Posted in Էկոլոգիա

Ռեհանն

Ռեհանն օգտագործվել է դեռ հնագույն ժամանակներում և ունի զարմանալի հատկություններ և առավելություններ օրգանիզմի համար: Այն պարունակում է նաև սնուցող նյութեր, և դա է պատճառը, որ որոշ ազգերի մշակույթներում այն անվանվում է «սուրբ բույս»: Այս բույսի փարթամ տերևները և նրա սերմերը հայտնի են իրենց հզոր բուժիչ հատկություններով: Աճում է տաք երկրներում և ունի ավելի, քան 60 տեսակ:Թարմ ռեհանը հիանալի բույր ունի: Մեծ քանակությամբ K վիտամին է պարունակում, ինչը շատ կարևոր է արյան մակարդելիության համար: Ձեր օրգանիզմը պաշտպանված է, քանի որ այն կարող է չեզոքացնել վտանգավոր քիմիական նյութերի ու կանցերոգենների ազդեցությունը:Վերջերս կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ ռեհանը նաև հզոր հակամիկրոբային պարունակություն ունի, իսկ սխտորի համադրությամբ դառնում է էլ ավելի զորեղ հակաբիոտիկային խառնուրդ:Ռեհան օգտագործողների մոտ  նվազում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, քանզի այն անոթները մաքրում է վատ խոլեստերինից: Գլխացավերը, դիարեան, փորկապութ

Բաղադրիչներ՝

  • կանաչ ռեհան – 100գր
  • նեխուրի ցողուններ – 150գր
  • կանախ սոխ (պրաս) – 200գր
  • մատղաշ դդմիկ – 500գր
  • սխտոր – 3 պճեղ
  • ձիթայուղ – 2 ճաշի գդալ
  • կիտրոն – մեկ քառորդ
  • ջուր կամ բանջարեղենային արգանակ – 1 լիտր
  • ծովի աղ, սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կտրատված սոխն ու նեխուրի ցողունները շոգեխաշել մինչև փափկելը: Ավելացնել խորանարդաձև կտրատած դդմիկը, տաքացնել և վրան ջուր ավելացնել: Եփել մարմանդ կրակի վրա 10 րոպե: Վերցնել կրակից, ավելացնել կանաչ ռեհանի տերևներ, սխտոր, կիտրոնի հյութ, աղ, պղպեղ և բլենդերով հարել: