Posted in Ճամփհորդություններ

Ճանփորհդություն դեպի Գյումրի❤️

Ողջույն այսօրվա ճանփորհդությունը դեպի Գյումրի,այս անգամ գնացքով։Ճանապարհը երկար էր բայց մենք փորձեցինք ճանապարհը կարճացնենք մեր խաղերով և ստացվեց ժամանակը ահավոր արագ անցավ։Երբ իջանք քայլեցինք և այցելեցինք թանգարան`իմացանք Գյումրու մասին ամենինչ,տեսանք թէ ինչպես են Գյումրեցիները զբաղվել ոսկերչությամբ,մետաղաձուլությամբ։Նաև տեսանք կանանց և տղամարդկանց Հագուստները`Կանայք հագնում էին տարազ եթե ամուսնացած էին հագնում էին խալաթ գոտիով որի վրա գրված էր իր և ամուսնու առաջին տառերը և հարսանիք օրը,իսկ տղամարդիկ հագնում էին հագուստ և դնում էին գլխարկ`Շախտու։Տեսանք թատրոնի առաջին դերասանուհուն Աստղիկ Մարիկյան։Իմացանք ծեսերից մեկի մասին`Բարեկենդանի։Բարեկենդանի օրը երբ սկսվում էր պասը դրանը կապում էին խաղալիքներ։հարսանիքի ժամանակ պլակատներ են դրել որտեղ հարս ի ու փեսայի առաջին տառեր էին և Հարսանիքի տարեթիվը

Աթոռ է որը փակվում է և դառնում է ձեռնափայտ

Տեսանք նաև թէ ինչպես են ապրել հարուստ Գյումրեցիք ամենինչ եղել է դրսից նարդու փոխարեն խաղացել են շախմատ կամ լետե ունեցել են նա% դաշնամուր։ Տեսանք նաև աղջկա սենյակը։Իմացանք լեգենդը աղջկա լեգենդի մասին։Աղջիկը սիրահարված է լինում մի տղայի և հայրը ասում է <<խուլը թռնել կուզ է>> և ճաղեր է քաշում պատուհանին։Թանգարանից հետո մի փոքր հանգստացանք գնացինք սրճարան հաց կերանք և շարունակեցինք ճանփորհդությունը այցելեցինք 7վերք եկեղեցին մոմ վառեցինք։Շարունակեցինք ճանապարհը`քայլեցինք և տեսանք Օրիորդաց շենքը։Այնուհետև քայլեցինք և այցելեցինք Ասլամազյան տուն թանգարան տեսանք հիանալի նկարներ Իմացանք որ առաջին նկարչական դասը տեղի է ունեցել Ալեքսարդրապոլում:Այնուհետև այցելեցինք հին վարսավիրանոցը որը գործում է 120 տարի`Այնտեղ նկարահանվել էին շատ տեսանյութեր։Այնուհետև այցելեցինք գրախանութ որը նույնպես 120 տարվա էր։Այնտեղ Հոլլ պտտացրեցինք։Անյուհև գնացինք Մհեր Մկրտչյանի տուն թանգարան։Մինչ թանգարան հասնելը տեսանք Գյումրու հին տներից մեկը։Այնուհետև գնացինք Թումո նկարվեցինք հանգստացանք։Նստեցինք ակտրացիեններ և գնացինք տուն։

Posted in Բարձունքի հաղթահարհում, Հայոց լեզու, Ճամփհորդություններ

Ճամփորդություն դեպի Արթիկ ❤️

Այսօր մենք մեր կուրսի հետ գնացինք Արթիկ։Ես շատ ոգևորված էի գնում և գիտեմ որ այսօրվա օրը հրաշալի է անցնելու։Մենք շարժվեցինք 9:00։Առաջին կանգառը Հառիճավանք հաճախեցինք եկեղեցին տեսանք,երգեցինք, տեսանք նաև գետը,նկարվեցինք,հաց կերանք և շարունակեցինք ճանապարհը դեպի սարը հաղթահարեցինք բարձրությունը,ճիշտ է փոքր վնասվածք ստացանք բայց դա ուղղակի հրաշք վայրեր 😍։Ես անհամբեր սպասում եմ Արարատ բարձրանալուն:Հաջորդ կանգառը գնացինք Սուրբ Գևորգ Եկեղեցին հիացանք նրա գեղեկցությամբ։հաջորդկանգառը գնալուց երգելով,պարելով գնացինք։Ուրախությունը ավարտվեց մի լուրով երբ ասացին,որ հասել ենք Սուրբ Լմպածավանք եկեղեցին։Դա մի հրաշալի եկեղեցի էր այդ եկեղեցու մասին շատ բաներ պատմեց մեր շատ սիրելի Պատվելի Թամարը❤️։Ես կկիսվեմ ձեզ հետ առաջին պատմությունը`լինում է մի ընտանիք ովքեր ունենում են երեխա ով չի կարողանում անել նրանք գնում են աղոթում եմ այդ եկեղեցու դիմաց 15րոպե և նրանց երեխան այդ աղոթքից հետո կարողանում է քայլել😍։Երբ պատմեց դա Պատվելի Թամարը շատերը գնացին աղոթելու իրենց նպատակների համար❤️։Այսքանով ավարտվում է մեր հիանալի ճամփորդությունը։

Շնորհակալ եմ Պատվելի Թամարից և ընկեր Մարիամին❤️այս հիանալի ճամփորդության համար❤️։

Posted in Ճամփհորդություններ

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Երեկ առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ և ընկեր Տիգրանի հետ գնացինք Արագածոտնի մարզ։ Ճիշտ է մենք էլի էինք մեր կուրսով հաճախել Արագածոտնի մարզ ,բայց ես չեմ փոշմանում ,որ նորից գնացի ընկեր Տիգրանի հետ։Առաջին կանգառը`Ագարակ։ Ագարակում մենք շատ փորձություններ հաղթահարեցին իջանք հին դամբարան որտեղ կար չղջիկ:Տեսանք նաև Ամբերդ գետը,որտեղ նկարվեցինք,ծիծաղեցինք։Շարժվեցինք առաջ երկրորդ կանգառը`Կոշի որմնափակ խաչքարի մոտ ։Որը Կառուցվել է Պետրոս Ականատեսի եկեղեցին։Այդ խաչքարը կառուցվել է երբ 1175 երազ է տեսել,բայց կանգնեցրել են 1195 ։Երրորդ կանգառը`Արուճ Սբ.Գրիգոր եկեղեցի։Ուսումնասիրեցինք եկեցին,տեսանք գերեզմաններ ,պարիսպներ հետո գնացինք դեպի մեքենա։Հետո գնացինք Արուճի քարավանատուն և գնացինք դեպի Թալինի՝ Սբ. Աստվածածին եկեղեցին։Այն 7֊րդ դարի եկեղեցի է։ Ընկեր Տիգրանը մեզ պատմեց եկեղեցու կառուցվածքի մասին։ Դրսից եկեղեցին շատ փոքր է, բայց ներսում ունի բարձր գմբեթ։ Պտտվեցինք եկեղեցու ներսում։ Այնտեղ էր Թալինի՝ Սբ. Կաթողիկե եկեղեցին։ Նկարվեցինք և գնացինք խանութ,որովհետև քաղցած էինք։Շարժվեցինք Դաշտադեմի ամրոց։ Ես այստեղ նույնպես եղել էի։ Միասին շրջեցինք, ընկեր Տիգրանը մեզ պատմեց պարիսպների պատմությունը, նկարվեցինք, մի փոքր քայլեցինք և առաջացանք դեպի նույն վայրում գտնվող Սբ. Սարգիս եկեղեցին։

Նույն բոլոր եկեղեցիների նման էր և , միայն դռների վրա հետաքրքիր պատկերներ կային։Հետո նստեցինք Դաշտադեմի ամրոցի կողքին , հաց կերանք և երբ ուզում էինք տեղավորվել ավտոբուսի մեջ սկսեց ուժեղ անձրև տեղալ։ Արագ նստեցինք ավտոբուսի մեջ ու այդ եղանակին ավտոբուսի մեջ սկսեցինք երգել ու պարել , մտածում էինք տուն ենք գնում, այն էլ մեկ կանգառ էլ ունեինք դեռ։ Դա Տեղեր գյուղն էր։ Անձրև էր։ Բոլորով վազելով մտանք եկեղեցի, ընկեր Տիգրանը մեզ պատմեց գավիթների մասին։ Ներսում բոլորս նստեցինք և լսեցինք եկեղեցու պատմությունը։Եկեղեցին ինձ շատ դուր եկավ, շատ գեղեցիկ էր։ Ներսում կար նաև նշան, որը տեսել էի Սաղմոսավանքում։Հետո տեղավորվեցինք ավտոբուսի մեջ և գնացինք տեսնելու նաև Արշակունիների դամբարանը, որը գտնվում է Աղձքում։ Հետո գնացինք այնտեղ, որտեղից եկել էինք։ Եվ այսքանով ավարտվեց մեր օրը։Ես շնորհակալություն եմ հայտնում ընկեր Տիգրանին այս հետաքրքիր և տպավորիչ ճամփորդության համար։ Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Նելլին մեզ մայրություն անելու համար։Եվընկեր Գայանեին եմ շնորհակալ կարևոր և հետաքրքիր փաստեր ու պատմություններ պատմելու համար։❤️

Posted in Ճամփհորդություններ

երեկ մենք շարժվեցինք Արագածոտնի մարզ այնտեղ մենք բարդացա  տեսանք եկեղեցի,քարանձավներ։

հետո մենք շարժվեցինք Արուճ աըննստեցինք տեղ բերդ բառդացանք տեսա եկեղեցիներ աղոթեցինք  տեսանք գաղտնի մուտքը հետո նստեցինք հանգստացանք ։Եվ շարւնակեցինք դեպի Թալին բերդ