Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյան ,,Հին օրհնություն,,

Հովհաննես Թումանյան ,,Հին օրհնություն,,

 

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,

Իրենց հասակի կարգով, ծալպատակ,

Միասին բազմած,

Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում

Եվ ուրախանում

Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝

Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,

Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,

Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,

Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―

Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,

Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,

Նըրա հետ վերցրին լիք բաժակները

Բոլոր մեծերը

Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,

Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.

Ու ես հիշեցի մեր օրը լալիս,

Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,

Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։

Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝

Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…

Posted in կենսաբանություն

Գենետիկա

Днк Генетика Биологии - Бесплатное изображение на Pixabay

,,Գենետիկա,, տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին։ Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից՝ առանձնացնում են բույսերի գենետիկա, միկրոօրգանիզմների գենետիկա, կենդանիների գենետիկա, մարդու գենետիկա և այլն։

Կախված ուսումնասիրություններում օգտագործվող մեթոդներից ՝ առանձնացնում են մոլեկուլյար գենետիկա, էկոլոգիական գենետիկա, թունագենետիկա, ֆարմակոգենետիկա, ֆարմակոգենոմիկա։ Գենետիկական հետազոտությունները մեծ դեր ունեն բժշկության, գյուղատնտեսության, մանրէաբանական արդյունաբերության մեջ։

Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների ընթացքում դարձել է առանցքային ճյուղ կենսաբանություն գիտության համար։

Միայն գենետիկական տեսանկյունից է հնարավոր բոլոր կենդանի օրգանիզմները և նրանցում ընթացող պրոցեսները դիտարկել որպես մի ամբողջություն։ Կատուն միշտ ունենում է կատվի ձագ, իսկ շնից միշտ ծնվում է շուն։ Դա նշանակում է, որ բեղմնավորման ժամանակ փոխանցվում և անհատական զարգացման ժամանակ իրագործվում է օրգանիզմի սպեցիֆիկ կառուցվածքի՝ բջիջների, օրգանների, կմախքի, մկանների և ընդհանուր արտաքին կառուցվածքի, ֆիզիոլոգիական և վարքի առանձնահատկությունների մասին ինֆորմացիան։ Մի օրգանիզմի սահմաններում բոլոր բջիջների համար նույնական ինֆորմացիան իրագործվում է առաջացնելով իրարից տարբերվող բջիջների այնպիսի բազմազանություն, որ նույնիսկ դժվար է հավատալ նրանց ընդհանուր ծագմանը։

Posted in Ռուսաց լեզու

Стихи о женщине

Да, женщина похожа на вино,
А где вино,
Там важно для мужчины
Знать чувство меры.
Не ищи причины
В вине, коль пьян —
Виновно не оно. vg
Да, в женщине, как в книге, мудрость есть.
Понять способен смысл её великий
Лишь грамотный.
И не сердись на книгу,
Коль, неуч, не сумел её прочесть.
Автор: Омар Хайям