Posted in Քաղ.Սոց. Հիմունքներ

Ինքնադիտում, ներհայեցողություն 

 

Դիտումը հոգեբանակա երևույթների նպատակուղղված, կազմակերպված ընկալումն է որոշակի պայմաններում դրանք ուսումնասիրելու նպատակով։

 

 

 

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է,նրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։

 

 

 

Դիտումը նաև հատուկ մեթոդ է,այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

 

 

 

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը։

 

 

 

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։

 

 

 

Նպատակուղղվածությունը և նրանից բխող պլանաչափությունն ապահովում է դիտման կազմակերպվածությունը։

 

 

 

Դիտման գործընթացում շատ կարևոր է գործողությունների հաջորդականությունը։

 

 

 

Դիտման մեթոդը բավական բարդ, աշխատատար դիագնոստիկ գործիք է, որը դիտարկողից պահանջում է բարձր մասնագիտական փորձ և հատուկ պատրաստվածություն։

 

 

 

Ինքնադիտումը սեփական ներհոգեկան վիճակները, գիտակցության ոլորտի բովանդակություններն ու գործողությունները դիտելու և ներքին ուշադրության միջոցով արտացոլելու երևույթ է։

 

 

 

Առանձնացվում է երկու կողմ՝ ինտրոսպեկցիա (ներհայեցողություն) և օբյեկտիվ ինքնադիտում։

 

 

 

Ինքնադիտում կարող է կատարել գիտակցական հոգեվիճակում գտնվող անձը։ Ինքնադիտման տվյալները չի կարելի ճշգրիտ և վերջնական համարել։ Ինքնադիտումը թույլ է տալիս վարկածներ, որոնք ստուգվում և լրացվում են այլ մեթոդներով (հատկապես էքսպերիմենտներով), վերլուծվում և մեկնաբանվում։

 

 

 

Օբյեկտիվ դիտման համար մատչելի վարքի ձևերը ներհոգեկան պրոցեսների ցուցանիշներ կամ դրսևորումներ են, որոնց մեկնաբանումը խորացնում է ներհոգեկան երևույթների իմացությունը՝ ոչ մի չափով չվերացնելով ներհայեցողությունից օգտվելու անհրաժեշտությունը։ Ինքնադիտման օբյեկտիվ բովանդակության առկայության շնորհիվ այդ մեխանիզմի միջոցով ստացված տվյալները (օրինակ՝ ձայնը, գույնը, ջերմության զգայությունները, զգայական ընկալումներն ընդհանրապես) օգտագործվում են նաև ֆիզիկա-քիմիական գիտություններում որպես մարմինների ներքին հատկություններն ուսումնասիրելու անհրաժեշտ տվյալներ։

 

 

 

Առանց ինքնադիտման հոգեկան պրոցեսների ուսումնասիրությունն անհնար է։

 

 

 

Ներհայեցողությունը (ինտրոսպեկցիա) մարդու կողմից իր հոգեկան վիճակներին և մտքերի ընթացքին անմիջականորեն ուշադրությամբ հետևելու և արտացոլելու գործընթաց է։

 

 

 

Ներհայեցողությունը ոչ միայն ուսումնասիրության ենթակա հոգեկան գործընթաց է, այլև հոգեբանական ուսումնասիրության մեթոդներից մեկը, քանի որ թույլ է տալիս ստանալ շատ կարևոր հոգեբանական փաստեր, որոնք այլ մեթոդների կիրառման դեպքում մնում են անմատչելի։

 

 

 

Ներհայեցողություն կատարելու ընդունակությունը օնտոգենեզում զարգանում է աստիճանաբար, կապված է ինքնագիտակցության զարգացման հետ և մեծ չափով պայմանավորում է անձի բարոյահոգեկան հասունացման հաջող ընթացքը։

Posted in Քաղ.Սոց. Հիմունքներ

Ես

  1. Իմ մասին
  2. Իմ առաքելությունը
  3. Ում/Ինչի եմ նման
  4. Ինչէ ինձ ուրախացնում
  5. Ինչպես ինձ տխրեցնում
  6. Ինչի եմ ես վախենում
  7. Ես ընկերներիս աչքերում

1.Ես Աննան եմ Սովորել եմ Յոհանես Լեփսիուսի դպրոցում։Սիրում եմ քայլել,կարդալ,լինել ուրախ։

2Ես նպատակ ունեմ ստեղծել իմ առանձին բիզնեսը։

3.Նման եմ հորաքրոջս

4.ամենինչ

5.ես ուրախ մարդ եմ

6.Կորցնել թանկ մարդուն

7.Գժոտ,ժպտերես