Posted in Զբոսաշրջության ռեսուսներ

Զբոսաշրջություն

Ի՞նչ է զբոսաշրջային օպերատորը

 

Զբոսաշրջային օպերատորը զբաղվում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթի ձևավորմամբ, մշակում է զբոսաշրջային երթուղիներ, ապահովում է ծառայությունների մատուցման ընթացքը, պատրաստում է գովազդային-տեղեկատվական հրատարակություններ, հաշվարկում է տուրի՝ ուղևորության գինը և փոխանցում տուրերը զբոսաշրջային գործակալություններին` հետագա իրացման ապահովման նպատակով

 

Առօրյայում շատ դժվար կարող ենք պատկերացնել զբոսաշրջային գործակալի ու զբոսաշրջային օպերատորի տարբերությունը։ Իհարկե,

զբոսաշրջային կազմակերպությունը միաժամանակ կարող է լինել և՛ զբոսաշրջային օպերատոր, և՛ զբոսաշրջային գործակալ: Զբոսաշրջության ոլորտի արագ զարգացումը, մրցակցության առկայությունը ազդում են զբոսաշրջային օպերատորների կառուցվածքի վրա և կանխորոշում են  դրանց հետագա մասնագիտացումը:

 

Ըստ գործունեության տեսակի` զբոսաշրջային օպերատորները լինում են.

1. Զանգվածային շուկայի օպերատորներ, որոնք վաճառում են մեծ քանակությամբ զբոսաշրջային փաթեթներ, որոնցում հաճախակի օգտագործվում են չարտերային չվերթեր, հատկապես` դեպի զանգվածային զբոսաշրջության վայրեր

 

զանգվածային զբոսաշրջության վայրեր:

2. Մասնագիտացված զբոսաշրջության օպերատորներ, որոնք մասնագիտանում են կոնկրետ ապրանքի կամ շուկայի հատվածի վրա: Իրենց հերթին, նման մասնագիտացված զբոսաշրջային օպերատորները լինում են.

2.1. ըստ հատուկ հետաքրքրության (օրինակ՝ սպորտային և արկածային

զբոսաշրջություն, սաֆարիի կազմակերպում Աֆրիկայում և այլն),

2.2. ըստ հատուկ նշանակման վայրերի (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն),

2.3. ըստ հաճախորդների հատուկ սեգմենտի (օրինակ՝ երիտասարդական,

գործարար-տուրեր, ընտանեկան տուրեր և այլն),

2.4. ըստ տեղավորման (օրինակ՝ հանգստյան տներ, քեմփինգներ և այլն),

2.5. ըստ օգտագործվող փոխադրամիջոցի տեսակի (օրինակ՝ օդային, ջրային, ցամաքային):

Ըստ գործունեության վայրի զբոսաշրջային օպերատորները լինում են՝

1. տեղական (ներքին) օպերատորները կազմակերպում են զբոսաշրջություն երկրի ներսում,

 

2. արտագնա օպերատորները կազմակերպում են զբոսաշրջություն երկրի

սահմաններից դուրս,

3. ներգնա օպերատորները կազմակերպում են զբոսաշրջություն երկրի

սահմանների ներսում օտարերկրյա զբոսաշրջիկների համար:

Բացի այդ, զբոսաշրջային օպերատորներն ըստ հատկանիշների դասակարգվում են՝

1. նախաձեռնող զբոսաշրջային օպերատոր, որը զբոսաշրջիկներին ուղարկում է այլ երկրներ՝ նախապես պայմանավորվելով տվյալ երկրի ընդունող զբոսաշրջային օպերատորի հետ,

2. ընդունող զբոսաշրջային օպերատոր, որը զբաղվում է ընդունելությամբ,

մշակում է էքսկուրսիաներ, զբոսաշրջային տարբեր ծրագրեր զբոսաշրջիկների

ժամանման վայրում:

Զբոսաշրջային օպերատորի հիմնական ֆունկցիաներն են.

1. պոտենցիալ զբոսաշրջիկի պահանջարկի ուսումնասիրությունը, որոշակի

ուղղությունների բացահայտումը զբոսաշրջային երթուղիների ժամանակ,

2. զբոսաշրջային ծրագրերի կազմումը և փորձարկումը՝ զբոսաշրջային պահանջարկի համապատասխանելիությունը ճշտելու նպատակով,

3. զբոսաշրջային ապրանքի մատակարարների հետ պպայմանագրերի

կնքումը,

4. զբոսաշրջային շուկայի վիճակով պայմանավորված՝ զբոսաշրջային փաթեթի գնի որոշումը,

5. զբոսաշրջիկին գովազդային նյութերի և համապատասխան տեղեկատվության տրամադրումը,

29

6. երթուղու կազմակերպմամբ և կարգավորմամբ զբաղվող կադրերի ընդունումը,

7. զբոսաշրջային ապրանքի ներկայացումը սպառողներին տեղեկատվական աղբյուրների միջոցով,

8. զբոսաշրջիկին զբոսաշրջային ապրանքի ներկայացումը զբոսաշրջային

գործակալի միջոցով,

9. զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների որակի վերահսկումը,

10.ճանապարհորդությունների ընթացքում զբոսաշրջիկների և զբոսաշրջային գործակալի հետ մշտական կապի ապահովումը:

Զբոսաշրջության մեջ միջնորդ կազմակերպությունների շղթայում առանցքային տեղ է զբաղեցնում զբոսաշրջային գործակալը, որը զբոսաշրջային ապրանքը հասցնում է վերջնական սպառողին: Նրա միջոցով իրականացվում է զբոսաշրջային երթուղիների վաճառքի ճնշող մեծամասնությունը (առաջին հերթին

արտերկիր): Փորձը ցույց է տալիս, որ հետաքրքիր զբոսաշրջային երթուղու մշակումն ու փորձարկումը ավելի հեշտ է, քան սպառող գտնելը: Շուկայի նման առաջարկների առատության, բարձր մրցակցության և բնակչության սահմանափակ

գնողունակության պայմաններում ամենաբարդ գործառույթը զբոսաշրջային գործակալներինն է, որոնք պետք է գրավեն հաճախորդներին և համոզեն նրանց`

ընտրել տվյալ երթուղին: Դրանից հետո կնքել պայմանագիր, ստանալ գումար,

կատարել անձնագրային, վիզային և տոմսերի ձևակերպումներ, տրամադրել

վաուչեր, ուղարկել ճամփորդության և պահպանել հետադարձ կապ:

Զբոսաշրջային գործակալը տեղեկացնում է պոտենցիալ գնորդներին զբոսաշրջային կենտրոնների, փոխադրամիջոցների երթուղիների չվացուցակի, տեղավորման տարբերակների, գործող սակագների մասին և օգնում է կազմել ծախսերի նախահաշիվ ճամփորդության ժամանակ:

Երկրորդ գործառույթը զբոսաշրջային ծառայությունների վաճառքն է՝ փոխադրողների, հասարակական սննդի օբյեկտների, տեղավորման միջոցների օբյեկտների, տեղավորման միջոցների և

զբոսաշրջային ինդուստրիայի այլ ծառայությունների տրամադրմամբ: Վերջինս

ներառում է մի շարք միջնորդ գործողություններ: Զբոսաշրջային գործակալը վաճառում է տարբեր տեսակի փոխադրամիջոցների տոմսեր, ամրագրում է համարներ հյուրանոցներում և այլ տեղավորման բազաներում, տրամադրում է ավտովարձույթի ծառայություն, պատվիրում է էքսկուրսիաներ, ձևակերպում է ճամփորդական փաստաթղթեր, իրականացնում է զբոսաշրջիկների ապահովագրություն և

տարադրամի փոխանակում, մշտական հաճախորդներին տրամադրում է զեղչի

քարտեր, վաճառում է հուշանվերներ և այլն: Բացի առանձին զբոսաշրջային ծառայություններից, զբոսաշրջային գործակալները վաճառում են ամբողջական

փաթեթներ: Թվարկված գործողություններից առավել մեծ կարևորություն ունի

ավիատոմսերի վաճառքը:

 

Զբոսաշրջային գործակալությունները շուկայում առանձնանում են

առևտրային գործարքների մասնակիցների մեծ թվով և համարվում են սուր

մրցակցության օրինակ: Զբոսաշրջային գործակալության գործունեությունը համեմատաբար հեշտ է սկսել, քանի որ այն չի պահանջում մեծ ներդրումներ և

բարձր որակավորումներ: Շուկա դուրս գալու հեշտության հետ մեկտեղ, հաճախ

զբոսաշրջային գործակալությունները ձախողում են իրենց աշխատանքը՝ վատ

ղեկավարման հմտությունների և ոչ բավարար ռեսուրսներ ունենալու պատճառով:

Լրացուցիչ նյութեր

Հոդվածը զբոսաշրջային օպերատորի և գործակալի մասին ստորև՝

Հոդված 13.Զբոսաշրջային օպերատորը և գործակալը

1. Զբոսաշրջային օպերատորի գործունեություն են իրականացնում այն անձինք, ովքեր ձևավորում և իրացնում են`

1) տուրեր և կեցության կազմակերպման ծառայություններ.

2) տուրերի և կեցության կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայություններ, մասնավորապես` փոխադրման պայմանագրերի կամ տոմսերի իրացման, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղերի ամրագրման, ինչպես նաև զբոսաշրջիկների տեղաբաշխման և սննդի կազմակերպման ու մատուցման ծառայություններ.

 

3) զբոսաշրջիկների հանգստի և ճանաչողական նպատակներով, մասնավորապես` թանգարաններ, հուշարձաններ և այլ զբոսաշրջային օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.

 

4) զբոսաշրջային փաթեթներ.

 

5) կոնգրեսներ, համաժողովներ և նմանատիպ այլ միջոցառումներ կազմակերպելիս և անցկացնելիս 1-3-րդ կետերում ընդգրկված ծառայություններ:

 

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր`

 

1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված գործունեությունն իրականացնելիս մատուցում են իրենց իսկ արտադրած արդյունքը.

 

2) զբաղվում են վերգետնյա ուղևորափոխադրումների իրացմամբ և օգտվում են մեկ կամ մի քանի ուղևորատար տրանսպորտային փոխադրողների միջնորդավորված ծառայություններից.

 

3) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն օդային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ.

 

4) սույն հոդվածի 1-ին մասում ընդգրկված ծառայություններից կատարում են միայն երկաթուղային փոխադրումներ և դրանց հետ կապված իր կողմից կամ այլ փոխադրողների կողմից լրացուցիչ տրանսպորտային ուղևորափոխադրումներ:

 

3. Զբոսաշրջային գործակալի գործունեությունը զբոսաշրջային արդյունքի միջնորդավորված իրացման գործունեություն է և ընդգրկում է սույն հոդվածում շարադրված զբոսաշրջային օպերատորի գործունեության արդյունքում ձևավորած արդյունքի, այդ թվում` զբոսաշրջային փաթեթների իրացումը:

 

(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.06.04 ՀՕ-91-Ն)

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *