանից հետո գալիս է նորից ձմեռը։ Նորից գալիս է ձյուն և ամեն ինչ դառնում է սպիտակ։Картинки по запросу "ձմեռ"

Ամիսը ունի երեսուն կամ երեսունմեկ օր։ Իսկ տարվա մեջ երեք հարյուր վացունհինք օր։ Արի նորից ասենք բոլոր ամիսները տարվա մեջ։ Ձմեռվա ամիսներն էն –  դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Գարնան ամիսներն էն – մարտ, ապրիլ, մայիս։ Ամռան ամիսներն էն – հունիս, հուլիս, օգոստոս, իսկ աշնան ամիսներն էն – սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր։Միայն Փետրվար ամիսն է որ 28 օր է 4տարի հետո լինում է 29 օր: