Posted in կենսաբանություն

Աուտիզմ

Ազիմուտը դիտման կետը նպատակակետին միացնող գծի և միջօրեականի հյուսիսային ուղղության միջև ընկած անկյունն է։ Սովորաբար հաշվարկվում է ըստ ժամացույցի սլաքի ուղղության և չափվում է աստիճաններով (°) 0- ից մինչև 360։

Եթե ազիմուտը հաշվարկելիս որպես մեկնարկային ուղղություն ընդունվում է աշխարհագրական միջօրեագիծը, ապա ազիմուտը կոչվում է ճշմարիտ, մագնիսական միջօրեագծի դեպքում ազիմուտը կոչվում է մագնիսական։

Ազիմուտի օրինակն է, երկնքում աստղի դիրքի չափումը։ Աստղը մեզ հետաքրքրող դիրքում է, չափման հարթությունը հորիզոնն է կամ ծովի մակերեսը և հաշվարկման կետը հյուսիսն է։ Այդ դեպքում ազիմուտը հյուսիսի և հորիզոնի հարթության վրա աստղի պրոեկցիայի միջև կազմած անկյուն է։

Հասկացողությունը օգտագործվում է շատ կիրառական ոլորտներում, այդ թվում նավարկման, քարտեզագրության, հանքաարդյունաբերության և հրետանու մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *