Posted in Հայոց պատմություն

Հայոց պատմություն

Հեղափոխական և ազգային ազատագրական շարժումները Հայաստանում 20-րդ դարի սկզբին։

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Նիկոլայ 2-ի հրամանագիրը 12 հունիսի 1903թ․ հայ եկեղեցու գույքի բռնագրավման վերաբերյալ։

 

Ընդվզումներ և բողոքի շարժումներ, ընդհարումներ, մահափորձեր ռուսական պետության ներկայացուցիչների նկատմամբ։

Նիկոլայ 2-ի հրամանագիրը օգոստոս 1905թ․ հայ եկեղեցու գույքի վերադարձի վերաբերյալ

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին

Հայ-թաթարական ընդհարումները, ֆիդայիներն Արևելյան Հայաստանում, նրանց դերակատարումը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ

Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում

Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը

Սասունի ապստամբությունը 1904թ․

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

Posted in Հայոց պատմություն

Գյումրու պատմությունը

Գյումրին՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը գտնվում է հանրապետության հյուսիս-արեւմուտքում ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա, Երեւանից 115 կմ եւ Թուրքիայի հետ սահմանից 10 կմ: Բնակչությունը կազմում է շուրջ 146 հազար մարդ ըստ 2010 թ. մարդահամարի տվլալների: Գյումրին իր անվանումը վերցրել է Ախուրյան գետի Գումրիգետ վտակի անվանումից, որը հոսում է քաղաքից ոչ հեռու: Քաղաքն ունեցել է բարդ պատմություն, ունի հարուստ մշակութային ժառանգություն եւ ավանդույթներ:

Այս տեղանքում մարդկանց բնակեցման մասին հայտնի է սկսած մ.թ.ա. VI դ: Այս մասին հիշատակել է հին հույն պատմիչ Քսենոֆոնտը:

Հայկական մատենագիտության մեջ  Կումայրին (Գյումրիու հնագույն անվանումն է) առաջին անգամ հիշատակվում է 773 -775 թթ. արաբական տիրակալության դեմ ապստամբության  հետ կապված: Միջին դարերում Կումայրին արդեն խոշոր բնակավայր էր: 1804 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1804-1813 թթ.) Կումայրին մտնում է Ռուսաստանի Կայսրության կազմ: 1837 թ. քաղաքից ոչ հեռու հիմնադրվում է ռուսական ամրոց, նույն թվականին էլ քաղաքը այցելում է Կայսր Նիկոլայ I, եւ Կումայրին վերանվանվում է Ալեքսանդրապոլի ի պատիվ Կայսրուհի Ալեքսանդրայի: Քաղաքը այցելել է նաեւ Ալեքսանդր Պուշկինը: Այդ այցի մասին նա գրել է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ստեղծագործությունում:

1840 թ. Ալեքսանդրապոլը պաշտոնապես դառնում է քաղաք, իսկ 1850 թ. դարնում է Էրիվանի գավառի Ալեքսանդրապոլի շրջանի կենտրոն: Շուտով, լինելով սահմանային բերդ-քաղաք, Ալեքսանդրապոլը դարձավ առեւտրի եւ արհեստների կարեւոր կենտրոն, հայ մշակույթի խոշորագույն կենտրոն Անդրկովկասում, եւ հայտնի է դառնում իր արհեստավորներով: XIX դարի 60-ական թվականներին այստեղ ավելի շատ արհեստավորներ կար, քան Թիֆլիսում: Քաղաքը բաժանված էր արհեստավորների գիլդիաների, ովքեր ապրում եւ աշխատում էին նույն տանը: Հարավային Կովկասում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս, բարձր էր գնահատվում Կումայրու դարբինների, մետաղագործների, քարագործների, ոսկերիչների վարպետությունը:  Այս արհեստներից շատերը գոյություն ունեն մինչ այսօր եւ  պատահական չէ , որ նրանք մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, Ռուսաստանում եւ Եվրոպայում:

1899 թ. Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղային գծի կառուցումից հետո, ինչպես նաեւ Ալեքսանդրապոլ-Երեւան գծի, որը 1906 թ. ձգվեց մինչեւ Ջուղա եւ հետո դեպի Թավրիզ, Ալեքսանդրապոլը դարձավ կարեւվորագույն երկաթուղային հանգույցներից մեկը: Դա շրջադարձային պահ էր քաղաքի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում: XIX դ. ավարտին քաղաքի բնակչությունը հասնում է 32000: Թիֆլիսից եւ Բաքվից հետո Ալեքսանդրապոլը համարվում էր երրորդ ամենամեծ եւ ամենակարեւոր առեւտրային եւ մշակութային կենտրոն Կովկասում: Այդ ժամանակահատվածում քաղաքում գործում էին մոտ 10 դպրոց եւ ուսումնարան:

Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման պայքարում հատուկ տեղ է գրավում 1920 թ. երկաթուղայինների եւ բանվորների Մայիսյան ապստամբությունը: Ապստամբության առաջնորդներն էին Բ.Ղարիբջանյանը, Ե.Սեւյանը, Ս.Մուսայելյանը:

1924 թ. Ալեքսանդրապոլը վերանվանվեց Լենինական, իսկ 1991 թ. սկզբին՝ Կումայրի: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո  քաղաքին վերադարձվեց իր պատմական անվանումը՝ Գյումրի:

Տնտեսական եւ սոցիալական զարգացման բարձրագույն կետին քաղաքը հասավ 1980-ական թվականներին: Այստեղ կառուցվել էին բազմաթիվ ձեռնարկություններ, ավելացել էր բնակչության թիվը: Սակայն 1988 թ. ավերիչ երկրաշարժը մի քանի վայրկյանում քաղաքը  ավերակի վերածեց: Չէր մնացել հինգ հարկից բարձր ոչ մի շինություն, հսկայական թաղամասերը փլվեցին: Փլուզվեցին կամ դադարեցին գործել քաղաքի բոլոր գործարանները եւ ֆաբրիկաները, կանգ եր առել տրանսպորտը, ջրամատակարարումը եւ էլեկտրաէներգիայի. մատակարարումը: Վերականգնման աշխատանքներին լուրճ խոչընդոտեց Խորհրդային Միության փլուզումը եւ Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի կողմից:

Քաղաքը միայն վերջերս է սկսել վերականգնել իր զբոսայգինները ու ծառուղիները: Ժամանակակից Գյումրին կոկիկ ու գեղեցիկ քաղաք է, լի է լույսերով, խանութներով, ռեստորաններով ու սրճարաններով: Կան նոր, հարմարավետ թաղամասեր, կառուցվել են հարմարավետ հյուրանոցներ: Գյումրիում դեռեւս պահպանվել են փողոցներ եւ քաղաքային թաղամասեր, որոնք կառուցվել են XIX դ: Նրանք հայտարարվել են որպես թաղամաս-արքելոցներ:

Քաղաքի բնակիչները հայտնի են հումորի սուր զգացումով, ավանդույթների պահպահմամբ, քրտնաջան աշխատանքով եւ պատվասիրությամբ: Այստեղ են ծնվել բազմաթիվ անվանի մարդիկ, ինչպիսիք են Ֆ.Մկրտչյանը, Ս.Սվետլիչնայան, Յ.Վարդանյանը, Հ.Շիրազը, Ս.Մերկուրովը, Գ.Գյուրջիեւը եւ այլն:

Posted in Հայոց պատմություն

Օշականի ճակատամարտ

Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։ Ճակատամարտն ավարտվել է հայ-ռուսական զորքերի հաղթանակով։

 

1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժում է Արևելյան Հայաստան և, միավորվելով Երևանի Հասան խանի զորքերի հետ, պաշարում է Էջմիածնի եկեղեցին։ Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական ու վրացական կամավորներով օգնության հասնում է պաշարված վանքին ու չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավելի քանակին, կարողանում է ճեղքել հակառակորդի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվում է։ Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ է կրում։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում։

 

 

Ճակատամարտի մասին ամենաարժեքավոր վկայությունները թողել են դրա անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին և Լաչինովը։

 

Մարտի ընթացքի վրա մեծ ազդեցություն են  ունեցել այդ օրվա կիզիչ շոգը և ռուսական ջոկատի ընթացուղուն աղբյուրների բացակայությունը։ Ջոկատի գործողությունները զգալիորեն կաշկանդում էր պարենի գումակը։ Շարասյունները շարժվում էին հակառակորդի հրետանու և հրացանների կրակահերթերի ներքո։ Կրասովսկու ջոկատի հաջող անցմանը նպաստում են ռուսական հրետանու գրագետ գործողությունները, որն ավելի բարենպաստ բարձունքներ էր զբաղեցնում, և հրետանային պաշտպանության տակ հնարավորինս կասեցնում էին հակառակորդի հարձակումները։ Իրանցիներն այնքան էին դաժանացած, որ չնայած մանրագնդակային և հրացանային կրակից ծանր կորուստներին, նրանք ներխուժում են ռուսական հետևազորի շարքերը, որը սվիններով հետ էր շպրտում թշնամուն։

 

1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականի ճակատամարտին նվիրված հուշակոթող է կանգնեցվում։

 

2011 թ. ապրիլի 19-ին տեղի է ունենում  Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»։

 

Հունիսի 15-ին  Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան, որը գլխավորում էր գեներալ Կրասովսկին։ 1827 թվականի ամառը անչափ շոգ էր և չորային։ Ջերմաստիճանը հասնում էր մինչև 43 °C։ Տեղի կլիման նպաստում էր զինվորների շրջանում մասսայական հիավանդությունների տարածմանը, ովքեր վերջերս էին ժամանել Ռուսաստանից։ Տենդերի պատճառով 20-րդ դիվիզիայում մնաց ոչ ավելի, քան 4000 մարտունակ զինվոր։ Օգոստոսին Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ-ադյուտանտ Իվան Պասկևիչը, նկարագրելով Կովկասում ռուսական բանակի գործերի ընդհանուր դրությունը, զեկուցում էր Նիկոլայ I, որ շոգը շարունակվում էր, արոտավայրեր չկային, ձիերը հյուծված էին, իսկ զորքի ⅓ գտնվում էր հոսպիտալներում։ 1800 մարդուց բաղկացած գնդում շարքերում մնացել էին մոտ 1000-ը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում կայացվեց դադարեցնել Երևանի պաշարումը և մինչ աշուն քաշվել դեպի լեռները։

 

Պաշարման դադարեցման պատճառներից էր նաև այն, որ պարենով և պաշարման զինամթերքվ տրանսպորտը սպասվում էր օգոստոսից ոչ շուտ։

 

Հունիսի 21-ի գիշերը դիվիզիան հանվեց պաշարման դիրքերից և նահանջեց դեպի Էջմիածնի վանք։ Վանքում ստեղծվեց հոսպիտալ հիվանդ զինվորների համար։ Վանքի երեք աշտարակների վրա տեղադրեցին մեկական դաշտային հրանոթ։ Հունիսի 24-ին (հուլիսի 6-ին) մոտ 2000 զինվորներ սկսում են նախապատրաստել պարենը։

 

Մատակարարելով վանքին բավականաչափ պարեն՝ Կրասովսկին հունիսի 30-ին իր զորաջոկատով շարժվում է դեպի Բաշ-Ապարանյան բարձրավանդակը և հասնում է է Ջենգուլի բնակավայրի մոտ։ Վանքում մնացել էին Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ,  որը Կրասովսկուց օգնություն էր խնդրել վանքի պաշտպանության համար, և 700 հիվանդ զինվորներ։

 

Խախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ։ Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին։ Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը։ Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին։ Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհի վրա՝ Քասաղի կիրճում։ Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը։

Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները։ Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը։

 

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը։ Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուճապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին։  Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին։

 

 

Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից, թիֆլիսի վրա հարձակվելուց։

 

Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը։ Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը։ Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին։ Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով։ Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով։ Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ։ Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը։ Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն։ Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը։ «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր։ Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը։ 1827 թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ։ Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում։ Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը։

 

Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։ Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը։ Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով։ Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր։ Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը։ Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը։ Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան։

 

Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս։ Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։

Posted in Հայոց պատմություն

Ցեղասպանություն

 

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչեւ Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

 

Թերեւս Հայոց ցեղասպանությունը ծրագրաված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար:

 

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիվը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

 

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը

Ցեղասպանությունը մարդկանց որեւէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

 

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

 

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության:

Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

 

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին` Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ եւ այլն։

Posted in Հայոց պատմություն

Հայ Ֆիդայական շարժում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

 

Հայ առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։ 1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։

Posted in Հայոց պատմություն

Բուխարեստի պայմանագիրը

Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

 

Պայմանագիրը կնքվել է Օսմանյան կայսրության և Ռուսաստանի միջև։

 

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

 

Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

 

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

 

Ամեն մեկը իր ուզած չափով տարածք էր ստանում։

 

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

 

Որ Հայաստանից էլ էին տարածքներ հանձնում):

Posted in Հայոց պատմություն

Հարցեր

Որտե՞ղ կարողացավ Ռուսաստանը տարածել իր Եվրոպական տարածքները։

Ռուսաստանը կարողացավ իր եվրոպական սահմանները տարածել դեպի հարավ դեպի Սև ծով, հարավ-արևմուտք մինչև Պրուտ գետ և հարավ Կովկասյան լեռներ Ասիայում:

 

2. Ինչո՞վ էին պայմանավորված ռուս-թուրքական վաղ պատերազմները։

 

Ռուս-թուրքական վաղ պատերազմները հիմնականում պայմանավորված էին Սև ծովի վրա տաք ջրի նավահանգիստ հիմնելու Ռուսաստանի փորձերով, որոնք ընկած էին Թուրքիայի ձեռքում:

 

3. Ո՞ր թվականին ռուսական ցարը Պետրոս Ա Մեծի ուժերին հաջողվեց գրավել Ազովի բերդը:

1695–96 թվականների պատերազմում։

 

4. Ե՞րբ նորից բռնկվեց պատերազմը և Ռուսաստանն ու Ավստրիան ու՞մ դեմ դաշինք կազմեցին։

Պատերազմը կրկին բռնկվեց 1735-ին, Ռուսաստանն ու Ավստրիան դաշինք կազմեցին Թուրքիայի դեմ:

 

5. Ե՞րբ սկսվեց առաջին ռուս թուրքական պատերազմը, ինչի՞ց հետո։

Առաջին խոշոր ռուս-թուրքական պատերազմը (1768–74) սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիան պահանջեց Ռուսաստանի տիրակալից, Եկատերինա II- ը Մեծ, ձեռնպահ մնացեք Լեհաստանի ներքին գործերին միջամտելուց:

 

 

Posted in Հայոց պատմություն

Սևանի ճակատամարտը

Սևանա լճի ճակատամարտը

921 թ. Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը փորձեց գրավել կղզին, սակայն Աշոտ Բ-ն մի մառախլապատ օր նավակներում տեղավորեց իր լավագույն ռազմիկներին և, դեռ ափ չհասած, հանկարծակի սկսեց ուժգնորեն նետահարել արաբներին: Հայոց թագաժառանգի այդ անակնկալ համարձակ գործողությունը խուճապի մատնեց արաբներին: Խուճապահար նահանջող թշնամու վրա հարձակվեց Գևորգ իշխանի ջոկատը և մի նոր ջարդ տվեց նրան: Գևորգ իշխանի այդ համարձակ քայլն իր արտացոլումն է գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում:Սևանի փայլուն հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբասի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը: Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ:Բյուզանդիան փորձում էր Հայաստանի և Վրաստանի ուժերը ուղղել արաբների դեմ: Ուստի, երբ Աշոտ Բ-ն 921թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, բյուզանդացիներն անմիջապես դաշինք կնքեցին նրա հետ:Արաբները, համոզվելով, որ Հայաստանը զենքի ուժով այլևս չեն կարող իրենց ենթարկել, ստիպված դիմեցին զիջումների, որպեսզի Հայոց թագավորությունը չանցնի Բյուզանդիայի կողմը: 922թ. խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա: Դրանով արաբները ճանաչեցին Աշոտ Երկաթի գերակայությունը տեղական մյուս բոլոր արքայիկների նկատմամբ: Արքայական այս բարձր տիտղոսը Անիի Բագրատունիները կրեցին մինչև թագավորության անկումը:Ամրապնդելով իր իշխանությունը՝ Աշոտ Բ-ն կարճ ժամանակամիջոցում վերջնականապես հնազանդեցրեց կենտրոնախույս իշխաններին: Գագիկ Արծրունին, որը մինչ այդ հասկացել էր իր արարքի կորստաբեր լինելը և հեռացել արաբներից, ընդունեց Բագրատունիների գերիշխանությունը՝ բավարարվելով Վասպուրականի թագավոր տիտղոսով:Այսպիսով, Հայաստանի անկախության և Հայոց տերության պահպանման համար մղվող պայքարն ավարտվեց հայերի վերջնական հաղթանակով: Հայաստանի անկախությունը նվաճված էր, իսկ Բագրատունյաց տերությունը վերականգնված: Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը:

նյութը՝1․23

Վերլուծություն՝

Սևանի ճակատամարտը տեղի է ունեցել 921 թվականի ամռանը՝ Սևան լճի ափին։Աշոտ Բ-ն հոր՝ Սմբատ Ա Նահատակի (890-914) մահից հետո պայքարել է Հայաստանի անկախության համար։ 914-922 թվականներին պարտության է մատնել արաբական ոստիկաններ Յուսուֆի և Նասրի զորքերին, սակայն ներքին երկպառակությունների պատճառով առժամանակ ամրացել է Սևանի կղզում։ Ոստիկաները իմանալով այդ լուրը օգտվեցին սեղծված իրավիճակից և ավերեցին Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր, ապա հարձակվեցին Սևանա կղզու վրա։ Աշոտ Բ-ն իմանալով դրա մասին ունենալով փոքրաթիվ ուժեր լաստանավով մոտեցել է ափին, նետաձգությամբ հանկարծակի բերել արաբներին, իջել ափ և պարտության մատնել նրանց։Սևանի ճակատամարտից հետո Ատրպատականի ամիրայությունը և Արաբական խալիֆայությունը համակերպվել են Հայաստանի անկախության հետ։Գագիկ Արծրունին, ով պատճառ էր հանդիսացել ներքաղաքական խառնաշփոթի ու դարձել Վասպուրականի թագավոր, ընդունեց հայ Բագրատունիների գերիշխանությունը: Աշոտ Երկաթը մեկնեց Կոստանդնուպոլիս՝ թարմացնելու հայ-բյուզանդական դաշնակցային պայմանագիրը։ Նա սկսեց զբաղվել խաղաղ շինարարական աշխատանքով, պետության կենտրոնացմամբ, բանակի վերակացուցմամբ:

Posted in Հայոց պատմություն

Հարցեր

1․Շահ Աբասը ուզեբկներին հաղթելով ինչը ապահովեց։

Հաղթելով ուզբեկներին՝ նա ապահովեց պետության սահմաններն արևելքից։

2․Ինչի հանդեպ Շահը հատուկ ուշադրություն դարձրեց։

Շահը հատուկ ուշադրություն դարձրեց պետության տնտեսական զարգացմանը՝ խրախուսելով ներքին ու արտաքին առևտուրը։

3․Որ թվականին սկսվեց թուրք պարսկական պատերազմը։

1603 թ․

4․ 90-ական թթ․ որ երկրի արևելյան նահանգներում տեղի ունեցան խռովություններ։

Օսմանյան Թուրքիայի Արևելյան նահագներում՝Անատոնիաում

5․Շահ Աբասը ում օգնությամբ վերակազմեց պարսից բանակը

Ամերիկացիներին

5. Որ թվականին պարսիկները գրավեցին Ջուղան։

1604թ․ գարնանը

6․Ինչքան տևեց Երևանի պաշարումը։

իննը ամիս

7․Պարսկական բանակը որ տարածքը գրավեց։

Պարսկական բանակը հեշտությամբ գրավեց Թավրիզը, ապա Երասխն անցնելով շարժվեց Նախիջևան։

8․ Որ դարում թուլացավ Օսմանյան պետությունը։

17րդ դարում։

9․Պարսկական բանակի մի մասը Հայաստանի որ նահագները։

Հարավային և Արևմտյան

Posted in Հայոց պատմություն

Պապ թագավոր

Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է:

Արշակ Բ

արքայի և սպարապետ Վասակ Մամիկոնյանի ձերբակալությունից հետո Մեծ Հայքում սկսվեց թշվառ իրավիճակ։ Չնայած իր մեծ տարիքին՝ Շապուհ Բ Երկարակյացը շարունակում էր իր ծավալապաշտական քաղաքականությունը։ Նա փորձում էր Մեծ Հայքը և Վիրքը հանել Հռոմեական կայսրության ազդեցության գոտուց։ Այդ պատճառով նա 368 թվականի ձմռանը զորք է ուղարկում Մեծ Հայք, որոնք, ըստ Ամմիանոս Մարկելինոսի, ղեկավարվում էին երկու հայ դավաճաններ ներքինի Կիրալի և զորավար Արտավանի կողմից։ Հայոց զոքրը Փառանձեմ թագուհու և դեռևս անչափահաս Պապ թագավորի հետ միասին ամրանում է անառիկ Արտագերս ամրոցում, որը Արշակունիները խլել էին Կամսարականներից։ Անհնար էր գրոհով վերցնել բերդը, այդ պատճառով պարսիկները բերդը պաշարում են։ Ըստ Լեոյի՝ հայոց զորքի թիվը հասնում էր շուրջ 11 հազարի։

Փառանձեմ թագուհին որոշում է որ Պապը պետք է դուրս գա ամրոցից և ճեղքելով հռոմեական պաշարումը՝ անցնի Հռոմեական կայսրություն, ներկայանա Վաղես կայսրին և նրանից օգնություն խնդրել։ Պապը լսում է թագուհուն և կատարում է նրա պատվերը։ Տարբեր մարդկանց միջոցով նա հաճախ լուր է ուղարկում թագուհուն, որ շուտով կգա հռոմեական կայազորի օգնությամբ, սակայն Վաղես կայսրը մտորումների մեջ էր և չէր կարողանում որոշում ընդունել։

Բանակցություններ է սկսվում պաշարվածների և պարսիկների միջև։ Հայր մարդպետը մտնում է բերդ և սկսում բանակցել Փառանձեմի հետ, նա անպատվում է թագուհուն և պահանջում դադարեցնել պաշտպանությունը, քանի որ այն անիմաստ է, սակայն Փառանձեմը անդրդվելի էր։ Փառանձեմի մոտ բանակցությունների են գալիս նաև ներքինի Կիրալը և զորավար Արտավանը, ովքեր նույնպես հորդորում են թագուհուն անձնատուր լինել, սակայն տեսնելով Փառանձեմի արցունքները՝ խղճում են նրան և նորից դառնում դավաճան, բայց այս անգամ նրանք դավաճանում են Շապուհին։ Նրանք քննարկում են և որոշում վերադառնալ պարսկական բանակ և հայտնել, որ հայերը երկու օր ժամանակ են խնդրում անձնտուր լինելու համար։ Պարսիկները թուլացնում են պաշարումը, իսկ բերդապահները միանգամից հարձակվում են պարսիկների վրա և ջարդում նրանց։

Իմանալով այս ամենի մասին՝ Վաղես կայսրը ոգևորվում է և որոշու է օգնական զորք ուղարկել Մեծ Հայք։ Երբ պարսից Շապուհ արքան իմանում է իր զորքի պարտության մասին, ինչպես Ամմիանոսն է նշել, ընկավ «գազանային կատաղության մեջ»։ Նա հսկայական զորք է հավաքում և անձնամբ արշավում դեպի Մեծ Հայք, իսկ դավաճան ներքինի Կիրալը և զորավար Արտավանը, ինչպես նաև Պապը անմիջապես փախչում են Տայոց աշխարհի անտառներ, որտեղ թաքված են մնում մի ամբողջ 5 ամիս։ Շապուհը միանգամից գնում է Արտագերսի վրա պաշարում այն և գրավում։ Ըստ Փավստոս Բուզանդի՝ բերդը թույլ էր, քանի որ ներսում ինչ-որ համաճարակ էր տարածվել՝ հավանաբար ժանտախտ։ Գերի է ընկնում նաև Փառանձեմ թագուհին, ամբողջ արշակունյաց գանձերի հետ միասին, սակյան Շապուհին դա չի բավարարում։ Նա ավերում է ԱրտաշատըՎաղարշապատըԵրվանդաշատըԶարիշատը և Զարեհավանը։

Aquote1.png Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ… և թագավորի առաջը հանեցին…Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել (Արշակունյաց) տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին… և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։

– Փավստոս Բուզանդը Փառանձեմի սպանության մասին
Aquote2.png

Հայստանում ասպատակություններն էին շարունակում հայ դավաճան նախարարներ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը, սակայն Վահան Մամիկոնյանը ազգին դավաճանելու պատճառով սպանվում է իր որդու՝ Սամվել Մամիկոնյանի կողմից։

Պապի վարած անկախ քաղաքականության պատճառով Հռոմը հալածանքներ է սկսում նրա հանդեպ։ Դրա հիմնական պատճառներից մեկը Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի հրամանատար Տերենտիոսն էր, որը, ըստ Ամմիանոսի, «արտաքուստ մի համեստ և լուրջ մարդ էր, բայց իր ամբողջ կյանքի ընթացքում գրգռում էր երկպառակություններ»[16]։ Նա ամեն անգամ Վաղեսին նամակ գրելիս հիշեցնում էր, որ Պապը սպանել է տվել Կիլակին և Արտավանին ու ներկայումս էլ հակված էր պարսից կողմը։ Հայաստանում գործող հունասեր կուսակցությունը սկսում է դավ կազմակերպել Պապի դեմ։

Բանակցությունների պատրվակով Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն, որտեղ փորձում է նրան կալանավորել, սակայն Պապն իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է խույս տալ բանտարկությունից և վերադառնալ Հայք։ Այստեղ տեղի էր ունեցել հռոմեական կայազորի հրամանատարի փոփոխություն։ Հրամանատար էր նշանակվել Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը։ 374 թվականն էր, երբ նա Պապին հրավիրում է խնջույքի, և որի ժամանակ Պապին դավադրաբար թունավորում է