Posted in Մասնագիտական

Կայուն տուրիզմ

1980 թվականից սկսած ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն ամեն տարի սեպտեմբերի 27-ին նշում է Զբոսաշրջության համաշխարհային օրը:

1987թ. ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման համաշխարհային հանձնաժողովը Brundtland-ի զեկույցում ընդունեց կայուն զարգացման հետևյալ սահմանումը. «Կայուն զարգացումը բավարարում է ներկա սերունդների կարիքները՝ առանց սահմանափակելու հաջորդ սերունդների կարողությունը՝ բավարարելու իրենց կարիքները»:

1992թ. Ռիո դե Ժանեյրոյում, հաշվի առնելով այս սահմանումը, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում 179 երկրների համար որպես ընդհանուր բնապահպանական, սոցիալական և տնտեսական զարգացման ուղեցույց մշակվեց :

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կայուն զբոսաշրջությունը բնորոշում է որպես զբոսաշրջություն, որը լիովին հաշվի է առնում իր ներկա և ապագա տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունները` հասցեագրելով այցելուների, արդյունաբերության, շրջակա միջավայրի և հյուրընկալող համայնքների կարիքները:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը և Շրջակա միջավայրի ծրագիրը մշակել են կայուն զբոսաշրջության 12 նպատակ՝ տնտեսական կենսունակություն, տեղական զարգացում, որակյալ զբաղվածության, սոցիալական հավասարություն, այցելուի բավարարվածություն, տեղական վերահսկողություն, համայնքի բարեկեցություն, մշակութային հարստություն, ֆիզիկական ամբողջություն, կենսաբազմազանություն, ռեսուրսների արդյունավետություն, բնապահպանական մաքրություն: Նշված նպատակների իրականացման համար ԶՀԿ-ն մշակել է հինգ հիմնասյուն՝ Զբոսաշրջության քաղաքականություն և կառավարում; Տնտեսական գործունեություն, ներդրումներ և մրցունակություն; Զբաղվածություն, արժանապատիվ աշխատանք և մարդկային կապիտալ; Աղքատության նվազեցում և սոցիալական ներառում; Շրջակա միջավայրի և մշակութային կայունություն:

Անշուշտ, զբոսաշրջությունը յուրաքանչյուր երկիրում ունի և´ դրական, և´ բացասական ազդեցություն:

Պետք է նշել, որ Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացումը կարևոր խնդիր է:

Դեռևս 2008թ. ընդունված Զբոսաշրջության զարգացման հայեցակարգում նշված է, որ զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել զբոսաշրջության կայուն զարգացում:

Կայուն զարգացման համար անհրաժեշտ է մարդկանց մտածելակերպի, կենսակերպի, վարքագծի, արմատացած արժեքային համակարգի փոփոխություն: Առաջնահերթ խնդիր է հասարակական գիտակցության ձևավորումը, ինչպես նաև էկոկրթության և կայուն զբոսաշրջության այլ ասպեկտների վերաբերյալ գիտելիքների ապահովումը: Զբոսաշրջային կազմակերպությունները պետք է ներդնեն կանաչ վկայականները կամ էկոպիտակները, օգտագործեն վերականգնվող էներգիայի աղբյուրներ, պետք է ապահովել կայուն աղբահանություն և աղբի վերամշակում, էլեկտրական կամ հիբրիդային տրանսպորտային միջոցների շահագործում, և այլն: Կայուն զբոսաշրջության զարգացումը պետք է նպաստի երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային, բնապահպանական զարգացմանը: Այն պետք է նպաստի աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության մակարդակի կրճատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, տարածքային համաչափ տնտեսական զարգացմանը, ներդրումների իրականացմանը մարզերում, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, բնության և շրջակա միջավայրի պահպանությանը, մշակութային արժեքների պահպանմանը, մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, համայքների զարգացմանը, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը, և այլն։ Ինչ խոսք, Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման վերլուծությունը բավականին լայնածավալ թեմա է՝ հաշվի առնելով առկա հիմնախնդիրները, ուստի դրանց առավել հանգամանալից կանդրադառնանք հետագա վերլուծականներում:

Նյութ՝:1,2,3,4