Posted in Առաջին բուժօգնություն

Հարցեր ինքնաստուգման համար

Հարցեր ինքնաստուգման համար

1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ-ի աղբյուրները վեցն են։ Առաջին աղբյուրը այն է, որ, եթե վիրուսը առաջ չէր վարակում մարդուն, ապա հետո այն մուտացիայի է ենթարկվել և դարձել է վտանգավոր մարդու համար։ Երկրորդ եղանակը այն մասին է, որ առաջ այդ վիրուսը եղել է կապիկների մոտ, բայց ինչ որ ճանապարհով փոխանցվել է մարդուն։ Երրորդ եղանակը այն մասին է, որ գիտնականները փորձել են ստանալ քաղցկեղի դեմ դեղ, բայց հանկարծակի ստեղծեցին վիրուս։

2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

ՄԻԱՎ-ը փոխանցվում է արյան միջոցով, սեռական ճանապարհով, մորից-երեխա

3. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

ՄԻԱՎ-ով վարակվելուց խուսափելու համար պետք է չօգտվել անվստահելի բժշկական կենտրոններից, դաջվածք անողներից, օգտագործած ներարկիչ օգտագործելուց, ՄԻԱՎ-ով հիվանդ մարդու հետ սառական կապեր ունենալուց։

4. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց միայն վեց ամիս հետո կարող են բժիշկները հայտնաբերել ախտորոշումներ։

5. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

ՄԻԱՎ-ով կարող են վարակվել ծնողից, կարող են վարակվել թմրամոլները՝ նույն ներարկիչից օգտվելու պատճառով, անվստահելի բժշկական ծառայություններից օգտվելուց

6. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում։

ՄԻԱՎ-ը չի ախտորոշում ոչ մի հետազոտություն պատուհանի շրջանում։ Դա հիվանդության առաջին վեց ամիսների շրջանն է։

7. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ի ժամանակ մարդուն հանդիպում են բոլոր հիվանդությունները, որովհետև նրա իմուն համակարգը շատ թույլ է լինում։

8. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎ-ը վերացնում է իմունիտետը և մարդը հիվանդանում է ցանկացած հիվանդությամբ, որը իրեն հանդիպում է իր շրջակայքում։

9. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

ՄԻԱՎ-ի մեծ քանակ են պարունակում արյունը, մայրական կաթը։ ՄԻԱՎ-ի քանակություն կա նաև թքի և քրտինքի մեջ, բայց դրանցից վարաքվելու հավանականությունը շատ քիչ է։

10. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարող եք հետազոտվել մոտակա պոլիկլինիկայում։

11. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Վարակվելուց մի քանի տարի անց կարող են հանդիպել առաջին նշանները։

12. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

Վարակվելուց 15 տարի հետո նոր կարող է զարգանալ ՁԻԱՀ-ի փուլը։

13. ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:

ՁԻԱՀ-ի արագ զարգացման հետևանք կարող է հանդիսանալ թույլ իմունիտետը։

Posted in Առաջին բուժօգնություն

ՄԻԱՎ

Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)` ախտահարում է մարդու իմունային (պաշտպանական) համակարգը և հանգեցնում իմունային անբավարարության զարգացման: ՄԻԱՎ վարակ` երկարատև ընթացքով քրոնիկական վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)` զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր անձանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնումզանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ:ՄԻԱՎ վարակակիր` մարդ, ում օրգանիզմում հայտնաբերվել են մարդու իմունային անբավարարության վիրուսը կամ դրա նկատմամբ առաջացած հակամարմինները: ՄԻԱՎ վարակակիրն իր ողջ կյանքի ընթացքում վարակի աղբյուր է:

ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խորն ախտահարում և դրա հետևանքով առաջացած ախտաբանական դրսևորումներ:

 

Ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը

 

Վիրուսը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Այդ հեղուկներն են`

— արյունը,

— սերմնահեղուկը,

— հեշտոցային արտազատուկները

— մայրական կաթը:

Դա նշանակում է, որ կարելի է վարակվել

— առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ,

— չախտազերծված ներարկիչների և ասեղների օգտագործման ժամանակ,

— վերքերի, խոցերի, լորձաթաղանթների միջոցով օրգանիզմ արյան ներթափանցման ժամանակ, արյան փոխներարկման և օրգանների փոխպատվաստման ժամանակ,

— վարակակիր մորից երեխային` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և մայրական կաթով կերակրելիս:

Posted in Առաջին բուժօգնություն

Կոտրվածքներ

Կոտրվածքներ

Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ: Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ:

Պատճառներ
Բնածին կոտրվածքները հազվադեպ են, առավել հաճախ առաջանում են պտղի կմաղքի ոսկրերի հիվանդությունների հետևանքով: Վնասվածքային կոտրվածքները առաջանում են չափից ավելի մեխանիկական ուժի միաժամանակյա ազդեցության հետևանքով` փոխադրամիջոցների, արտադրական, մարտական և այլ վնասվածքների ժամանակ: Հազվադեպ լինում են նաև ախտաբանական կոտրվածքներ, որոնք առաջանում են հիվանդագին գործնթացներով (օրինակ` ոսկրածուծաբորբ, էխինոկոկային բուշտ) ոսկրի քայքայման հետևանքով:

Պաթոգենեզ
Լրիվ կոտրվածքների ժամանակ ոսկրը բաժանվում է 2 (հասարակ կոտրվածքներ) կամ մի քանի մասերի (բարդ կոտրվածքներ): Ոչ լչիվ կոտրվածքի ժամանակ ոսկրում միայն ճաք է գոյանում: Կոտրվածքների ախտանշանները. սուր ցավ, վերջույթների շարժողության անհնարինություն, ձևի և երկարության փոփոխություն` համեմատած առողջ վերջույթի հետ: Երբեմն կոտրվածքների տեղում նկատվում է ախտաբանական շարժողություն: Ի տարբերություն սալջարդի` կոտրվածքների դեպքում վերջույթի ֆունկցիան խանգարվում է դանդաղ` վնասվածքի պահից սկսած, բացի ոչ լրիվ կոտրվածքների դեպքերից: Դրանք սալջարդից և գերձգվածությունից տարբերել հաջողվում է ռենտգենաբանական հետազոտությամբ: Ախտաբանական կոտրվածքների ախտանշանը կոտրվածքների ժամանակ մեխանիկական (թեկուզ չնչին) ազդեցության բացակայությունն է. դրանք կարող են առաջանալ նույնիսկ քնած ժամանակ:

Լրիվ կոտրվածքները երբեմն ուղեկցվում են խոշոր անոթների, նյարդերի վնասվածքներով, որոնք հանգեցնում են առատ արյունազեղման, գունատության, ձեռքերի կամ ոտքերի սառնության, զգացողության կորստի, սպառնում է վերջույթի մեռուկացման վտանգ: Կողերի կոտրվածքների ժամանակ կարող են տուժել թոքերը (առաջանում է արյունախխում): Ողնի կոտրվածքների առաջին, աչքի ընկնող ախտանշանը ողնուղեղի վնասվածքից առաջացած լուծանքն է: Բաց կոտրվածքների անվիճելի ախտանշան է վերքի մեջ ոսկրաբեկորների առկայությունը. այն լինում է ոչ միշտ, դրա համար էլ յուրաքանչյուր կոտրվածք, որի ժամանակ վերք կա, թեկուզ ոչ խորը, պետք է համարել բաց:

Կոտրվածքների սերտաճումը բարդ կենսաբանական գործընթաց է և սկսվում է ոսկրաբեկորների կպումով (երիտասարդ շարակցական հյուսվածքով), որն առաջացնում է փափուկ կոշտուկ: Վերջինս հետագայում վերափոխվում է ոսկրային կոշտուկի, որն ամուր միացնում է բեկորները: Արագ սերտաճմանը նպաստում են ոսկրաբեկորների կիպ մոտեցումը և հանգիստը: Այդ պայմաններում սերտաճման տևողությունը կախված է կոտրված ոսկրի բնույթից: Ամենից արագ (2-2,5 շաբաթում) սերտաճում են մատոսկրերը, ավելի ուշ` (6 ամսում)` ազդոսկրի վզիկի կոտրվածքները: Իրարից բավականին հեռացած բեկորների միջև փափուկ հյուսվածքներ խցկվելիս, հանգիստը չապահովելիս սերտաճումը դանդաղում է, կարող է ընդհանրապես տեղի չունենալ և կեղծ հոդի առաջացման պատճառ դառնալ: Ոսկրերը կարող են սերտաճել նաև բեկորների բավականաչափ տեղաշարժման ժամանակ, սակայն դա լինում է անկանոն և հանգեցնում վերջույթի կարճացման կամ ձևափոխման: Սերտաճման գործընթացը հատկապես խանգարվում է բակտերիային վարակման ենթարկված բաց կոտրվածքների ժամանակ:

Բուժում
Բուժումը ենթադրում է տեղաշարժված ոսկրաբեկորների ուղղում և անշարժացում ճիշտ դիրքում` սերտաճման համար անհրաժեշտ ժամկետով: Բուժում է համապատասխան մասնագետը, որին տուժածը պետք է դիմի որքան հնարավոր է շուտ: Առաջին օգնության խնդիրը տրանսպորտային անշարժացումն է` բեկակալներով կամ ձեռքի տակ եղած առարկաներով: Տրանսպորտային լավ անշարժացումը խոչընդոտում է ոսկրաբեկորների տեղաշարժման ավելացմանը և տուժածին տեղափոխելիս նվազեցնում ցավը, հետևաբար` վնասվածքային շոկի (հատկապես ազդոսկրի կոտրվածքների ժամանակ) առաջացման հնարավորությունը: Բեկակալը դնում են ընդհանուր կանոններին համապատասխան: Բեկակալի բացակայության դեպքում ձեռքը կախ են տալիս գլխաշորով, ոտքը` կապում առողջ ոտքին: Բաց կոտրվածքների ժամանակ ամենից առաջ վերքը շրջապատող մաշկին քսում են յոդի սպիրտային լուծույթ և դնում վարակազերծված վիրակապ: Առատ արյունահոսությամբ ուղեկցվող բաց կոտրվածքների ժամանակ հարկավոր է դնել արյունահոսությունը դադարեցնող լարան: Առաջին օգնությունը ցույց տալիս ձևախախտված ծայրանդամն ուղղել չի կարելի: Նման փորձերը տանջալից են տուժածի համար և անիրազեկ անձանց կողմից կատարվելիս կարող են վնասել նյարդերն ու անոթները: Դրա համար հարկավոր է միայն վերջույթն զգույշ ձգել ձեռնաթաթի կամ ոտնաթաթի երկարությամբ:

Բաց կոտրվածքների ժամանակ անթույլատրելի է վերքի խորքում դուրս ցցված ոսկրաբեկորներն ուղղելը, քանի որ դրանց հետ կարող են խորը հյուսվածքներ թափանցել վարակիչ մանրէներ: Բազմաթիվ փակ և բաց կոտրվածքների մեծ մասի բուժումն իրականացնում են հիվանդանոցում, որտեղ անհրաժեշտության դեպքում բեկորների ուղղումը կատարվում է հատուկ հարմարանքների օգնությամբ, իսկ բուժական անշարժացումն իրականացվում է տարբեր եղանակներով` գիպսակապերով, կայուն ձգումով` հատուկ ճնշող-ձգող սարքերով, որոնք ոսկրաբեկորները ոչ միայն պահում են ուղիղ դիրքում, այլև դրանք կիպ մոտեցնում են իրար: Երբեմն դիմում են վիրահատության` ոսկրաբեկորներն ամրացնելով մետաղե թիթեղներով, լարերով, պտուտամեխով և այլն: Մի շարք (օրինակ` մատների, ձեռնաթաթի, ոտնաթաթի առանձին ոսկրերի) փակ կոտրվածքների ժամանակ նշանակվում է ամբուլատոր բուժում` պոլիկլինիկայում, վնասվածքաբանական կետում: Այդպիսի դեպքերում տուժածը պետք է գիտենա, որ բժշկի դրած գիպսակապը կարող է մի քանի ժամ անց սեղմել հյուսվածքները` կոտրվածքների հատվածի ուռածությունն ավելանալու հետևանքով:

Սեղմման ախտանշաններ (մատների ցավ, գունատություն կամ կապտություն) ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, չի կարելի ինքնուրույն թուլացնել կամ կտրել գիպսակապը: Հարկավոր է նաև իմանալ, որ բուժական անշարժացման ժամանակ վերջույթի լրիվ հանգիստն ապահովելը ոչ միայն պարտադիր չէ, այլև վնասակար է, քանի որ այն հանգեցնում է մկանների թուլացման, հոդերի ծանրաշարժության, դանդաղեցնում է կոտրվածքների սերտաճումը: Ուստի անհրաժեշտ է տանը զբաղվել բուժական մարմնամարզությամբ, բժշկի ցուցումներով կատարել այնպիսի շարժումներ, որոնց դեպքում ոսկրաբեկորների անշարժացումը չի խանգարվում (օրինակ` բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի կոտրվածքների ժամանակ շարժել մատները, ձեռնաթաթի կոտրվածքների ժամանակ` արմունկը): Հիվանդանոցային բուժումը նույնպես ներառում է բուժական ֆիզկուլտուրա: Այստեղ կիրառում են մերսում, ֆիզեոթերապևտիկական բուժարարողություններ և այլն: Կարևոր է նաև բուժման շարունակությունը` ոսկրաբեկորների սերտաճումից և անշարժացումն ըևնդհատելուց հետո, որը կատարվում է բժշկի հսկողությամբ: Հաճախ, ոտքերի ոսկրերի կոտրվածքների բուժման ընթացքում, հիվանդներն օգտվում են հենակներից` միայն բժշկի թույլտվությամբ: Հենակները պատրաստում են հիվանդի հասակին համապատասխան, այնպես որ մարմնի ծանրության ուժի մեծ մասն ընկնի ձեռքերի, այլ ոչ թե անութային փոսերի վրա: Կոտրվածքները բուժելիս էական նշանակություն ունի ռացիոնալ սնունդը: Այն պետք է լինի դյուրամարս, բաղադրությամբ և կալորիականությամբ` լիարժեք: Արժեքավոր են վիտամիններով և հանքային աղերով հարուստ թարմ մրգերն ու բանջարեղենը: Ախտաբանական կոտրվածքների առաջին օգնությունը նույնն է, ինչ վնասվածքայինի ժամանակ: Բուժում են ոսկրը քայքայող հիվանդության բնույթին համապատասխան և միայն հիվանդանոցում:

Կանխարգելում
Անհրաժեշտ է խստորեն կատարել անվտանգության տեխնիկայի կանոնները` արտադրության, գյուղատնտեսության մեջ, փոխադրամիջոցների վրա, սպորտով զբաղվելիս և այլն: Աշխատանքի վերջում հոգնածությունը նպաստում է վնասվածքների թվի ավելացմանը, ուստի անհրաժեշտ է կանոնավոր զբաղվել արտադրական մարմնամարզությամբ, աշխատանքի ընթացքում կարճատև հանգստի ընդմիջումներ անել: Տանը լիարժեք հանգստանալը նույնպես նպաստում է վնասվածքների նվազմանը:

Posted in Առաջին բուժօգնություն

Բուտուլիզմ

Հատկապես այս վերջին տարիներին շատացել են մի խիստ վտանգավոր թունավորման` բոտուլիզմի դեպքերը։ Բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ հաճախ էլ, եթե անգամ մարդը փրկվում է, հաշմանդամ է մնում ողջ կյանքի ընթացքում։ Մեր ժողովուրդն այնքան էլ լուրջ չի ընդունում այս թունավորման սպառնալիքը, եւ դրա համար էլ այդ ցավալի դեպքերը չեն նվազում։

Բոտուլիզմի դեպքեր պատահում են տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, երբեմն նաեւ ապխտած մսից եւ ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի, մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Նկատի ունեցեք, որ անգամ լավ լվացված բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր շատ բարենպաստ պայմաններ են նրա կենսագործունեության համար։ Ինքը` հարուցիչը վտանգավոր չէ, սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն` բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։

Հիշեք, որ բոտուլոտոքսին պարունակող մթերքը ոչնչով` ոչ համով, ոչ հոտով, ոչ տեսքով չի տարբերվում նորմալից։ Սակայն եկեք չանտեսենք, որ կա կանխարգելման մի պարզ միջոց։ Բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը, եւ թույնը կչեզոքանա, քանի որ ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչի, նրա արտադրած թույնը շատ ջերմազգայուն է։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

 

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչեւ 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են արտահայտվել եւ ավելի ուշ։ Թույնի ազդեցությունից տուժածի մոտ առաջանում է մկանների թուլացում։ Տուժածի մոտ լինում է ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն։ Բնորոշ է, որ տեսողությունը կարող է մշուշված եւ երկատված լինել, հնարավոր է կոպերի իջեցում, շլություն։ Խանգարվում է տուժածի խոսքը, ձայնը խռպոտում է։ Դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ։ Տուժածի որովայնը կարող է փքված լինել։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։

Ի՞նչ անել

 

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք եւ մինչեւ շտապ օգնության ժամանելը առաջացրեք արհեստական փսխում։ Ահազանգեք բոտուլիզմով թունավորման անգամ չնչին կասկածի դեպքում կամ հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվանդանոց` սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժանմունք։ Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկածելի կերակրի նմուշները։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, եւ տուժածին անպայման պետք է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։

Posted in Առաջին բուժօգնություն

Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումը պատճառվում է մեր ընդունած սննդում առկա բակտերիաներով, վիրուսներով կամ թույներով։

 

Բակտերիալ ծագման սննդային թունավորումները կարելի է բաժանել երկու խմբի՝

 

սննդային տոքսիկոինֆեկցիաներ, երբ թունավորման երևույթների զարգացմանը մասնակցում են օրգանիզմ ներթափանցած կենդանի միկրոօրգանիզմները (օրինակ՝ սալմոնելա, աղիքային ցուպիկ և այլն)

տոքսիկոզներ, երբ թունավորումը պայմանավորված է սննդամթերքի մեջ բակտերիաների արտադրած թույներով (օրինակ՝ բոտուլիզմ, ստաֆիլոկոկային թունավորումներ և այլն)։

Վիրուսային ծագման սննդային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են նորովիրուսը և ռոտավիրուս։

 

Որոշ թույներ (տոքսիններ) բնականում առկա են մթերքների մեջ, իսկ մյուսները կուտակվում են արտաքին միջավայրում։ Որոշ թունավոր սնկեր (ճանչասպաններ և այլն) խիստ թունավոր են և կարող են մարդուն արագ հասցնել անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակի։

 

Սննդային թունավորման պատճառները և ախտանիշները

Սննդային թունավորման ժամանակ ձեր ինքնազգացողությունը կարող է վատանալ, սակայն դուք չհասկանաք, թե կոնկրետ որ սննդամթերքն է եղել ձեր թունավորման պատճառը։ Ավելին, դուք կարող եք նույնիսկ չկասկածել, որ ձեր առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է սննդային թունավորմամբ։

 

Եթե ձեզ մոտ առաջացել է սննդային թունավորում, դուք հավանաբար կունենաք՝

 

գաստրոէնտերիտին բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ որովայնի կծկանքային ցավեր, փորլուծություն կամ փսխումներ

գրիպանման նշաններ

երկուսը միասին։

Որոշ տոքսիկոզներ ընթանում են նաև խիստ առանձնահատուկ ախտանիշներով (օրինակ՝ երկտեսությունը և ծայրաստիճան մկանային թուլությունը բոտուլիզմի ժամանակ)։

 

Սննդային թունավորումը կարող է առաջացնել նաև ծանր քրոնիկ հետևանքներ, օրինակ՝ երիկամային անբավարարություն կամ կյանքին սպառնացող շնչարգելություն։ Հազվադեպ սննդային թունավորումը կարող է բերել նաև մահվան։

 

Բակտերիաների և վիրուսների տարբեր տեսակներ կարող են առաջացնել տարբեր ազդեցություններ։

 

Սալմոնելան կարող է առաջացնել գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններ, որոնք կարող են ի հայտ գալ վարակված սնունդն օգտագործեուց 8-72 ժամվա ընթացքում (սովորաբար՝ 12-36 ժամ) և տևել երկուսից մինչև հինգ օր։

Կամպիլոբակտերի ախտանիշներն առաջացնում են 2-5 օրվա ընթացքում և տևում 2-10 օր։

Լիստերիան գաստրոէնետերիտի և գրիպանման նշաններն առաջացնում է մինչև 3 շաբաթվա ընթացքում և կարող է ձգձգվել մինչև 70 օր։

Նորովիրուսը կամ ռոտավիրուսը առաջացնում են սուր գաստրոէնտերիտային և գրիպանման վիրուսներ 1-2 օրվա ընթացքում և տևում 1-2 օր (նորովիրուս) կամ մինչև 6 օր (ռոտավիրուս)։

Աղիքային ցուպիկը (E. coli) 3-4 օրվա ընթացքում առաջացնում է գաստրո-նշաններ և տևում մինչև 1 շաբաթ։

Սննդային թունավորման նկատմամբ բարձր ռիսկի խմբերը

Սննդային թունավորման նկատմամբ ռիսկի խմբեր են համարվում հղիները, մեծ տարիքով անձինք և մանկահասակ երեխաները, որովհետև նրանց իմունային համակարգը համեմատաբար թույլ է։ Այլ հիվանդությունները կամ դեղերի ընդունումը նույնպես կարող են իջեցնել օրգանիզմի դիմադրողականությունը։

 

Այս խմբերը ոչ միայն դառնում են սննդային թունավորման նկատմամբ ավելի զգայուն, այլև վերջինիս դեպքում ավելի հավանական է դառնում բարդությունների առաջացումը։

 

Օրինակ, երբ հղի եք, լիստերա բակտերիան կարող է առաջացնել ինքնաբուխ վիժում, նույնիսկ եթե տեղյակ չեք, որ ունեք այս վարակը։ Ուստի, եթե հղիության ընթացքում ձեզ մոտ առաջանում է ջերմության մեղմ բարձրացում, սրտխառնոց և փսխում, անհապաղ դիմեք ձեր բժշկին։

 

Սննդային թունավորման բուժումը

Սննդային թունավորման դեպքերի մեծ մասը ստանում է ոչ սուր և կարճատև ընթացք, ուստի բուժման կարիք չի առաջանում։ Սակայն, եթե սննդային թունավորումը զարգանում է բարձր ռիսկի խմբերում (օրինակ՝ երեխաներ կամ մեծ տարիքով մարդիկ), նույնիսկ մեղմ կամ չափավոր ընթացքի դեպքում բժշկին տեղեկացնելը դառնում է պարտադիր, քանի որ մեծանում է ջրազրկման վտանգը։

 

Դուք պետք է դիմեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, երբ՝

 

ձեր գանգատները խիստ արտահայտված են

ձեր գանգատները շարունակվում են ավելի քան 3 օր

ինքնազգացողությունը վատանալուց հետո ավելի քան մեկ օր չեք կարողանում որևէ հեղուկ խմել (կամ խմել և չփսխել)

ձեր փսխման զանգվածների մեջ կամ կեղտում հայտնվում է արյուն։

Բուժման կարևոր բաղադրիչներից մեկը հնարավոր ջրազրկման կանխումն է կամ առկա ջրազրկման բուժումը։ Փորձեք փոքր չափաբաժիններով, սակայն հաճախակի խմել ջուր կամ դեղատնից գնված ռեհիդրատացիոն լուծույթներ։

Ծանր ջրազրկման դեպքում առաջանում է հիվանդանոցային պայմաններում ինֆուզիոն բուժման անհրաժեշտություն (ներերակային ճանապահով ջրի և միներալների վերականգնում)։

 

Եթե բակտերիալ տոքսիկոինֆեկցիան հաստատվում է, բժիշկը կարող է ձեզ նշանակել համապատասխան հակաբիոտիկ

Posted in Առաջին բուժօգնություն

Վիրակապ

Վիրակապ, փափուկ կամ կոշտ հարմարանքներ՝ վերքերի վրա վիրակապական նյութերն ամրացնելու, երակային արյունահոսությունը դադարեցնելու, մարմնի վնասված հատվածը անհրաժեշտ դիրքում պահելու (սևեռող կամ անշարժացնող վիրակապեր) և համար։Վիրակապական նյութերի շարքին են դասվում նաև թանզիֆե գնդիկները, անձեռոցիկները, տամպոնները, ոետինե արտազատիչները, ժապավենները և խողովակները։ Ամրացնող վիրակապերը, կախված մարմնի վիրակապվող հատվածից, կարող են լինել շրջանաձև, ութաձև, հասկաձև և այլն։ Վիրակապական նյութերը վերքի շրջանում ամրացնելու համար օգտագործում են նաև կպցնող նյութեր (կոլոդիում, կլեոլ, կպչուն սպեղանի և այլն)։ Անշարժացնող վիրակապեր կիրառում են հիմնականում կոտրվածքների կամ փափուկ հյուսվածքների տարածուն վնասման ժամանակ։ Այն կարող է լինել փայտից, մետաղալարից, պլաստմասսայից (շինաներ)։ Տուժածին տրանսպորտով տեղափոխելիս ծայրանդամները կամ մարմինն անշարժացնելու համար օգտագործում են փչովի ծածկաշապիկներ կամ օդաճնշիչ (պնևմատիկ) շինաներ։ Կոտրվածքների դեպքում առավել հաճախ կիրառում են գիպսակապեր։

Posted in Առաջին բուժօգնություն

Շնչառության ահազանգում

Ինչպե՞ս ճանաչել ◦ Սովորաբար մարդը շնչում է հանգիստ եւ ազատ, առանց որեւէ դժվարության։ Շնչառության խանգարման դեպքում բավական է նայել մարդու դեմքին եւ ուշադրություն դարձնել նրա շնչառությանը եւ դուք կարող եք որոշել, որ նրա շնչառությունը դժվարացած է։ Տուժածն այնպիսի տեսք է ունենում, ասես չի կարողանում շունչ քաշել կամ շնչահեղձ է լինում։ Շնչառությունը կարող է սովորականից ավելի արագ, ավելի դանդաղ կամ անկանոն լինել, ավելի խորը կամ մակերեսային լինել։ Տուժածի շնչառությունը կարող է աղմկոտ լինել, այսինքն՝ ուղեկցվել խզզոցներով, կլկլոցով, խռխռոցով։

 

◦ Շնչառության դժվարացման մասին վկայում է նաեւ մաշկի վիճակը, այն լինում է անսովոր խոնավ ու կարմրած, հետո՝ գունատ կամ կապտավուն։ Տուժածը կարող է գլխապտույտ զգալ, գանգատվել կրծքավանդակի ցավից, ձեռքերի եւ ոտքերի թմրածությունից, ծակծկոցներից։ Սովորաբար նա լինում է տագնապած, անհանգիստ կամ վախեցած։

 

Ի՞նչ անել ◦ Զանազան պատճառներից առաջացած դժվար շնչառության դեպքում պարտադիր չէ հստակ իմանալ պատճառը, քանի որ նման դեպքերում ձեր կողմից տուժածին ցուցաբերվող օգնության գործողությունները նույնն են։ Երբ տուժածի մոտ դժվարացած շնչառության նշաններ եք հայտնաբերում, նախ ուշադիր զննեք շրջապատը եւ ապահովեք անվտանգությունը, քանի որ նրա վիճակի պատճառ կարող են հանդիսանալ թունավոր գազերը, որոնք հնարավոր է՝ դեռեւս առկա են դեպքի վայրում։ Անվտանգությունն ապահովելու համար օդափոխեք տարածքը` բացեք դուռը, պատուհանները, իսկ եթե անհնար է ապահովել անվտանգությունը, դուրս բերեք տուժածին այդ վտանգավոր տարածքից։

 

Շնչառական խանգարումների ժամանակ տուժածին ցուցաբերվող առաջին օգնության քայլերը բավական պարզ են, բայց դրանց չիմացությունը կարող է բերել նրա վիճակի վատացման։ Նստեցրեք տուժածին հարմար դիրքով, ցանկալի է` իրանով առաջ թեքված։ Արձակեք սեղմող կապերը՝ օձիքը, վզնոցը, փողկապը, գոտին եւ այլն։ Խորհուրդ տվեք նրան հնարավորին չափ քիչ շարժվել։ Վստահություն ներշնչեք եւ հանգստացրեք տուժածին, մի թողեք որ հուզվի, հանգիստ վիճակը նույնպես նպաստում է շնչառության կարգավորմանը։ Ապահովեք թարմ օդի բավարար քանակ՝ բացեք պատուհանը կամ դուռը եւ խնդրեք այդ տարածքում գտնվող մարդկանց հեռանալ։ Պարբերաբար վերահսկեք տուժածի շնչառության ու անոթազարկի վիճակը, գրանցեք տվյալները։ Եթե տուժածն ունի բժշկի կողմից նշանակված դեղամիջոցներ, ապա օգնեք ընդունել դրանք։ Եթե տուժածը չունի դեղեր կամ դեղերը չեն օգնում ու շնչառությունը չի բարելավվում, ահազանգեք շտապ օգնություն։

Posted in Առաջին բուժօգնություն

Անվտանգության ապահովում, ահազանգում

Երբ տեսնում ենք ընկած մարդ, մենք չգիտենք , թե ինչ է պատահել նրա հետ և նրան մոտենալուց առաջ նախ պետք է ստուգել մեր անվտանգությունը։ Մինչև շտապ-օգնությունը մոտենա, պետք է հասկանանք արդյոք նա ողջ է, թե ոչ։ Իսկ դրա համար ստուգում ենք պուլսը։

Posted in Առաջին բուժօգնություն

Սիրտ- թոքային վերակենդանացում

Սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ), անհետաձգելի գործողություն, որը զուգակցվում է կրծքավանդակի սեղմումներով և թոքերի արհեստական օդափոխությամբ,  փորձելու համար պահպանել ուղեղի ֆունցիան մինչև չձեռնարկվեն այլ միջոցառումներ վերականգնելու համար սրտի և շնչառականակ համակարգի աշխատանքները հիվանդների մոտ, ում մոտ արձանագրվել է սրտի կանգ։

Skip to toolbar