Posted in Աշղարհագրություն

Մարտունի

Պատմություն

Մարտունու շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Մարտունու շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Մարտունին կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Մարտունու շրջանը Նոր Բայազետի գավառի Մարտունի գավառամասն էր։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Կոթավանքը, Շողագավանքը Մասրուց անապատը (9-րդ դար), Վանեվանը (10-րդ դար և այլն)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել էր 1930 թվականին։ 1987 թվականին կար 105 սկզբնական կուսակցական և 110 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Թռիչք» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմա

Մարտունու շրջանը գտնվում է Սևանի ավազանի հարավարևելյան մասում՝ Գեղամա լեռնաշղթայի հարավային և Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լեռների միջև։ Ունի 1900-3522 մ (Վարդենիս լեռ) բարձրություն։ Մակերևույթի տիպը լեռնային է, կտրտված մակերևույթ։ Բնորոշ են հրաբխային կոները, կիրճերն ու գետահովիտները։ Կան բազալտի, պեռլիտի, հրաբխային խարամի, քվարցային ավազի հանքավայրեր, հանքային ջրեր։ Տիրապետում են լեռնատափաստանային և լեռնամագագետնային լանդշաֆտները։

Կլիման չափավոր ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C-ից մինչև -14 °C է, հուլիսինը՝ 6-16 °C, տարեկան տեղումները՝ 350-800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 40-130 օր։ Տարածքով հոսում են Արգիճի, Ծակքար, Մարտունի և այլ գետեր։ Գործում են «Մադինա» հէկի, Ներքին Գետաշենի, Վարդաձորի, Վարդենիկի ջրանցքները, Զոլաքարի, Աստղաձորի, Մարտունու և Երանոսի ջրհան կայանները։ Տարածքում են Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիրի հյուսիսային մասը, «Մարտունի» հանգստյան տունը։

Տնտեսություն

Տնտեսության առաջատար ճյուղերն են էլեկտրատեխնիկական, սննդի ու թեթև արդյունաբերությունը, անասնապահությունն ու բուսաբուծությունը (մշակում են հացահատիկային, կերային ու բոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ, ծխախոտ և այլն)։ Կար 20 արդ․ ձեռնարկություն, 17 սովետական տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են էլեկտրատեղա- կայման իրերի, պահածոների, «Լիճք» հանքային ջրերի գործարանները, գլխավորող պանրագործարանը, «Հայգորգ» արտադր․ միավորման Մարտունու մասնաճյուղը։ Լիճքում կա ձկնաբուծարան, Մարտունիում՝ ձկնորսարան։tԱվտոճանապարհների երկարությունը 215 կմ է։ Ունի կապի հանգույց՝ 17 բաժանմունքով։

1986-87 ուս․ տարում գործում էր 23 միջնակարգ, 5 ութամյա, 4 երեկոյան և հեռակա, 2 երաժշտական, 2 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին շրջանում կար 37 գրադարան, 12 մշակույթի տուն, 14 ակումբ, 1 կինոթատրոն, 1 պատկերասրահ, 2 հիվանդանոց, 1 պոլիկլինիկա, 8 ամբուլատորիա։

Տնտեսության զարգացման ճյուղերն  են ՝

1․Ուսումը

2․ էլեկտրատեխնիկան

3․Սննդի թեթև  արձունաբերությունը

4․Անասնապահությունը

5․բուսաբուծությունը

6․հացահատիկի մշակումը

Posted in Աշղարհագրություն

Հայաստանի Հանրապետություն

1․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լիճն արևմուտքից եզրավորվում է Արեգունու և Սևանի լեռնաշղթաներով:
2) Շիրակի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Բազումի լեռնաշղթայից մինչև Վիրահայոց լեռնաշղթա:
3) Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Իշխանասարն է:
4) Հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզում է
Արփայի գոգավորությունը:

2․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) աj–4, բ–3, գ–2, դ–1

3. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանին

4․Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լճի գոգավորությունն ունի տեկտոնական ծագում:
2) Սևանա լիճը զբաղեցնում է մոտ 5800 կմ2
մակերես:
3) Սևանից են սկիզբ առնում Գավառագետ և Արգիճի գետերը:
4) Սևանը հոսք ունեցող լիճ է:

5․ Ընտրել լճերի և նրանց աշխարհագրական դիրքի համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապույտ 1. Գեղամա լեռնավահան
բ. Քարի 2. Սյունիքի լեռնավահան
գ. Ակնա 3. Արագածի լեռնավահան
դ. Ալ 4. Զանգեզուրի լեռնաշղթա
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–4, բ–3, գ–1, դ–2
3) ա–2, բ–1, գ–4, դ–3
4) ա–2, բ–1, գ–3, դ–4

6․ Ընտրել գետերի և դրանցից սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Ախուրյան ա. Նալբանդի
  2. Հրազդան բ. Արմավիրի
  3. Արաքս գ. Շիրակի
  4. Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
  5. 1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
    2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

7․ՀՀ բնակչության բնական աճի վրա ի՞նչը բացասական ազդեցություն չի
ունեցել.

1) գործազրկության աճը
2) տղամարդկանց արտագաղթը
3) ամուսնությունների թվի կրճատումը
4) թոշակային տարիքի բարձրացումը

8․ Լոռու մարզում գունավոր մետաղաձուլական կենտրոններ են.
1) Ախթալան և Տաշիրը 3) Ալավերդին և Ախթալան
2) Ստեփանավանը և Շամլուղը 4) Սպիտակը և Վանաձորը

  1. Գեղարքունիքի մարզում երկաթուղային կայարան ունեն.
    1) Մարտունին և Գավառը 3) Սոթքը և Սևանը

    2) Վարդենիսը և Վարդենիկը 4) Ճամբարակը և Մարտունին

10․Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ