Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյանի ,,Մարոն,, պոեմի օրհնանքներն

Օրհնանքները `

Տաշտներըդ լի հաց լինի։

Դուռներըդ միշտ բաց լինի։

Հաց չենք ուզում ձեզանից։

Հող տըվեք մեզ ձեր տանից։

Կամքըդ լինի, տեր աստված։

Ջաղացիդ միշտ հերթ լինի,

Մեջքըդ ամուր բերդ լինի․․․

Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյանի ,,Մարոն,, պոեմի բարբառային բառերը

Ձեռ, տկլոր, բերավ, կանփետ, փախավ, չեմ գնալ, էնժամ, ասավ, ոտ, արաղ, անց կացան, Էն, ժամ (եկեղեցի) խոնչել, բայ- բուսաթ, բժժանք, կիրի ճրագում, ջադու, ջաղաց, տվին, ասավ, եկավոր, էսօր, բերին, ձեն էր տալիս։

Posted in Էկոլոգիա

Հրաբուխ

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի: Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջանում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար:

Հրաբուխները լինում են երկուտեսակի՝

Գործող հրաբուխներ

Aa large.jpg

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ ԿամչատկայումԷտնան ու Վեզուվը՝ ԻտալիայումՀեկլան և Էյաֆյաթլայոքուլը՝ ԻսլանդիայումՖուձիյաման՝ ՃապոնիայումՄերապին և Կրակատաուն՝ ԻնդոնեզիայումՊոպոկատեպետլ և Օրիսաբան՝ ՄեքսիկայումԿիլաուեան ու Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Չգործող հրաբուխներ

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։ Դրանց թվին են պատկանում ԷլբրուսըԿազբեկըՄեծ ու Փոքր Մասիսները։

Posted in Էկոլոգիա

Երկրաշարժ

Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է. հաղորդվում է  70-ից ավելի զոհերի մասին — Երկիր Մեդիա

Երկրաշարժ, ստորգետնյա ցնցում, որ տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են «տրրիգեր» (շարժիչ ուժ) հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։

Նշված բոլոր տիպի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ և առավել տարածված են տեկտոնական երկրաշարժերը։

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.

  • Կանխատեսելի երկրաշարժեր
  • Անկանխատեսելի երկրաշարժեր

Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները, ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։ Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։

Երկրաշարժից պաշտպանվելու կանոններն են ՝

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք ՝

1. Եթե բարձրահարկ շենքի 1- ին կամ 2- րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:

2. Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի’ եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից ՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :

3.  Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ’ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր’ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

4. Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք’ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:

5. Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից’ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

6. Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից’ նախապես որոշված ճանապարհով: է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկոր­ներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկ- տրալարերից:

7. Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում ՝

1. Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից’ դեպի անվտանգ տարածություն:

2. Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում’ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից ՝

1. Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:

2. Հագնվելու համար ժամանակ մի’ վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կան­ոնների համաձայն: