Posted in կենսաբանություն

Ֆոտոսինթեզի մասին

Ֆոտոսինթեզը հունարեն ֆոտո- լույս և սինթեզ բառերի համակցումն է, որը նշանակում է նաև լուսասինթեզ: Այն ածխաթթու գազից և ջրից ՝ լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը ՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի:

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ: Բուսական բջիջներն ընդունակ են օրգանական նյութեր սինթեզելու պարզ անօրգանական միացություններից ՝ դրա համար օգտագործելով Արեգակի ճառագայթային էներգիան: Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ:

Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության համար կարևոր նշանակություն ունեն ֆոտոսինթեզի արագությունը, որը կախված է բազմաթիվ գործոններից: Լուսավորվածությունը, ածխաթթու գազի կոնցենտրացիան և ջերմաստիճանը այն գլխավոր գործոններից են, որոնցից կախված է ֆոտոսինթեզի արագությունը: Ածխաթթու գազի կոնցետրացիան նաև կարող է դանդաղեցնել ֆոտոսինթեզը: Դրա ավելացումը էապես արագացնում է ֆոտոսինթեզը, ինչը կիրառվում է ջերմոցային տնտեսություններում որոշ բույսերի աճեցման ժամանակ:

Ստորև ուզում եմ Ձեզ ներկայացնել ֆոտոսինթեզի մասին իմ պատրաստած ռադիոնյութը ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *