Posted in Զբոսաշրջության ռեսուսներ

Հյուրընկալություն

Բոլոր բառարաններում «հյուրընկալությունը» մեկնաբանվում է որպես «հյուրերի սիրալիր ընդունելություն, նրանց հանդեպ սրտաբաց վերաբերմունք»: Սա քաղաքակրթության հիմնական հասկացություններից է, որը ժամանակի ընթացքում վերածվել է հզոր ինդուստրիայի և որտեղ աշխատում են հազարավոր մասնագետներ: Տերմինն առկա է տարբեր լեզուներում` գերմաներենում` dieG astfreundschaft, գոթական լեզվում` gasts, հին ռուսերենում` «гость» և «принимать», լատիներեն` hospitium, իսկ հայերենում կազմված է «հյուր» և «ընդունել» բառերից: Հունարենում հյուրընկալություն բառը (ξένος) կազմված է «հյուր» և «օտարերկրացի» բառերից, և նշանակում է ջերմ ընդունելություն, հյուրասիրու-

թյուն, նվերներ և այլն: «Hospitium» բառի ստուգաբանությունը արտացոլում է հին մարդու գաղափարները շրջապատող աշխարհի մասին:

Հյուրընկալության ինդուստրիան լայն ոլորտ է, որը ներառում է բոլոր տնտեսական գործողությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում են զբոսաշրջության զարգացմանը կամ կախված են դրանցից: Արդյունաբերության այս հատվածը ներառում է՝

 հյուրանոցներ և առողջարաններ,

 ռեստորաններ և հասարակական սննդի կազմակերպում,

 ժամանցային վայրեր, բարեր,

 ճանապարհորդություն և փոխադրում,

 զբոսաշրջություն,

 սպա և բուժական ծառայություններ,

 կրուիզներ և ավտոբուսային շրջագայություններ,

 միջոցառումներ (մասնավոր, գործարար, մշակութային, սպորտային և այլն):

Ժամանակակից հյուրընկալության ինդուստրիան ենթադրում է մարդկանց ինտենսիվ տեղաշարժ աշխարհում, և վերջինս պահանջում է զարգացած ենթակառուցվածքի առկայություն զբոսաշրջիկներին ընդունելու և տեղավորելու համար, որոնք ոչ միայն մատչելի կլինեն սպառողների համար, այլև ղեկավարներին կապահովեն բավարար շահութաբերությամբ և մրցունակությամբ: Այս դիրքորոշումը հաստատվում է ԱՄՆ-ի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի փորձով, որոնցում հյուրընկալության արդյունաբերությունը դարձել է ՀՆԱ-իձ ևավորման կարևոր աղբյուրներից մեկը:

Մի շարք հեղինակներ ընդգծում են հյուրանոցային արտադրանքի հետևյալ առանձնահատկությունները.

 հյուրանոցային արտադրանքի իրավիճակայնությունը և փոփոխականությունը, օրինակ, երբ կրկին գնում ես նույն ծառայությունը, սակայն դրա համարա կարող ես վճարել այլ արժեք,

 հյուրանոցային արտադրանքի անհատականությունը, որը արտահայտվում է հյուրանոցի գործունեության կազմակերպման պայմաններում, հաճախորդի անհատական պահանջները կատարելու պատրաստակամությամբ,

 հյուրանոցային արտադրանքի չկողմնորոշվածությունը և որակի չափանիշների սուբյեկտիվությունը, որը կախված է փոփոխական պարամետրերից(նորաձևություն, ճաշակ, առողջական վիճակ, հաճախորդի սոցիալական դիրք, անձնակազմի սթրեսակայունություն և այլն),

 արտաքին գործոններից կախվածությունը (եղանակային պայմաններ,ֆորսմաժորային իրավիճակներ, սեզոնայնություն և այլն):

Տարբեր հեղինակներ հյուրընկալություն հասկացությունը տարբեր կերպ են բնորոշել:

Ըստ Լ. Վագենի հյուրընկալության ինդուստրիան զբոսաշրջության բաղադրիչներից է, որը զբաղվում է զբոսաշրջիկների տեղաբաշխմամբ, սննդի ժամանցային ծառայությունների մատուցմամբ:

Ըստ Ջ. Ուոքերի հյուրընկալության ինդուստրիան միավորում է զբոսաշրջությունը, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսը, հասարակական սնունդը,հանգիստը, զվարճանքը, կոնֆերանսների, քննարկումների կազմակերպումը:

Համաձայն Ն. Ուեբստերի հյուրընկալության ինդուստրիան ձեռնարկատիրական ոլորտ է, որը ներառում է սպասարկման այնպիսի տեսակներ, որոնք հիմնվում են հյուրընկալության սկզբունքների վրա, բնորոշվում են հյուրերի նկատմամբ առատաձեռնությամբ և բարեհամբուրությամբ:

Ըստ Ռ. Բրայմերի տեսակետի հյուրընկալության ինդուստրիան ընդհանուր և հավաքական հասկացություն է, ձեռնարկատիրության բոլոր այն ոլորտների համար, որոնք մասնագիտանում են հյուրերի ընդունելության և սպասարկման գործում: Ըստ այդմ՝ հյուրընկալության ինդուստրիայի հիմնական ուղղություններն են հասարակական սնունդը, տեղաբաշխումը, փոխադրումները և հանգիստը:

Այսպիսով, հյուրընկալության ինդուստրիան գործունեության բարդ և համալիր ոլորտ է, տնտեսական համալիրի բաղադրիչ, որն ուղղված է այցելության ընաթցքում մարդկանց բոլոր տեսակի ցանկությունների և պահանջմունքների բավարարմանը, սպասարկմանը՝ համապատասխան ծառայությունների տրամադրման միջոցով:

Ինչպես տնտեսության ցանկացած ոլորտ, հյուրընկալության ինդուստրիան ևս կարիք ունի որոշակի կառուցվածքի և ներքին ամբողջականության:

Posted in Զբոսաշրջության ռեսուսներ

Զբոսաշրջություն

Ի՞նչ է զբոսաշրջային օպերատորը

 

Զբոսաշրջային օպերատորը զբաղվում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթի ձևավորմամբ, մշակում է զբոսաշրջային երթուղիներ, ապահովում է ծառայությունների մատուցման ընթացքը, պատրաստում է գովազդային-տեղեկատվական հրատարակություններ, հաշվարկում է տուրի՝ ուղևորության գինը և փոխանցում տուրերը զբոսաշրջային գործակալություններին` հետագա իրացման ապահովման նպատակով

 

Առօրյայում շատ դժվար կարող ենք պատկերացնել զբոսաշրջային գործակալի ու զբոսաշրջային օպերատորի տարբերությունը։ Իհարկե,

զբոսաշրջային կազմակերպությունը միաժամանակ կարող է լինել և՛ զբոսաշրջային օպերատոր, և՛ զբոսաշրջային գործակալ: Զբոսաշրջության ոլորտի արագ զարգացումը, մրցակցության առկայությունը ազդում են զբոսաշրջային օպերատորների կառուցվածքի վրա և կանխորոշում են  դրանց հետագա մասնագիտացումը:

 

Ըստ գործունեության տեսակի` զբոսաշրջային օպերատորները լինում են.

1. Զանգվածային շուկայի օպերատորներ, որոնք վաճառում են մեծ քանակությամբ զբոսաշրջային փաթեթներ, որոնցում հաճախակի օգտագործվում են չարտերային չվերթեր, հատկապես` դեպի զանգվածային զբոսաշրջության վայրեր

 

զանգվածային զբոսաշրջության վայրեր:

2. Մասնագիտացված զբոսաշրջության օպերատորներ, որոնք մասնագիտանում են կոնկրետ ապրանքի կամ շուկայի հատվածի վրա: Իրենց հերթին, նման մասնագիտացված զբոսաշրջային օպերատորները լինում են.

2.1. ըստ հատուկ հետաքրքրության (օրինակ՝ սպորտային և արկածային

զբոսաշրջություն, սաֆարիի կազմակերպում Աֆրիկայում և այլն),

2.2. ըստ հատուկ նշանակման վայրերի (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն),

2.3. ըստ հաճախորդների հատուկ սեգմենտի (օրինակ՝ երիտասարդական,

գործարար-տուրեր, ընտանեկան տուրեր և այլն),

2.4. ըստ տեղավորման (օրինակ՝ հանգստյան տներ, քեմփինգներ և այլն),

2.5. ըստ օգտագործվող փոխադրամիջոցի տեսակի (օրինակ՝ օդային, ջրային, ցամաքային):

Ըստ գործունեության վայրի զբոսաշրջային օպերատորները լինում են՝

1. տեղական (ներքին) օպերատորները կազմակերպում են զբոսաշրջություն երկրի ներսում,

 

2. արտագնա օպերատորները կազմակերպում են զբոսաշրջություն երկրի

սահմաններից դուրս,

3. ներգնա օպերատորները կազմակերպում են զբոսաշրջություն երկրի

սահմանների ներսում օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Բացի այդ, զբոսաշրջային օպերատորներն ըստ հատկանիշների դասակարգվում են՝

1. նախաձեռնող զբոսաշրջային օպերատոր, որը զբոսաշրջիկներին ուղարկում է այլ երկրներ՝ նախապես պայմանավորվելով տվյալ երկրի ընդունող զբոսաշրջային օպերատորի հետ,

2. ընդունող զբոսաշրջային օպերատոր, որը զբաղվում է ընդունելությամբ,

մշակում է էքսկուրսիաներ, զբոսաշրջային տարբեր ծրագրեր զբոսաշրջիկների

ժամանման վայրում:

Զբոսաշրջային օպերատորի հիմնական ֆունկցիաներն են.

1. պոտենցիալ զբոսաշրջիկի պահանջարկի ուսումնասիրությունը, որոշակի

ուղղությունների բացահայտումը զբոսաշրջային երթուղիների ժամանակ,

2. զբոսաշրջային ծրագրերի կազմումը և փորձարկումը՝ զբոսաշրջային պահանջարկի համապատասխանելիությունը ճշտելու նպատակով,

3. զբոսաշրջային ապրանքի մատակարարների հետ պպայմանագրերի

կնքումը,

4. զբոսաշրջային շուկայի վիճակով պայմանավորված՝ զբոսաշրջային փաթեթի գնի որոշումը,

5. զբոսաշրջիկին գովազդային նյութերի և համապատասխան տեղեկատվության տրամադրումը,

29

6. երթուղու կազմակերպմամբ և կարգավորմամբ զբաղվող կադրերի ընդունումը,

7. զբոսաշրջային ապրանքի ներկայացումը սպառողներին տեղեկատվական աղբյուրների միջոցով,

8. զբոսաշրջիկին զբոսաշրջային ապրանքի ներկայացումը զբոսաշրջային

գործակալի միջոցով,

9. զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների որակի վերահսկումը,

10.ճանապարհորդությունների ընթացքում զբոսաշրջիկների և զբոսաշրջային գործակալի հետ մշտական կապի ապահովումը:

Զբոսաշրջության մեջ միջնորդ կազմակերպությունների շղթայում առանցքային տեղ է զբաղեցնում զբոսաշրջային գործակալը, որը զբոսաշրջային ապրանքը հասցնում է վերջնական սպառողին: Նրա միջոցով իրականացվում է զբոսաշրջային երթուղիների վաճառքի ճնշող մեծամասնությունը (առաջին հերթին

արտերկիր): Փորձը ցույց է տալիս, որ հետաքրքիր զբոսաշրջային երթուղու մշակումն ու փորձարկումը ավելի հեշտ է, քան սպառող գտնելը: Շուկայի նման առաջարկների առատության, բարձր մրցակցության և բնակչության սահմանափակ

գնողունակության պայմաններում ամենաբարդ գործառույթը զբոսաշրջային գործակալներինն է, որոնք պետք է գրավեն հաճախորդներին և համոզեն նրանց`

ընտրել տվյալ երթուղին: Դրանից հետո կնքել պայմանագիր, ստանալ գումար,

կատարել անձնագրային, վիզային և տոմսերի ձևակերպումներ, տրամադրել

վաուչեր, ուղարկել ճամփորդության և պահպանել հետադարձ կապ:

Զբոսաշրջային գործակալը տեղեկացնում է պոտենցիալ գնորդներին զբոսաշրջային կենտրոնների, փոխադրամիջոցների երթուղիների չվացուցակի, տեղավորման տարբերակների, գործող սակագների մասին և օգնում է կազմել ծախսերի նախահաշիվ ճամփորդության ժամանակ:

Երկրորդ գործառույթը զբոսաշրջային ծառայությունների վաճառքն է՝ փոխադրողների, հասարակական սննդի օբյեկտների, տեղավորման միջոցների օբյեկտների, տեղավորման միջոցների և

զբոսաշրջային ինդուստրիայի այլ ծառայությունների տրամադրմամբ: Վերջինս

ներառում է մի շարք միջնորդ գործողություններ: Զբոսաշրջային գործակալը վաճառում է տարբեր տեսակի փոխադրամիջոցների տոմսեր, ամրագրում է համարներ հյուրանոցներում և այլ տեղավորման բազաներում, տրամադրում է ավտովարձույթի ծառայություն, պատվիրում է էքսկուրսիաներ, ձևակերպում է ճամփորդական փաստաթղթեր, իրականացնում է զբոսաշրջիկների ապահովագրություն և

տարադրամի փոխանակում, մշտական հաճախորդներին տրամադրում է զեղչի

քարտեր, վաճառում է հուշանվերներ և այլն: Բացի առանձին զբոսաշրջային ծառայություններից, զբոսաշրջային գործակալները վաճառում են ամբողջական

փաթեթներ: Թվարկված գործողություններից առավել մեծ կարևորություն ունի

ավիատոմսերի վաճառքը:

 

Զբոսաշրջային գործակալությունները շուկայում առանձնանում են

առևտրային գործարքների մասնակիցների մեծ թվով և համարվում են սուր

մրցակցության օրինակ: Զբոսաշրջային գործակալության գործունեությունը համեմատաբար հեշտ է սկսել, քանի որ այն չի պահանջում մեծ ներդրումներ և

բարձր որակավորումներ: Շուկա դուրս գալու հեշտության հետ մեկտեղ, հաճախ

զբոսաշրջային գործակալությունները ձախողում են իրենց աշխատանքը՝ վատ

ղեկավարման հմտությունների և ոչ բավարար ռեսուրսներ ունենալու պատճառով:

Լրացուցիչ նյութեր

Հոդվածը զբոսաշրջային օպերատորի և գործակալի մասին ստորև՝

Հոդված 13.Զբոսաշրջային օպերատորը և գործակալը

1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր ձևավորում և իրացնում են`

1) տուրեր և կեցության կազմակերպման ծառայություններ.

2) տուրերի և կեցության կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայություններ, մասնավորապես` փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղերի ամրագրման, ինչպես նաև զբոսաշրջիկների տեղաբաշխման և սննդի կազմակերպման ու մատուցման ծառայություններ.

 

3) զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով, մասնավորապես` թանգարաններ, հուշարձաններ և այլ զբոսաշրջային օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.

 

4) զբոսաշրջային փաթեթներ.

 

5) կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելիս և անցկացնելիս 1-3-րդ կետերում ընդգրկված ծառայություններ:

 

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր`

 

1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված գործունեությունն իրականացնելիս մատուցում են իրենց իսկ արտադրած արդյունքը.

 

2) զբաղվում են վերգետնյա ուղևորափոխադրումների իրացմամբ և օգտվում են մեկ կամ մի քանի ուղևորատար տրանսպորտային փոխադրողների միջնորդավորված ծառայություններից.

 

3) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն օդային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ.

 

4) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն երկաթուղային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ:

 

3. Զբոսաշրջային գործակալի գործունեությունը զբոսաշրջային արդյունքի միջնորդավորված իրացման գործունեություն է և ընդգրկում է սույն հոդվածում շարադրված զբոսաշրջային օպերատորի գործունեության արդյունքում ձևավորած արդյունքի, այդ թվում` զբոսաշրջային փաթեթների իրացումը:

 

(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.06.04 ՀՕ-91-Ն)

 

 

 

 

Posted in Զբոսաշրջության ռեսուսներ

Զբոսաշրջության մշակութային ազդեցությունը հասարակության վրա

Զբոսաշրջության մշակութային ազդեցությունը հասարակության վրա
Հասարակության վրա զբոսաշրջության մշակութային ազդեցության վերա-
բերյալ կան տարատեսակ կարծիքներ: Դրանցից որոշները հակասում են մի-
մյանց, սակայն գրեթե բոլորի հիմքերն ունեն նույն արմատները: Այսպիսով, զբո-
սաշրջիկը, գնալով այս կամ այն երկիր տեսարժան վայրերին ծանոթանալու կամ
հանգստի նպատակով ենթարկվում է սոցիալ-մշակութային ազդեցության` տեղի
բնակչության հետ շփման արդյունքում: Առանձնացնում են սոցիալ-մշակութային
շփման երեք հիմնական տեսակ.
1. երբ զբոսաշրջիկները գնում են տեղի բնակչության արտադրանքն ու ծա-
ռայությունները,
2. երբ տեղի բնակչությունը և զբոսաշրջիկները միասին օգտվում են առա-
ջարկվող ծառայություններից,
3. երբ տեղի բնակչությունը և զբոսաշրջիկները միասին անցկացնում են
մշակութային միջոցառումներ:
Առանձնացնում են նաև մշակութային ազդեցության դրական և բացասա-
կան կողմեր:

Դրական են համարվում տարբեր մշակութային տեղեկություններիփոխանակությունը: Երկրի մշակութայի ժառանգության վերաբերյալ զբոսաշրջիկի հետաքրքրությունը կարող է առաջացնել տեղի բնակչության մոտ հպարտության զգացում, դրդել նրանց պահպանելու իրենց ազգային ավանդույթներն ու
սովորույթները:

Բացասական ազդեցությունը առաջանում է ուղղակի շփման արդյունքում:
Զբոսաշրջությունը համարվում է այնպիսի ոլորտ, որտեղ տեղի է ունենում մարդ-
կանց խմբի հոսք մեկ երկրից մյուսը: Այդ տեղաշարժի ընթացքում զբոսաշրջիկը
անձնական իրերից բացի իր հետ այդ երկիր է տանում նաև այն սովորություն-
ներն ու ավանդույթները, որի կրողը հանդիսանում է ինքը: Սրա հետևանքով տեղի
է ունենում երկու տարբեր մշակույթների առանձնահատկությունների բախում,
որը հանգեցնում է սոցիալ-մշակութային տրանսֆորմացիայի (վերափոխման),
իսկ տեղի բնակչությունը համարվում է այդ փոփոխությունների անմիջական
կրողը:

 

Posted in Զբոսաշրջության ռեսուսներ

Գիտական տուրիզմ

Գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը:

Ամբողջ աշխարհում գիտական զբոսաշրջության հայտնի վայրեր են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Քեմբրիջի, Հարվարդի, Օքսֆորդի, Սթենֆորդի, Չիկագոյի և այլ համալսարաններ, մի շարք լաբորատորիաներ՝ Միջուկային հետոզոտությունների եվրո­պական կազմակերպությունը Ժնևում, Ֆիզիկայի ազգային լաբորատորիան Միացյալ Թագա­վորությունում, Բրուկհեվենի ազգային լաբորատորիան, Փրինսթոնի պլազմայի ֆիզի­կա­կան լաբորատորիան և այլ լաբորատորիաներ Հյուսիսային Ամերիկայում, աստղա­դի­տա­րաններ՝ Եվրոպական տիեզերական գործակալության Կոլամբուսի վերահսկողութ­յան կենտ­րոնը, Վիեննայի համալսարանի աստղադիտարանը, Նոբելի թանգարանը Շվեդիայում, Մարի Կյուրի թանգարանը Լեհաս­տանում, Լոնդոնի գիտական թանգարանը, Լեոնարդո դա Վինչիի գիտության և տեխ­նո­լոգիայի թանգարանը, Քենեդի տիեզերական կենտրոնը և այլն:Թեև Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, մասնավորապես, ինքնատիպ գիտական կազմակերպություններ (Բյուրականի աստղադիտարանը, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը), ոչ բոլորն ունեն ցուցադրելու նյութեր, առավել եւս՝ տուրիզմի տեսանկյունից։

Մի մասի դեպքում դեռեւս կարելի է համապատասխան աշխատանքներ կատարել եւ պատշաճ տեսքի բերել ցուցադրվելիք սարքավորումները եւ նյութերը։ Հիմնարկների մի մասն էլ իրականացնում է տեսական հետազոտություններ, որտեղ թվում է, թե ցուցադրելու բան չկա։ Սակայն գտնում եմ, որ նույնիսկ այս դեպքերում կարելի է համակարգչային ներկայացումներ պատրաստել եւ լսարաններում հյուրերին գրավիչ ձեւով պատմել տվյալ գիտության (նույնիսկ այնպիսի վերացական գիտության, ինչպիսին է մաթեմատիկան) հրաշալիքների մասին։ Աշխարհի շատ քիչ երկրներ ունեն Հայաստանի պես խիտ դասավորված գիտական կենտրոններ, այնպես որ շատ բաներ տուրիստները կարող են եւ այլ երկրներում տեսած չլինել։

Հայաստանի գիտական պատմությունն ու ներուժը, հիրավի, նախադրյալներ են ստեղ­ծում մեր երկրում գիտական զբոսաշրջության զարգացման համար: Այս առումով այցելութ­յան վայրեր կարող են լինել.

  • հնագիտական վայրերը՝ Ագարակի վաղ բրոնզե դարաշրջանի համալիրը Արա­գա­ծոտնիմարզի Ագարակ գյուղում, Արգիշտիխինիլի քաղաքի ավերակները Արմավիրի մար­զում,Ուխտասարը Սյունիքի մարզում, Ոսկեհատի ժայռապատկերները Արագածոտնի մար­զում,միջնադարյան մայրաքաղաք Դվինի ավերակները Արարատի մարզում, Զորաց ՔարերըՍյունիքում,

Եթե մենք ուսումնասիրել ենք Հայաստանի «գիտական քարտեզը, կատարել ենք մեծ թվով այցելություններ գիտական բնույթի հնավայրեր, գիտությանն առնչվող թանգարաններ, գիտական հիմնարկներ։ Ընդհանուր առմամբ, այցերին մասնակցել է ավելի քան 200 մարդ, բայց, քանի որ շատ դեպքերում նույն մարդիկ են եղել :Բոլոր կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվել եւ համակարգվել է` գիտական հնավայրեր (Զորաց քարեր, ժայռապատկերներ, Դվին), միջնադարյան կրթօջախներ (Գլաձոր, Տաթեւ, Սանահին), արգելոցներ (Էրեբունի, Գոշավանք), գիտության թանգարաններ (Գիտության եւ տեխնիկայի, Տիեզերքի, Երկրաբանական, Ցեղասպանության թանգարան, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան), գիտական հաստատություններ (Բյուրականի աստղադիտարան, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, ՔԵՆԴԼ): Կազմվել է քարտեզ՝ քանի որ գիտական կենտրոնների մեծ մասը Երեւանում են, քարտեզի մի կողմում տրված է Հայաստանն ամբողջությամբ, իսկ մյուս կողմում՝ Երեւանը։

Գիտական տուրիզմը զբաղվում է հնագիտական պեղումներին մասնակցությամբ, կենդանական աշխարհի փոփոխության դիտարկմամբ և այլ գիտական աշխատանքներով։ Այն ներառում է ինչպես փորձագիտական տուրեր, այնպես էլ ինքնուրույն կազմակերպված գիտական ուղևորություններ։ Այդ մասնակցության աստիճանից կախված՝ գիտական տուրիզմը կարող է լինել

  • ճանաչողական
  • օժանդակ մասնակցություն (գիտական աշխատանքներում ընդգրկվածություն)
  • տուրիստների ինքնուրույն հետազոտություն
  • գիտատեխնիկական (օրինակ՝ որպես դպրոցական և բուհական լրացուցիչ ծրագրեր, անձնական մասնակցություն արտադրական գործընթացին, հնարավոր է հատուկ սարքավորումների տրամադրում)
  • գիտաարշավային (ճանապարհորդություններ հետազոտության օբյեկտների մոտ, ծովային գիտական, արկտիկական և այլն)
  •  նյութերը՝1,2,3

 

Posted in Զբոսաշրջության ռեսուսներ

Զբոսաշրջությունը սովետական ժամանակներում

Զբոսաշրջության և արտասահմանյան ճանապարհորդության առանձնահատկությունները Խորհրդային Միությունում.

1920-ականների սկզբից։ Խորհրդային Միության և արևմտյան երկրների միջև երկաթե վարագույր է առաջանում. մեկուսացումը անհրաժեշտ է բնակչության լիակատար դոկտրինացիա ապահովելու համար, որպեսզի մարդկանց դարձնեն «կոմունիզմի իրական կերտողներ»։ Բացի այդ, արտասահման մեկնելը երբեմն հանգեցնում էր ԽՍՀՄ-ից խորհրդային զբոսաշրջիկների փախուստին: Արդյունքում արտերկիր մեկնելը մի տեսակ արտոնություն է դարձել բնակչության որոշակի սոցիալական կատեգորիաների՝ դիվանագետների, գրողների, արվեստագետների, գիտնականների, արվեստագետների, երաժիշտների, զինվորականների համար։ Բայց նույնիսկ այս մարդիկ երբեք չէին կարող վստահ լինել, որ հաջորդ անգամ արտերկիր մեկնելու հնարավորություն կունենան՝ երկաթե վարագույրը ցանկացած պահի կարող է իրականություն դառնալ նրանց համար։ Վերոնշյալ կատեգորիաների մարդկանց մեծամասնության համար, ովքեր ճանապարհորդում են արտերկիր, իրականում խոսքը զբոսաշրջության մասին չէր. նրանք մեկնել էին արտերկիր իրենց հայրենիքով, որպեսզի ստեղծեն Խորհրդային Միության դրական իմիջ: Բայց որոշ մարդիկ՝ վերնախավից, կարող էին արտասահման մեկնել սովորական զբոսաշրջիկների նման: Նրանցից մեկը խորհրդային նշանավոր գրող Մաքսիմ Գորկին էր։ Ընդհանուր բնակչության համար արտասահմանյան զբոսաշրջությունը անհիմն երազանք էր մինչև 1950-ականների կեսերը։Առաջին խորհրդային զբոսաշրջային կազմակերպությունը ստեղծվել է 1918 թվականին՝ Կրթության ժողովրդական կոմիսարիատի դպրոցական էքսկուրսիաների գործակալությունը։ Կրթության ժողովրդական կոմիսարիատը վերահսկում էր նաև Կարմիր բանակի սպաների և զինվորների զբոսաշրջային երթուղիները 1920-ականներին։ 1920-ական թվականների կեսերին վերածնվեց Ռուսական զբոսաշրջային ընկերության (առաջին անգամ ստեղծվել է 1901 թ.) գործունեությունը։ 1928 թվականին տեղի ունեցավ խորհրդային զբոսաշրջիկների առաջին համաժողովը և ստեղծվեց «Սովետական ​​տուրիստ» բաժնետիրական ընկերությունը, 1929 թվականին հայտնվեց «Ինտուրիստ» ՓԲԸ (որը ստացավ զբոսաշրջային ծառայությունների մենաշնորհ բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար՝ անկախ նրանց զբոսաշրջիկ կարգավիճակից, գործարարներ կամ ինժեներներ): 1930 թվականին (իրերի վիճակի նկատմամբ վերահսկողությունը բարելավելու համար) բոլոր զբոսաշրջային կազմակերպությունները միավորվեցին մեկ կառույցի մեջ՝ Պրոլետարական զբոսաշրջության և էքսկուրսիաների համամիութենական կամավոր ընկերություն (OPTE), որը նույն թվականին բաղկացած էր 169 հազ. անդամներ եւ նրանց թիվը հասցրել է 937 հազարի 1932 թ. Ավելի քան 6 միլիոն մարդ ամեն տարի մասնակցել է OPTE-ի կողմից կազմակերպվող ներքին զբոսաշրջությանը։ 1933 թվականին Intourist-ը ստացավ հյուրանոցների և նույնիսկ տուրիստական ​​մեքենաների իր ազգային զբոսաշրջային ցանցը: 10 տարվա գործունեության ընթացքում (1929-1939) Intourist-ը սպասարկել է 1 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկի.

1936 թվականին OPTE-ն վերածվեց Զբոսաշրջային էքսկուրսիաների բյուրոյի (BTE), որը գործում էր արհմիությունների ղեկավարության ներքո։ Սև և Արալյան ծովերի ներքին լողափերը, որտեղ միլիոնավոր խորհրդային մարդկանց ուղարկեցին հանգստանալու՝ որպես լավ աշխատանքի վարձատրություն, դարձել են զբոսաշրջության ամենաշքեղ հնարավորությունը։ Ներքին զբոսաշրջությունը բնակչության համար դարձել է սոցիալական փաթեթի մի մասը. Բացի ծովափնյա ճամփորդություններից, Խորհրդային Միության շատ շրջաններում հիմնվեցին պանսիոնատներ և առողջարաններ։ Սեփականատերերի թվում էին` Կոմունիստական ​​կուսակցությունը, մասնագիտական ​​կազմակերպությունները, արհմիությունները, կենտրոնական և տեղական իշխանությունը։ Կոմունիստական ​​կուսակցության, Կոմսոմոլի, արհմիությունների անդամները կարող էին վաուչեր գնել դրանց իրական արժեքի 10-20%-ով։ Որոշ գիտնականներ նույնիսկ պատրաստ են ներքին այս զբոսաշրջության մեջ գտնել Ստալինի ներքին աջակցության միջոց՝ որպես ռեժիմի գոյատևման հայտնի տեսության այլընտրանք, որն ընդգծում է սարսափը։Արտագնա զբոսաշրջության իրավիճակը փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Արևելյան Եվրոպայում հայտնվեցին սոցիալիստական ​​նոր երկրներ։ Խորհրդային Միությունից դեպի այս երկրներ զբոսաշրջությունը հնարավոր է դարձել բնակչության ավելի լայն հատվածի համար, քան զբոսաշրջությունը դեպի արևմտյան երկրներ, հատկապես 1950-ականների կեսերից: Արևելյան Եվրոպայի երկրների բնակչությունը 1950-ականներին իսկական հյուրընկալություն էր ցուցաբերում «ռուսներին», քանի որ նրանք ազատագրեցին այս երկրները ֆաշիզմից։ Բայց քաղաքական ռեժիմի որոշակի ազատականացումը սովորական մարդկանց համար ավելի հարմարավետ չդարձրեց արտերկիր մեկնելը. ճանապարհորդը գտնվում էր յուրաքանչյուր խմբում ներկա ՊԱԿ-ի գործակալների մշտական ​​հսկողության տակ, նա իրավունք չուներ ճանապարհորդել առանց խմբի այլ անդամների. ստացել է միայն շատ սահմանափակ քանակությամբ տեղական արժույթ, որը սովորաբար համարժեք է 15 20 ԱՄՆ դոլարին (Խորհրդային Միությունում արտարժույթի պակասի պատճառով):

 

Խորհրդային զբոսաշրջիկները ճանապարհորդության ընթացքում վաճառքի հանեցին բազմաթիվ իրեր՝ արտարժույթի պակասը փոխհատուցելու համար։ Սովորաբար իրենց հետ վերցնում էին խորհրդային հեռադիտակներ ու ձեռքի ժամացույցներ, որոնք հայտնի էին իրենց որակով, իսկ ԽՍՀՄ-ում էժան էին, մեկ շիշ օղի և մեկ շիշ սովետական ​​շամպայն, արդուկներ, ծխախոտ և նույնիսկ մատիտների տուփեր։ Արևմտյան սպառողական դրախտում նրանք փորձում էին փոխարինել այս իրերը կոսմետիկայի և տեքստիլների հետ, ինչպիսիք են վերջին նորաձև ջինսերը: Կարևոր էր նաև նվերներ գնել մի շարք պաշտոնյաների համար, ովքեր օգնել են երկրից հեռանալու թույլտվություն ստանալ: Պետք էր գտնել ու լավ նվերներ տալ, այլապես պաշտոնյաները կարող էին չօգնել մյուս անգամ գնալ արտերկիր։ Խորհրդային քաղաքական վերնախավի անդամների շրջագայությունները տարբերվում էին որակով։ Օրինակ՝ Միխայիլ Գորբաչովը, լինելով Ստավրոպոլի շրջկոմի առաջին քարտուղարը, 1970-ականներին կնոջ հետ երկու անգամ զբոսաշրջային ճամփորդություններ է կատարել Իտալիա և Ֆրանսիա։ Ֆրանսիական ճամփորդության ժամանակ նրանց ուղեկցել են միայն երկու այլ զույգեր, և նրանք մեքենայով շրջել են ամբողջ Ֆրանսիան։ Իտալիայում նա եղել է Իտալիայի կոմունիստական ​​կուսակցության ղեկավարության կողմից հրավիրված կուսակցական աշխատողների խմբում:Արտարժույթի սահմանափակ հասանելիության խնդիրը հանգեցրեց նաև ԽՍՀՄ-ի և «Փոխադարձ տնտեսական աջակցության խորհրդի» (CMEA) կազմակերպության երկրների միջև «փոխարկելի ռուբլով» ֆինանսական փոխազդեցությունների համալիր համակարգի ստեղծմանը: CMEA-ն ներառում էր Բուլղարիան, Չեխոսլովակիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, Հունգարիան, Լեհաստանը և Ռումինիան: Արևմուտքի հետ առևտրի ընթացքում CMEA երկրները խթանեցին արտահանումը և զսպեցին ներմուծումը պինդ արժույթով: CMEA-ի իր գործընկերների հետ առևտրում ԽՍՀՄ-ի նպատակն էր սահմանափակել արտահանումը (որպեսզի փոխարկելի ռուբլով ավելցուկներ չլինեն, որոնք նա չէր կարող օգտագործել, քանի որ փոխարկումը պետք է կատարվի ոչ առևտրային փոխարժեքով): Խորհրդային Միությունում զբոսաշրջության և փոխանակման վերահսկողության ազատականացումից հետո 1987-1988 թթ. Խորհրդային մի մեծ թվով զբոսաշրջիկներ սկսեցին գալ CMEA՝ ձգտելով գնել լայն սպառման ապրանքներ, որոնք ԽՍՀՄ-ում պակասում էին: Այս գործընթացը խախտեց CMEA-ի սովորական սխեման և նույնիսկ հանգեցրեց այսպես կոչված «մաքսային պատերազմի», երբ 1988 թվականի սեպտեմբերին Չեխոսլովակիան արգելք դրեց սպառողական մի շարք ապրանքների արտահանման վրա։ Բացի այդ, զբոսաշրջությունը դարձել է ողջ սոցիալական համակարգը ոչնչացնելու հերթական միջոցը։ Երբ Հունգարիան բացեց Ավստրիայի հետ սահմանը 1989 թվականին, հազարավոր արևելյան գերմանացիներ ժամանեցին Հունգարիա «զբոսաշրջության» անվան տակ, բայց իրականում Արևմուտք փախչելու համար:

 

1956 թվականից, երբ ԽՄԿԿ 20-րդ համագումարում Խրուշչովը սկսեց ապաստալինացման իր ծրագիրը, նա փորձեց գտնել Արևմուտքի հետ խաղաղ գոյակցության նոր ուղիներ։ Այս նպատակին հասնելու ուղիներից մեկն էլ արևմտյան երկրների ամենաազդեցիկ խմբի հետ մշակութային համաձայնության հասնելն էր կամ նրանցից մի քանիսի հետ երկկողմանի հիմունքներով՝ փոխկապակցման գործընթացներն արագացնելու նպատակով։ Առաջին ճանապարհը՝ անհապաղ հարաբերություններ հաստատել մի խումբ երկրների հետ, առաջարկվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից 1955թ. հոկտեմբերին Ժնևում ԱԳ նախարարների համաժողովում, սակայն որոշվել է կիրառել այլ մոտեցում՝ երկու. ճանապարհ առաջին. 1956-ին մշակութային պայմանագրեր են կնքվել Նորվեգիայի և Բելգիայի, 1957-ին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, 1958-ին՝ ԱՄՆ-ի հետ։Վերջին «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև գիտության, տեխնոլոգիայի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում շփումների, փոխանակումների և համագործակցության մասին համաձայնագիրը» ներառում էր նաև փոխանակումներ զբոսաշրջության ոլորտում։ 1958 թվականից մինչև 1988 թվականն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ ավելի քան 50 հազար քաղաքացիներ տարբեր փոխանակման ծրագրերի շրջանակներում այցելել են ԱՄՆ։ Արևմտյան երկրների հետ զբոսաշրջության զարգացումն իր հետագա զարգացումը գտավ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում։ Այս համաձայնագրով ԽՍՀՄ-ի և Արևմուտքի երկրները պարտավորվել են խթանել ավելի ազատ անդրազգային առևտուրը, համատեղ արտադրական ձեռնարկությունները, տեխնոլոգիաների փոխանցումը, տրանսպորտը, զբոսաշրջությունը և աշխատանքային միգրացիան և հավանություն են տվել մարդկանց և գաղափարների ազատ տեղաշարժին և մարդու իրավունքների հարգմանը: Բայց սովետական կառավարությունը պատրաստ չէր թույլ տալ որևէ խորհրդային քաղաքացու անսահմանափակ զբոսաշրջություն դեպի Արևմուտք՝ «գաղափարական աղտոտման» հնարավորության պատճառով» (CMEA): CMEA-ն ներառում էր Բուլղարիան, Չեխոսլովակիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, Հունգարիան, Լեհաստանը և Ռումինիան: Արևմուտքի հետ առևտրի ընթացքում CMEA երկրները խթանեցին արտահանումը և զսպեցին ներմուծումը պինդ արժույթով: CMEA-ի իր գործընկերների հետ առևտրում ԽՍՀՄ-ի նպատակն էր սահմանափակել արտահանումը (որպեսզի փոխարկելի ռուբլով ավելցուկներ չլինեն, որոնք նա չէր կարող օգտագործել, քանի որ փոխարկումը պետք է կատարվի ոչ առևտրային փոխարժեքով): Խորհրդային Միությունում զբոսաշրջության և փոխանակման վերահսկողության ազատականացումից հետո 1987-1988 թթ. Խորհրդային մի մեծ թվով զբոսաշրջիկներ սկսեցին գալ CMEA՝ ձգտելով գնել լայն սպառման ապրանքներ, որոնք ԽՍՀՄ-ում պակասում էին: Այս գործընթացը խախտեց CMEA-ի սովորական սխեման և նույնիսկ հանգեցրեց այսպես կոչված «մաքսային պատերազմի», երբ 1988 թվականի սեպտեմբերին Չեխոսլովակիան արգելք դրեց սպառողական մի շարք ապրանքների արտահանման վրա։ Բացի այդ, զբոսաշրջությունը դարձել է ողջ սոցիալական համակարգը ոչնչացնելու հերթական միջոցը։ Երբ Հունգարիան բացեց Ավստրիայի հետ սահմանը 1989 թվականին, հազարավոր արևելյան գերմանացիներ ժամանեցին Հունգարիա «զբոսաշրջության» անվան տակ, բայց իրականում Արևմուտք փախչելու համար:1956 թվականից, երբ ԽՄԿԿ 20-րդ համագումարում Խրուշչովը սկսեց ապաստալինացման իր ծրագիրը, նա փորձեց գտնել Արևմուտքի հետ խաղաղ գոյակցության նոր ուղիներ։ Այս նպատակին հասնելու ուղիներից մեկն էլ արևմտյան երկրների ամենաազդեցիկ խմբի հետ մշակութային համաձայնության հասնելն էր կամ նրանցից մի քանիսի հետ երկկողմանի հիմունքներով՝ փոխկապակցման գործընթացներն արագացնելու նպատակով։ Առաջին ճանապարհը՝ անհապաղ հարաբերություններ հաստատել մի խումբ երկրների հետ, առաջարկվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից 1955թ. հոկտեմբերին Ժնևում ԱԳ նախարարների համաժողովում, սակայն որոշվել է կիրառել այլ մոտեցում՝ երկու. ճանապարհ առաջին. 1956-ին մշակութային պայմանագրեր են կնքվել Նորվեգիայի և Բելգիայի, 1957-ին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի, 1958-ին՝ ԱՄՆ-ի հետ։Վերջին «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության միջև գիտության, տեխնոլոգիայի, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում շփումների, փոխանակումների և համագործակցության մասին համաձայնագիրը» ներառում էր նաև փոխանակումներ զբոսաշրջության ոլորտում։ 1958 թվականից մինչև 1988 թվականն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ ավելի քան 50 հազար քաղաքացիներ տարբեր փոխանակման ծրագրերի շրջանակներում այցելել են ԱՄՆ։ Արևմտյան երկրների հետ զբոսաշրջության զարգացումն իր հետագա զարգացումը գտավ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում։ Այս համաձայնագրով ԽՍՀՄ-ի և Արևմուտքի երկրները պարտավորվել են խթանել ավելի ազատ անդրազգային առևտուրը, համատեղ արտադրական ձեռնարկությունները, տեխնոլոգիաների փոխանցումը, տրանսպորտը, զբոսաշրջությունը և աշխատանքային միգրացիան և հավանություն են տվել մարդկանց և գաղափարների ազատ տեղաշարժին և մարդու իրավունքների հարգմանը: Բայց խորհրդային կառավարությունը պատրաստ չէր թույլ տալ որևէ խորհրդային քաղաքացու անսահմանափակ զբոսաշրջություն դեպի Արևմուտք՝ «գաղափարական աղտոտման» հնարավորության պատճառով:Նույնիսկ Հնդկաստանի պես սոցիալիստական ​​կամ չեզոք երկրներ ուղևորությունները խորհրդային քաղաքացուց պահանջում էին ոչ միայն անհրաժեշտ գումար ունենալ, այլև բազմաթիվ փաստաթղթեր հավաքել տարբեր ղեկավարներից և թույլտվություն ստանալ ՊԱԿ-ի Մոսկվայի վարչությունից:Չնայած բոլոր նախնական ստուգումներին, խորհրդային զբոսաշրջիկները պարբերաբար լքում էին խումբը և փորձում էին փախչել: Կապիտալիստական ​​երկրներում ոստիկանություն են դիմել։

1960 թվականի դեկտեմբերի 26-ին Հավանա ժամանեց խորհրդային զբոսաշրջիկների առաջին խումբը։ Այնուամենայնիվ, քաղաքական հարաբերությունների բարդությունները հաճախ խանգարում էին զբոսաշրջիկների փոխանակմանը նույնիսկ սոցիալիստական ​​պետությունների միջև: 1960-ականների սկզբից մինչև 1980-ականների սկիզբը Չինաստանը ԽՍՀՄ-ից զբոսաշրջիկների չէր ընդունում:

Խորհրդային քաղաքացիների համար արտասահմանյան ճանապարհորդությունների հետ կապված բոլոր խնդիրները քննարկելիս հարկ է հիշել, որ նմանատիպ բաներ հնարավոր էին «ժողովրդավարական պետություններում», որոնք ընդգծում են իրենց նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Օրինակ, 1950-ականներին ԱՄՆ Պետդեպարտամենտը հետ վերցրեց ձախակողմյան որոշ ակտիվիստների անձնագրերը, որոնք, ենթադրաբար, կապեր ունեն արտասահմանում կոմունիստական ​​կուսակցությունների հետ: Սեփական քաղաքացիներին առանց անձնագրերի թողնելը նպատակ ուներ կանխել «քաղաքական ուխտագնացության» ալիքները (ինչպես նշում է հայտնի սովետագետ Փոլ Հոլանդերը) դեպի սոցիալիստական ​​երկրներ, երբ արևմտյան մտավորականներն այցելում էին ԽՍՀՄ և նրա դաշնակիցներին՝ համեմատելու սոցիալիստական ​​և կապիտալիստական ​​իրավիճակը և սովորաբար խոսում էին. արևմտյան անճոռնի հասարակության վերադարձից հետո։ Սոցիալիստական ​​երկրների քաղաքական վերնախավերն ամեն ինչ արեցին այցելող արեւմտյան մտավորականներին սոցիալիստական ​​այլընտրանքի հաջողության մեջ համոզելու համար։ Հոլանդերն իր աշխատություններում նշում է 20-րդ դարի քաղաքական զբոսաշրջության չորս հիմնական ալիքներ՝ խորհրդային՝ 1920-ականներից մինչև 1930-ականների կեսերը, չինականը՝ 1960-ականների վերջից մինչև 1970-ականների կեսերը, Կուբայական ամբողջ 1960-ական թվականներին, 1970-ականներին՝ Նիկարագուան։ 1980-ականների սկզբին։ Միևնույն ժամանակ, հենց Խորհրդային Միությունում և նրանից ոգեշնչված երկրներում, նրա ազդեցության կամ տիրապետության ներքո, հյուրընկալության մեթոդները առավել նպատակաուղղված և մտածված սրվեցին՝ ծառայեցնելու հստակ սահմանված քաղաքական օբյեկտներին:

 

Երկու գերտերությունների գլոբալ առճակատման ժամանակ ձեռնարկվեցին տարբեր միջոցներ, այդ թվում՝ դատական, որոնք մեծապես ազդեցին համաշխարհային զբոսաշրջության գործառնությունների վիճակի վրա։ Օրինակ՝ Աֆղանստան խորհրդային ներխուժումից հետո ԱՄՆ-ը մերժեց իր տարածքում «Աերոֆլոտ» ինքնաթիռների վայրէջքի իրավունքը, բոյկոտեց Մոսկվայի Օլիմպիական խաղերը և դրեց հացահատիկի էմբարգո: Այն բանից հետո, երբ խորհրդային հրթիռը խոցեց կորեական անզեն ինքնաթիռը, արևմտյան երկրների մեծ մասը կարճ ժամանակով արգելեցին իրենց ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Խորհրդային Միություն և արգելեցին «Աերոֆլոտ» ինքնաթիռներին վայրէջք կատարել իրենց տարածքում: Արդյունքում ԽՍՀՄ տարածքում բազմաթիվ հյուրախաղեր և փոխանակումներ չեղարկվեցին։ 1984 թվականին Խորհրդային Միությունը և Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ​​երկրների մեծ մասը բոյկոտեցին Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերը։ Միացյալ Նահանգները զբոսաշրջությունն օգտագործել է քաղաքական նպատակներով և այլ իրավիճակներում Չինաստանի, Կուբայի և Լիբիայի դեմ։

 

Մինչ զբոսաշրջության առաջին խթանները գաղափարական ոլորտում էին, խորհրդային տնտեսագետները ԽՍՀՄ-ի վերջին տարիներին բարձր էին գնահատում զբոսաշրջության, հատկապես ներգնա զբոսաշրջության տնտեսական ներուժը երկրի դրական զարգացման համար: Նրանցից մեկը՝ Պավել Բունիչը, նույնիսկ առաջարկեց, որ զբոսաշրջությունը հեշտությամբ կարող է դառնալ Խորհրդային Միության չորրորդ խոշոր արդյունաբերությունը։ Ե՛վ Չինաստանը, և՛ Խորհրդային Միությունը հեռացան սկզբնական գաղափարից, որ ներգնա զբոսաշրջությունը օտարերկրացիներին կոմունիզմի օգուտներն ուսուցանելու միջոց է, և որոշեցին նրանցից գումար աշխատել, երբ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճեց: Օրինակ՝ 1970-1988 թվականներին ԽՍՀՄ միջազգային ժամանումների թիվը 2,1-ից հասել է 6 միլիոնի։ Զբոսաշրջության ոլորտում խորհրդային որոշ նորամուծություններ գործնական կիրառություն են գտել ոչ միայն սոցիալիստական ​​երկրներում։ Օրինակ՝ 1920-ականներին ԽՍՀՄ-ում մշակված սոցիալական զբոսաշրջության հայեցակարգը ներդրվել է 1930-ական թվականներին կապիտալիստական ​​Ֆրանսիայում՝ սոցիալական պաշտպանության գործառույթ ունեցող պետության հայեցակարգը կյանքի կոչելու համար:

1,2,3