Posted in կենսաբանություն

Կենսացենոզի մասին

Ցենոզի հոմանիշն է ՝ բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների պատմականորեն ձևավորված ամբողջությունն է, որոնք բնակվում են ցամաքի մասում կամ ջրամբարում (կենսատոպ) և բնութագրվում են որոշակի փոխհարաբերությամբ ինչպես իրար մեջ, այնպես էլ շրջակա միջավայրի աբիոտիկ բաղադրիչների հետ։ Առաջին անգամ ,,կենսացենոզ,, տերմինն առաջարկել է գերմանացի ջրակենսաբան Կ. Մյոբիուսը ՝ 1877 թվականին։Ըստ սահմանման՝ կենսացենոզը ըստ կազմության, տեսակների և առանձնյակների թվի՝ միջավայրի աբիոտիկ գործոնների միջին մակարդակին համապատասխանող կենդանի օրգանիզմների ամբողջությունն է, որում օրգանիզմները սերտորոն փոխկապակցված են և անընդհատ բազմացման շնորհիվ պահպանում են իրենց գոյությունը։ Բնության մեջ կենսացենոզները լինում են տարբեր մասշտաբների։ Կենսացենոզ է համարվում ծառի վրա ապրող մամուռների խումբը, քայքայվող կոճղը, մարգագետինը, լճակը, ճահիճը, անտառը և այլն։Ջրի, սննդի, թթվածնի մուտքը կենդանի օրգանիզմներ ապահովում է շրջակա միջավայրից նյութերի և էներգիայի հոսք։ Ֆոտոսինթեզի շնորհիվ միայն կանաչ բույսերն ու որոշ բակտերիաներն են ընդունակ ուղղակիորեն յուրացնելու արեգակնային ճառագայթման էներգիան, այն կուտակելու օրգանական միացությունների քիմիական կապերում, որը հետագայում սննդային շղթաներով բաշխվում է կենսացենոզներում։ Ակվարիումը, ջերմոցը պատկանում են արհեստական կենսացենոզների թվին։ Բնության մեջ ոչ մեծ կենսացենոզները հանդիսանում են ավելի խոշորների բաղադրիչ մասերը։ Կենսացենոզները բաց համակարգեր են և աստիճանաբար փոխվում են, այդ պատճառով որոշել կենսացենոզի սահմաները հաճախ դժվար է լինում։ Կենսացենոզի կառուցվածքի մեջ են մտնում բույսերը, կենդանիները և մանրէները։ Կենսացենոզներում առանձին տեսակները, պոպուլյացիաները և տեսակների խմբերը, առանց համակեցությանը վնաս տալու, կարող են փոխարինվել ուրիշներով։ Կենսացենոզի սահմանները համապատասխանում են բիոտոպի, հետևաբար նաև էկոհամակարգի սահմաններին։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *