Posted in Էկոլոգիա, Մասնագիտական ստուգատես, Նախագծեր

Արձաններ

1.Ստեփան Շահումյան-տեղադրվել է 1931 թվականին,Ճարտարապետ՝ Իվան Ժոլտովսկի

 

2.Խաչատուր Աբովյան-տեղադրվել է 1933 թվականին,Ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան

 

Հովհաննես Թումանյան- տեղադրվել է 1957 թվականին,Ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան:

3.Գայի արձանը-գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին:Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Քանդակագործ-Սուրեն Նազարյան

Ճարտարապետ-Սարգիս ԳուրզադյանHayk Bzhishkyan statue, Yerevan, VM 01.jpg

4.Հայկ Նահապետ-Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։գտնվում է Երևանում, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում, Գայի պողոտայի մոտ։ Քանդակը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), այնուհետև 1975 թ. տեղափոխվել է ներկայիս վայրը։Հայ ժողովրդի անվանադիր նախնի և ռազմի գերագույն Աստված Հայկ նահապետի արձանը սկզբնապես տեղադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ (1970 թվականին), հետագայում՝ 1975 թվականին, տեղափոխվել է Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Գայի պողոտայի մոտ։Հայկ նահապետի արձանի պատկերն օգտագործվել է Հայփոստի 1997 թվականի 170 դրամ անվանական արժեքով նամականիշում։Hayk 3.JPG

5.Վարդան Մամիկոնյան-Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։Vardan Mamikonyan, (1).JPG

5.Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։1969 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար։Կոմիտասի արձանի բացումը տեղի է ունեցել 1988 թվականին հունվարի 8-ին նրա անունը կրող կոնսերվատորիայի մերձակա պուրակում։Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Տարբեր տարիներին նա անդրադարձել է Կոմիտասին: Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությունյանի վերջին աշխատանքն է։

Քանդակագործ Արա Հարությունյան

Ճարտարապետ Փենիքս ԴարբրինյանԿոմիտաս հուշարձան 3.JPG

7.Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին։Քանդակագործ՝ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյան

8.  Սայաթ Նովայի հուշաղբյուր, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։1963թ. Երևանում բացվեց հայ նշանավոր աշուղ Սայաթ-Նովայի անվան պողոտան: Նույն թվականին տեղադրվեց նրա հուշաղբյուրը։Հուշաղբյուրը կառուցված է սպիտակ մարմարից ձախ Ձախմում փորագրված են Սայաթ-Նովայի հանրահայտ բանաստեղծության հետևյալ տողերը.

«Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրըն ուրիշ ջըրեն է։

Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է։

Բունիաթըս ավազ չիմանաս՝ քարափ է, քարուկըրեն է»։

Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար 1964 թ. Ա. Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին:Sayat-Nova-DSC07919.jpg

9.Բաբաջաքնյանի արձանը Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ինԽմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

10.Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում: Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին:Արձանն ունի 5 մետր 70 սանտիմետր բարձրություն։ քանդակագործ -Գարիկ  Ստեփանյան

ճարտարապետ-Ասլան ՄխիթարյանGaregin Nzhdeh 3.jpg

11.Հովհաննես Թումանյանի հուշարձան, գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը կառուցված է բրոնզից, Բջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է։1957 թվականի նոյեմբերի 17-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի մոտ միաժամանակ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը[2]։2009-2010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը։

Քանդակագործ-Գրիգոր Աղաբաբյան

Ճարտարապետ-Արրա ՍարգսյանTumanyan (2).jpg

12.Մարտիրոս Սարյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում, մեծ նկարչի անվան փողոցից քիչ հեռու, տեղադրվել է 1986-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։Հուշարձանը կառուցված է մարմարից, բարձրությունը 6 մետր է։ Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։

Քանդակագործ-Լևոն Թոքմաջյան

Ճարտարապետ-Արթուր ԹարխանյանMartiros Saryan.jpg

13․ Անանիա Շիրակացու արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3,5 մետր է։ Մատենադարանի գլխավոր մուտքի դռնից դեպի ձախ առաջին արձանն է։

Քանդակագործ՝վաստակավոր նկարիչ Գրիգոր Բադալյան

Հայ փիլիսոփաաստղագետմաթեմատիկոս Անանիա Շիրակացու հուշարձանը տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։

Սա Անանիա Շիրակացու առաջին արձանն է Երևանում։ Երկրորդը 1999 թվականին տեղադրվել է Երևանի պետական համալսարանի մոտ։

14․Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից[2], բարձրությունը 4,5 մետր է։

Skip to toolbar