Posted in Հասարակագիտություն

,,ԱՂԲԻ ՏԵՂԸ ԱՂԲԱՄԱՆՈՒՄ Է,, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

,,Աղբի տեղը աղբամանում է,, հասարակական նախագիծ

Աղբի առկայությունը մեր կյանքում շատ մեծ է։ Իսկ մենք շատ քայլեր չենք ձեռնարկում աղբը հնարավորինս քչացնելու համար։ Այդ իսկ պատճառով, որոշել եմ սկսել մի նախագիծ, որի շրջանակներում կփորձեմ հնարավորինս քչացնել աղբի առկայությունը, և այնպես անել, որ մեր շրջապատում աղբ չլինի։

Շատ հաճախ քայլում եմ այգիյում երբ ազատ եմ լինում այնքան հաճելի է լինում այնտեղով զբոսնել չես տեսնի աղբի կտոր այնքան ուրախ եմ ,որ մարդիկ ու կառավարությունը հետեվում է իր քաղաքի մաքրությանը՝

Երևանյան 5 այգի, որտեղ կարելի է կտրվել աշխարհից - VNews

Երեկ քայլում էի այգով, և նկատեցի մի մեծ ու բավականին հասկանալի գրված ցուցանակ ` ,,Խնդրում ենք չաղտոտել տարածքը,,։

Բայց, արի ու տես, որ մեր երկրում կան չհասկացող մարդիկ։ Այս ցուցանակի մեջ պարզ գրված է, որ չպետք է աղտոտել տարածքը, բայց մարդիկ, միևնույնն է, հակառակ բանն անելու համար աղտոտում են, որովհետև իրենց էդպես է հարմար։

Հ.գ. երբ լուսանկարում էի այս տարածքները, բակում գտնվող մարդիկ հայացքը չէին կտրում ինձնից։ Մտքում մտածում էին, թե ինչու եմ լուսանկարում, ինչիս է պետք, չլինի թե լրատվամիջոցից եմ, ու եկել եմ իրենց ասած ` ,,նկարելու ու քցելու ինտերնետ,,։ Բայց նրանց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ եկել եմ բարձրաձայնելու խնդրի մասին…

Նախագծի քայլերը դեռ շարունակական կլինեն…

Նաև մեր նախագծի մասնակիցների աշխատանքները՝

Վիկտորյա Պողոսյանի աշխատանքը

Ռոզա Խաչատրյանի աշխատանքը

Անահիտ Ղազարյանի աշխատանքը

Posted in Հասարակագիտություն

Հասարակության մասին

11 տարեկանում կարդում էի «Գուլիվերի ճանապարհորդությունները» գիրքը, այն ինձ դուր չէր գալիս, քանի դեռ չէի հասել չորրորդ մասին, որտեղ պատմվում է Գուլիվերի` դեպի Հուիհընհընսների երկիր ճամփորդությունների մասին: Այդ երկրում տեր ու տիրություն են անում ձիերը, որոնք պարկեշտ, մաքրասեր և կրթված էակներ են, իսկ նրանց ստրուկները, որոնք կոչվում են եհուներ, ուղղակի գարշելի են: Վերջիններս ունեն մարդու ֆիզիոնոմիա, փնթի են, կրքամոլ, անասնային բնազդներով շարժվող: Գիրքը կարդալիս ինձ թվում էր, որ իմ հասարակության մասին գրված գիրք եմ կարդում. այնքան շատ էին նմանությունները: Իմ հասարակության մարդկանց մեծ մասն էլ է փնթի (նույնիսկ այն աստիճան, որ ամռանը երթուղայինով երթևեկելը հավասարազոր է ինքնասպանության), կրքամոլ (բացեք յուրաքանչյուր ժամանցային կայք և տեսեք, թե ինչ բովանդակությամբ նյութերն են ամենակարդացվածը), անասնային բնազդներով շարժվող:Այն հասարակությունը, որտեղ ես ապրում եմ, արդեն շատ վաղուց նեխել և մնացել է իր իսկ փտման գարշահոտի մեջ: Այն անընդունակ է ընդունել նորը, այն կառչած է ամենայն հնից, որն անվանում են ազգային, ինչպես հիփստեր կոչվող երիտասարդներն են հին աղբը մոդայիկ վինտաժ անվանում: Սակայն` մյուս կողմից, այդ «ազգային», «պապերից ժառանգած» վարքն ու բարքը տրանսֆորմացվել են, կորցրել նախնական պատկերը: Եվ հիմա դրանց լույսի ներքո ծեփամածիկված անբարոյականություն է գոյատևում:Իմ հասարակությունն իսկապես նախնադարյան հասարակություն է հիշեցնում, որտեղ առաջ էր գնում նա, ով ավելի լավ էր ծեծում մյուսներին: Ով ավելի լավ է թալանամ, գռփում, ծախվում, գցում և խաբում, նրան էլ մեծարում են:Իմ հասարակության մարդիկ միշտ նայում են ձևին և ոչ թե բովանդակությանը. նրանք պատրաստ են շարունակ ձեռ առնել մի տղայի, ով ընդամենը մազերն է ներկել, և պատրաստ են մեծարել նրան, ով վայրագ է, բռի և ավելի շատ հայհոյանք գիտի:Հաճախ մտածում եմ` այս հասարակությունից ուղղակի փախչել է պետք, այն ապագա չունի: Սակայն ես ճիշտ չեմ, իհարկե: Մինչև հիմա իմ նման բոլոր մարդիկ այդպես են մտածել և այդ պատճառով է հետադեմ, գորշ մասսան թելադրել իր կամքը: Եթե ես գնամ, ո՞վ կփոխի այս տխուր իրավիճակը: Չէ՞ որ սա իմ հասարակությունն է:

Posted in Հասարակագիտություն

Պոդքաստ «Դիզայնը որպես արվեստ և դիզայնի հայհոյախոսություն» և «Արվեստ»

«Դիզայնը որպես արվեստ և դիզայնի հայհոյախոսություն»

Թեմայի արդիականությունը արդարացված է հասարակության վրա տեսողական գովազդի լուրջ ազդեցությամբ: Ժամանակակից կյանքում մարդը գործնականում հնարավորություն չունի մեկուսանալու իրեն տեսողական, լսողական և տեղեկատվական պատկերն`երից, որոնք իրեն պարտադրում են լրատվամիջոցները, հեռուստատեսությունը, ինտերնետը, տպագրությունը և փողոցային գովազդը: Փաստորեն, այս պահին մենք պասիվ սպառողներ ենք պատկերների, գաղափարների, խթանող ապրանքանիշերի հսկայական չզտված օվկիանոսի, որոնցում սպառողին տրվում է միայն ընկալելու, բայց ոչ մի կերպ զտելու այս ամբողջ «սպիտակ աղմուկը»: Իհարկե, ոչ մեկին չի հետաքրքրում այդ գաղափարների և պատկերների բովանդակության մակարդակը, կամ դրանց արտահայտման մակարդակը:

Այո ես քո հետ համամիտ եմ, մարդկանց չի հետաքրքրում այդ գաղափարը։

Հասարակության մակարդակը թելադրում է ապրանքների և փողի արագ շրջանառության անհրաժեշտություն, և ձևավորումն այն հիմնական գործոնն է, որը հաճախորդին թույլ է տալիս խթանել այս հատուկ ապրանքը գնելու շատ նմանատիպ ապրանքների միջև: Ապրանքի փողի շրջանառությունը պետք է հնարավորինս արագ և շահավետ լինի շահագրգիռ կողմերի համար, և այստեղ դիզայնի դերը պարզ է դառնում որպես գրավիչ էրսացցային թաղանթ ստեղծելու արագ միջոց, որը կարող է տարբերակել մի շարք նմանատիպ ապրանքներից մեկը և ներգրավել առավելագույն քանակի ապրանքներ: գնորդները դրանով, որպեսզի ամենակարճ ժամանակում և նվազագույն ծախսերով վաճառեն այս ապրանքը առավելագույն հնարավոր եկամուտ ստանալու ընթացքում:

«Արվեստ»

Արվեստը սոցիալական գիտակցության կամ մշակույթի ոլորտ է, առանց որի անհնար է պատկերացնել մարդկության կյանքը: Արվեստի միջոցով մարդը փորձում է ստեղծագործորեն արտացոլել իր աշխարհայացքը, արտահայտել զգացմունքներ և մտքեր, ինչպես նաև սովորել, գնահատել աշխարհը, ընդլայնել իր հորիզոնները և ձևավորել հոգևորականություն: Արվեստի հիմքը իրականության գեղարվեստական ​​երևակայական արտացոլումն է:

Արվեստի օբյեկտը շրջապատող աշխարհն է կամ մարդը: Իսկ արվեստի նպատակները կարելի է անվանել հեղինակի ինքնաիրացում և հոգևոր օգուտների ընդլայնում:

Արվեստը ունի նաև իր գործառույթները: Օրինակ ՝ ճանաչողականը այն է, երբ արվեստի միջոցով կարող ես լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Կրթականը արվեստի ազդեցությունն է մեր մտավոր և գաղափարական զարգացման վրա:

Ցանկացած տեսակի արվեստի գեղարվեստական ​​կերպարի ստեղծումը բնութագրվում է սեփական վերարտադրության միջոցներով: Վերարտադրության այս միջոցների հիման վրա արվեստը բաժանվում է տարածական, դինամիկ և տիեզերական ժամանակի տիպերի: Առաջին տեսակը ներառում է արվեստի այն տեսակները, որոնք բացահայտում են իրենց պատկերները տարածության մեջ (ճարտարապետություն, լուսանկարչություն, տեսողական արվեստ և արվեստ և արհեստ): Երկրորդ խումբը ներառում է գրական և երաժշտական ​​գործեր: Եվ երրորդ խումբը համատեղում է երկարությունն ու տևողությունը, ինչպես նաև դինամիկան: Դրանք են կինոն, պարը, թատրոնը և գրականությունը:

Գոյություն ունեն արվեստի մի քանի տեսակներ: Յուրաքանչյուր տեսակ ունի իր ժանրերն ու սեռերը: Արվեստի տեսակները աշխարհի գեղարվեստական ​​ներկայացման որոշ ձևեր են, որոնց պատկերի համար օգտագործվում են հատուկ միջոցներ: Արվեստը բաժանված է մի քանի տեսակների. Ճարտարապետություն, լուսանկարչություն, թատրոն, կինո, արվեստ և արհեստներ, գրականություն, նկարչություն, քանդակ, երաժշտություն, պար։

Ճարտարապետությունը կառուցվածքների նախագծման և կառուցման գիտություն է: Այսօր ճարտարապետությունն արվեստում առանձնանում է որպես առանձին անկախ ուղղություն:

Լուսանկարչությունը արվեստ է, որն ունի կյանքի որոշակի պահը կասեցնելու եզակի հատկությունը: Այսօր լուսանկարչությունն արտահայտում է ինքնաճանաչում, ինքնարտահայտում և հաղորդակցություն:

Դեկորատիվ և կիրառական արվեստը նյութական և հոգևոր արժեքներն արտացոլող առարկաներ ստեղծելու կարողությունն է: Այս իրերը կարելի է զարդարել տարբեր տեխնիկայով, և դրանք համայնքի մշակութային կյանքի մի մասն են: Այս իրերը ներառում են `զարդեր, ասեղնագործություն, ուտեստներ, գործվածքներ, նկարչություն, զարդեր, զենքեր և այլն:

Թատրոնը ստեղծագործական մի տպավորիչ ձև է, որն իրականացվում է դերասանների կողմից հանդիսատեսի աչքի առաջ: Թատրոնը պարունակում է գրականության, երաժշտության, պարի, վոկալի տարրեր:

Կինոն արվեստ է, որը հիմնված է տեսանկարահանման և շարժման մեջ գտնվող պատկերների վերարտադրության տարբեր տեխնիկական մեթոդների վրա: Ներկայումս կան կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ժանրեր:

Գրականությունը արվեստի հիմնական ձևն է, որտեղ հեղինակը բառի միջոցով արտացոլում է գեղարվեստական ​​կամ գոյություն ունեցող հերոսի կյանքի ուղին: Բացի այդ, «գրականություն» բառը վերաբերում է ցանկացած գրավոր տեքստերի ամբողջությանը:

Նկարչությունը կերպարվեստի տեսակ է, որը պատկերում է առարկան կամ անձը մակերեսի վրա: Նկարչության էությունը նկարներ, կտավներ ստեղծելն է, որոնք առարկաներ ցուցադրում են կյանքի նման:

Քանդակագործությունը կերպարվեստի տեսակ է: Քանդակը բնութագրվում է պատկերի եռաչափ, եռաչափ գործչի առկայությամբ, որը կարող է պատրաստվել տարբեր պինդ նյութերից:

Posted in Հասարակագիտություն

ՀՀՈՒԱԿ- Հայաստանի Հանրապետություն ուժեղ աղջիկների կուսակցություն

Քոլեջի հիմնախնդիրները՝

1․ Բուժկետ

Առաջակում ենք քոնեջում բուժկետ ունենանք, քանի որ այն անհրաժեշտ է։ Առավել ևս համաճարակի պայմաններում այն առավել անհրաժեշտ է մեզ։ Այն նաև ավելի հարմար կլինի այն ուսանողների համար, ովքեր հեռու են բնակվում, եթե կարելի է ինչ-որ խնդիր լուծել հենց տեղում, ապա ինչու՞ ուսանողներին ուղարկել տուն։

2․ Միջանցքներում գույների պակասը։ 

Քոլեջի միջանցքները բավականին հին են և մռայլ։ Հատակը լիովին քարից է և անապահով։ Առաջարկում ենք միջանցքներում դրվեն զանազան գույնզգույն և հետաքրքիր նկարներ։ Կարելի է նաև մեր ուսանողների ձեռքով նկարած նկարները փակցնենլ։

3․Քոլեջի արտաքին տեսքը

Քոլեջը արտաքինից ընդհանրապես հրապուրիչ տեսք չունի։ Ճիշտ է, վրան կան նկարած նկարներ, սակայն դրանք շատ հին են և գրեթե չեն երևում։ Կարելի է պարզապես վրայից թարմացնել։

4․ Ջերմաչափում

Սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթներում մեզ ամեն առավոտ ջերմաչափում էին, բայց հիմա դա վերացել է։ Դա շատ կարևոր գործոն է, քանի որ մենք դեռ չեք հաղթահարել վիրուսը։ Առաջարկում ենք ամեն օր 2-3 ուսանող հերթապահեն և բելերին անխտիր ջերմաչափեն։

5.Վարդակների պակասը

Քոլեջում մենք աշխատում ենք համակարգիչներով և երկար աշխատելուց հետո համակարգիչների մարտկոցները նստում են։ Քանի որ լսարաններում չեն հերիքում վարդակները, մենք առաջարկում ենք ավելացնել 3-4 տեղանի խրոց անցումներ։ Դրանց շնորհիվ շատերը կկարողանան միաժամանակ լիցքավորել իրենց համակարգիչները և ակտիվ մասնակցել դասերին։

6. Նոր բաժիններ 

Քոլեջում կան քիչ բաժիններ մենք առաջարկում ենք ,որ բաժինները շատանան, նաև դրանց մեջ ներառվի իրավաբանական բաժինը։

 

ՔՈԼԵՋԻ ԼԱՎ ԿՈՂՄԵՐԸ

Իրականում քոլեջի դրական կողմերը անթիվ են, բայց փորձել ենք ամենկարևորների մասին գրել։

1․ Ազատություն

Այստեղ բոլորին տրված է ազատություն ամեն հարցում։ Դա իսկապես շատ լավ է և մենք պարզապես չէինք կարող դրա մասին չխոսել։ ՈՒսանողները կարող են դասին ներկայանալ ամեն տեսակի հագուստով, այն հագոստով, որը հեմց իրենց է հարմար։

2․ Դասամիջոցներ

Վերջին տարում, գրեթե ոչ մի կրթական հաստատություններում չի թույլատրվում դասամիջոցներին դասարանից կամ լսարանից դիրս գալ։ Սակայն, դա մեզ թույլատրվում է և մենք դա շատ ենք գնահատում։

3․Ուսուցիչ-ուսանող հարաբերություններ

Այդպիսի հարաբերություններ գրեթե չկան, քանի որ բոլոր ուսուիչները ձգտում են ընկերական լինել բոլոր սովորողների հետ։ Դրա հետ մեկ տեղ, ուսուցիչները բավական խստությամբ են մոտենում ուսանողների սովորելու թեմային։ Նրանք թույլ չեն տալիս, որ այդ ընկերական հարաբերությունները թույլ տան մեզ, որպեսզի այն չսովորելու և ծուլանալու առիթ դառնա։

4. Զանգ 

Քոլեջում դասամիջոցների և դասերի համար տեղեկացնող զանգերը չեն գործում։ Մենք հասկանում ենք, թե ինչ նապտակներով։ Քանի որ այդ զանգը կարող է խանգարել մեր նախադպրոցական երեխաների անդորրը։

Համաձայն եմ Անուշի հետ աղբյուրը՝ https://anushharutyunyan.edublogs.org/2021/03/28/%d5%b0%d5%b0%d5%b8%d6%82%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b8%d6%82/

Posted in Հասարակագիտություն

ՀՀ ընտանեկան օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին

Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները

Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև` ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում` մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու ձևերն ու կարգը:

Հոդված 3. Ընտանեկան հարաբերություններ կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են ընտանեկան օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 4. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրության կիրառումը

Ընտանիքի անդամների միջև սույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված և ընտանեկան օրենսդրությամբ չկարգավորվող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը կիրառվում է այնքանով, որքանով դա չի հակասում ընտանեկան հարաբերությունների էությանը:

Հոդված 5. Ընտանեկան հարաբերությունների նկատմամբ ընտանեկան օրենսդրության և քաղաքացիական օրենսդրության կիրառումն անալոգիայի կարգով

Եթե ընտանիքի անդամների միջև հարաբերությունները կարգավորված չեն ընտանեկան օրենսդրությամբ կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում են նշված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորող քաղաքացիական իրավունքի նորմերը, ապա նման հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են նույնպիսի հարաբերությունները կարգավորող ընտանեկան և (կամ) քաղաքացիական իրավունքի նորմերը (օրենքի անալոգիա): Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են` ելնելով ընտանեկան կամ քաղաքացիական իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա):

ԳԼՈՒԽ 2.
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. Ընտանեկան իրավունքների իրականացումը և ընտանեկան պարտականությունների կատարումը

1. Քաղաքացիներն իրենց հայեցողությամբ իրականացնում են ընտանեկան հարաբերություններից բխող և օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքներ (ընտանեկան իրավունքներ, ընդ որում` այդ իրավունքների պաշտպանությունը), եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների իրականացումը և իրենց պարտականությունների կատարումը չպետք է խախտեն ընտանիքի այլ անդամների և այլոց իրավունքները, ազատությունները և օրինական շահերը:

3. Ընտանեկան իրավունքները պահպանվում են օրենքով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք իրականացվում են այդ իրավունքների նշանակությանը հակառակ:

i

Հոդված 7. Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը

Ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատական կարգով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` համապատասխան պետական մարմինների կամ խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից:

Հոդված 8. Հայցային վաղեմության կիրառումն ընտանեկան հարաբերություններում

Ընտանեկան հարաբերություններից բխող պահանջների նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Այդ դեպքերում հայցային վաղեմություն կիրառվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԲԱԺԻՆ II
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 3.
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Ամուսնություն կնքելու կարգը

1. Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից:

Հոդված 10. Ամուսնության կնքման պայմանները

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

(10-րդ հոդվածը փոփ. 30.04.13 ՀՕ-26-Ն օրենք)

Հոդված 11. Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները

Արգելվում է ամուսնություն կնքել`

ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.

i

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.

գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.

դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Հոդված 12. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը

1. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաև բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ:

2. Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:

3. Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում` մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան:

Posted in Հասարակագիտություն

10 հայտնի մարդկանց անուններ, ովքեր զբաղվել են մարդկանց իրավունքների պաշտպանությամբ

Լեդի Գագա

Born This Way- ի երգիչը աջակցել է մի շարք ԼԳԲՏ քաղաքական գործիչների և կազմակերպությունների, ինչպիսիք են Ալի Ֆորնի կենտրոնը, որը բնակարան է տրամադրում անօթեւան ԼԳԲՏ երիտասարդների: Լեդի Գագան այլ երկրներ շրջագայելիս դեմ արտահայտվեց սեռական փոքրամասնությունների իրավունքները ոտնահարող քաղաքականությանը:

 

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը

Սասեքսի դուքսն ու դքսուհին պարբերաբար աջակցություն են տրամադրում ԼԳԲՏՔ խմբերին, ինչպիսիք են «Արշավ հանուն մարդու իրավունքների», «SAGE» և «Trevor Project»:

Այս ամիս մենք հարգանքի տուրք ենք մատուցում համայնքներին, որոնք սատարում են սեռական փոքրամասնություններին, մեծերին և ծերերին, նրանց ընտանիքներին և ընկերներին, ինչպես նաև հաշիվներ, որոնք արտացոլում են անցյալը և հույս ունեն արժանի ավելի ընդգրկուն ապագայի:

– կարդում է Instagram- ի պաշտոնական էջում վերջերս կատարված գրառման ստորագրությունը:

 

Նելսոն Մանդելա

Նելսոն Մանդելան, ով վերջերս է հեռացել այս աշխարհից, մարդու իրավունքների ամենահայտնի պայքարողներից է: Ապարտեիդի թշնամին, որը 27 տարի բանտում անցկացրեց իր համոզմունքների համար, Մանդելան սկսեց մասնակցել աֆրիկյան հասարակական տրանսպորտի ավելի բարձր գների դեմ ցույցերին: Ավելի ուշ նա մեղադրվեց պետական ​​դավաճանության և հեղաշրջում նախապատրաստելու մեջ: «Իմ երկրում դու նախ բանտ ես ընկնում, իսկ հետո դառնում նախագահ», – ասաց իրավապաշտպանը: Ըստ չհաստատված պաշտոնական հաղորդագրությունների ՝ Մանդելան կոմունիստ էր: Անցյալ դարի 90-ականների սկզբին Մանդելան ազատվեց բանտից և արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի: 1994-ին, ընտրությունների արդյունքներից հետո, նա դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ ՝ այս հանրապետության առաջին սեւամորթ առաջնորդը: «Ես հաստատ իմացա, որ համարձակությունը վախի բացակայությունը չէ, այլ դրա դեմ հաղթանակն է: Քաջ մարդը ոչ թե վախ չզգացող է, այլ նա, ով պայքարում է դրա դեմ», – հավատաց Մանդելան: Նա մահացավ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ՝ 96 տարեկան հասակում:

 

Բրեդ Փիթ

Չնայած նրան, որ Բոստոնում աջակողմյան խմբի կողմից կազմակերպված Ուղիղ հպարտության շքերթի թալիսման է կոչվել, Փիթը դեռ սատարում է սեռական փոքրամասնությունների շարժմանը: Փիթը ոչ միայն բացահայտորեն աջակցում էր ԼԳԲՏ իրավունքներին, այլ 100,000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց Ազգային ամուսնության հիմնադրամին ՝ Մարդու իրավունքների արշավի համար:

 

Մայլի Սայրուս

Մայլի Սայրուսը, որը նույնանում է որպես պանսեքսուալ, օգտագործել է իր համբավը ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար և նույնիսկ հիմնել է Happy Hippie հիմնադրամը ՝ օգնելու «անօթեւան երիտասարդներին, ԼԳԲՏ երիտասարդներին և խոցելի այլ խմբերին»:

 

Մահաթմա Գանդի

Հնդկաստանում ՝ իր հայրենիքում, Մահաթմա Գանդին հասավ գրեթե սրբի կարգավիճակ, և ամբողջ աշխարհում նա հայտնի է որպես լեգենդար խաղաղարար, ով իր կյանքը տվեց բրիտանական գաղութարարներից ժողովրդի անկախության համար: Իր պայքարում նա օգտագործեց բռնությամբ չարիքին չդիմադրելու սկզբունքները: Գանդին լավ ծանոթ էր Լեո Տոլստոյի հետ: Նրա կյանքի սկզբունքը արտահայտությունն էր. «Եթե բախվել ես թշնամուն, սիրով հաղթիր նրան»: Փիլիսոփան հնդուիստներին և մուսուլմաններին հորդորում էր հաշտվել, ինչպես նաև հարստությունը համարում էր ստոր: Դա դուր չեկավ տեղացի միլիոնատերերին, ովքեր սկսեցին փորձեր կազմակերպել հոգևոր առաջնորդի դեմ: Այդ ժամանակ Գանդին արդեն 80 տարեկան չէր, և նա փիլիսոփայորեն արձագանքեց իր կյանքի ոտնձգություններին. «Եթե ինձ վիճակված է մեռնել խելագարի գնդակից, ես դա կանեմ ժպիտով»: Նրան գնդակահարեց վարձու մարդասպանի կողմից, մինչ մահը Գանդին հասկացրեց, որ ներում է հարձակվողին: Նույնիսկ իր կյանքի վերջին րոպեներին նա հետևեց իր սկզբունքներին:

 

Մարտին Լյութեր Քինգ

Բապտիստական ​​քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը պայքարում էր ԱՄՆ-ում սևամորթ բնակչության իրավունքների համար `ընդդեմ տարանջատման: Ես երազում եմ նրա հայտնի ելույթը դարձել է բոլոր ժամանակների և ժողովուրդների բանախոսության օրինակ: Քարոզչի տաղանդը բացահայտվեց ամբողջ ուժով: 1963-ի օգոստոսին հակառասիստական ​​ճառ լսվեց 30000 ամերիկացիների կողմից Լինքոլնի հուշահամալիրում: «Ես երազ ունեմ, որ կգա մի օր, երբ մեր ազգը կբարձրանա և կապրի իր կարգախոսի իրական իմաստին: Մենք համարում ենք, որ ինքնին հասկանալի է, որ բոլոր մարդիկ հավասար են ստեղծված», – ասաց Քինգը: Նրան կրակել է դիպուկահարը, որը պաշտոնապես միայնակ մարդասպան էր: Այնուամենայնիվ, շատերը Մարտին Լյութեր Քինգի մահը կապում են նրա նկատմամբ ՀԴԲ-ի հետաքրքրության հետ:

 

Աունգ Սան Սու Կի

Բիրմացի քաղաքական գործիչ Աուն Սան Սու Կին վերջերս ճանաչվեց որպես «մեր ժամանակների հերոս», իսկ հայտնի ռեժիսոր Լյուկ Բեսոնը նրա մասին ֆիլմ նկարահանեց: Գեներալի և ժողովրդի առաջնորդի դուստրը, ով սպանվեց իշխանության հերթական վերաբաշխման ժամանակ, Սու Կին մանկությունից հայտնվեց հայրենիքից հեռու: Ավելի ուշ, արդեն ամուսնացած տիկին և երկու երեխաների մայր, նա որոշեց վերադառնալ Բիրմա և խթանել ժողովրդավարական արժեքները: Նա խոսեց հանուն ժողովրդի ազատության և ընդդեմ տեղական խունտայի իշխանության: Սու Կին ակտիվորեն զբաղվում էր քաղաքականությամբ, հասնելով ժողովրդական ճանաչման և տնային կալանքի, որը տևեց 15 տարի: Այս կալանքի տակ գտնվելու ընթացքում նա հեռակա կարգով ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ: Նա չէր տեսնում ոչ միայն իր կուսակիցներին, այլև ընտանիքին ՝ ամուսնուն և երեխաներին: «Կա միայն մեկ իրական բանտ` վախի բանտ: Եվ կա միայն մեկ իրական ազատություն `ազատություն վախից», – ասաց Սու Կին: 2010-ին նա ազատվեց տնային կալանքից, և այժմ նա շարունակում է ակտիվորեն մասնակցել Մյանմար կոչվող երկրի քաղաքական կյանքին:

 

Էլեոնորա Ռուզվելտ

ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի կինը ՝ Էլեոնորա Ռուզվելտը, ՄԱԿ-ի հիմնադիրներից մեկն էր: Նրա ղեկավարությամբ ՄԱԿ-ում մշակվեց Մարդու իրավունքների հայտնի Համընդհանուր հռչակագիրը: Բացի այդ, Էլեոնորա Ռուզվելտը հայտնի ֆեմինիստ էր: «Կինը թեյի տոպրակի նման է: Դուք երբեք չեք իմանա, թե որքան ուժեղ կարող է նա լինել մինչև եռացող ջրի մեջ չլինի», – համոզեց «Աշխարհի առաջին տիկինը», ինչպես նրան անվանում էր Հարի Թրումանը: Էլեոնորա Ռուզվելտը պաշտպանում էր բոլորի իրավունքները ՝ սկսած սեւամորթներից մինչև սեռական փոքրամասնություններ: Եվ նա դա արեց շատ համոզիչ: Օրինակ ՝ իր խնամքի տակ գտնվող դպրոց հասնելուն և կեղտոտ հարկերը նկատելուն պես, նախագահի կինը վերցրեց ցախավելը ձեռքում և սկսեց վրեժ լուծել: 1961 թ.-ին Johnոն Քենեդին նրան ընդգրկեց ՄԱԿ-ում ԱՄՆ պատվիրակության կազմում `նշանակելով նրան Խաղաղության կորպուսի անդամ և վստահելով նրան կանանց իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին: Էլեոնորա Ռուզվելտը մահացավ լեյկեմիայից ՝ 78 տարեկան հասակում: Մրցանակը, որը կրում է նրա անունը, այժմ շնորհվում է ամեն տարի ՝ մարդու իրավունքների ոլորտում ակնառու աշխատանքի համար:

Posted in Հասարակագիտություն

Մինչև 18 տարեկանը լրանալը ՝ երեխայի իրավունքները

ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից:

Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

(7-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, լրաց. 25.10.10 ՀՕ-156-Ն)

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:

Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:

Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:

Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

(10-րդ հոդվածը լրաց. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում

Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:

Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը ծնողների կողմից

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը

Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը

Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:

Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

(18-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-209-Ն)

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:

Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:

Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

(19-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն, խմբ. 29.11.06 ՀՕ-231-Ն)

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք:

Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  III

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

Հոդված 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը

Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:

Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն:

Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

(24-րդ հոդվածը խմբ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 25. Երեխայի խնամքը և դաստիարակությունը մանկատներում

(1-ին մասն ուժը կորցրել է 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:

Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

(25-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316, փոփ. 16.03.04 ՀՕ-56-Ն)

Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(26-րդ հոդվածը լրաց. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը

Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը

Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար:

Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը

Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:

Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:

Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը

Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:

Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթարկելիս

Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:

Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:

(4-րդ մասն ուժը կորցրել է 05.11.03 ՀՕ-27-Ն)

Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:

Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

(31-րդ հոդվածը փոփ. 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում

(Վերնագիրը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:

Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:

(32-րդ հոդվածը խմբ. 23.05.11 ՀՕ-204-Ն)

Գ Լ ՈՒ Խ  IV

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը

Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

Հոդված 34. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).

թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.

ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).

ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

Հոդված 35. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

Posted in Հասարակագիտություն

Մարդու իրավունքները ՝ հոդվածներ. իմ մեկնաբանությունը

Մարդու իրավունքները ՝ հոդվածներ. իմ մեկնաբանությունը

Հոդված 23

Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունը շատ կարևոր է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի պաշտպանելու իր պատիվն ու արժանապատվությունը: Յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը պետք է միշտ բարձր լինի:

Հոդված 24

Կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու, և ոչ ոք իրավունք չունի նրան կյանքից զրկելու: Յուրաքանչյուր մարդ կյանքի իրավունք ունի:

Հոդված 25

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

Յուրաքանչյուր մարդ ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Այդ իրավունքը մարդկանց կյանքի ընթացքում է տրվում: Յուրաքանչյուրը իրավունք ունի որևէ բժշկական, հոգեկան, գիտական փորձերի չմասնակցելուց և հրաժարվելուց: Մարդիկ իրավունք ունեն այսպես ասած ,,մաքուր,, ապրելու և չհամաձայնել:

Հոդված 26

Խոշտանգման, անմարդկային կան նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի կամ պատժի ՝ եթե պատիժը սահմանված չէ օրենքով, քրեական օրենսգրքով:

Հոդված 27

Անձնական ազատությունը

Յուրաքանչյուրը իրավունք ունի ազատ լինելու: Ոչ ոք իրավունք չունի անձի հանդեպ բռնություն կիրառելու, և ոչ ոք իրավունք չունի սահմանափակել կամ արգելել մարդու սեփական ազատությունը:

Հոդված 28

Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև: Բոլորը պետք է շարժվեն ՝ ըստ օրենքի և օրենսգրքի: Շատ կարևոր է շարժվել օրենքով, և ոչ մի խախտում չանել:

Հոդված 29

Խտրականության արգելքը

Խտրականությունը ըստ էության արգելվում է ՝ անկախ ամեն ինչից: Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, իր աշխարհհայացքը, իր տեսակետը: Ոչ ոք իրավունք չունի ընդդիմանալու որևէ մեկի կարծիքի կամ տեսակետի վրա:

Հոդված 30

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Բոլոր կանայք և տղամարդիկ հավասար են, և ունեն հավասար իրավունքներ: Նրանք բոլորն էլ իրավահավասար են: Եթե կինն ու տղամարդը ամուսիններ են, ապա ունեն հավասարաչափ իրավունքներ: Նրանց իրավունքները չեն փոխվում: Եթե նրանք երեխա/ներ ունեն, ապա նրանց իրավունքները նույնպես չեն փոխվում: Նրանք ունենում են հավասար ծնողական իրավունքներ ՝ իրենց երեխա/ներ- ի դիմաց: