Posted in Հասարակագիտություն

Մարդու իրավունքները ՝ հոդվածներ. իմ մեկնաբանությունը

Մարդու իրավունքները ՝ հոդվածներ. իմ մեկնաբանությունը

Հոդված 23

Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունը շատ կարևոր է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի պաշտպանելու իր պատիվն ու արժանապատվությունը: Յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը պետք է միշտ բարձր լինի:

Հոդված 24

Կյանքի իրավունքը

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու, և ոչ ոք իրավունք չունի նրան կյանքից զրկելու: Յուրաքանչյուր մարդ կյանքի իրավունք ունի:

Հոդված 25

Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

Յուրաքանչյուր մարդ ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Այդ իրավունքը մարդկանց կյանքի ընթացքում է տրվում: Յուրաքանչյուրը իրավունք ունի որևէ բժշկական, հոգեկան, գիտական փորձերի չմասնակցելուց և հրաժարվելուց: Մարդիկ իրավունք ունեն այսպես ասած ,,մաքուր,, ապրելու և չհամաձայնել:

Հոդված 26

Խոշտանգման, անմարդկային կան նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի կամ պատժի ՝ եթե պատիժը սահմանված չէ օրենքով, քրեական օրենսգրքով:

Հոդված 27

Անձնական ազատությունը

Յուրաքանչյուրը իրավունք ունի ազատ լինելու: Ոչ ոք իրավունք չունի անձի հանդեպ բռնություն կիրառելու, և ոչ ոք իրավունք չունի սահմանափակել կամ արգելել մարդու սեփական ազատությունը:

Հոդված 28

Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև: Բոլորը պետք է շարժվեն ՝ ըստ օրենքի և օրենսգրքի: Շատ կարևոր է շարժվել օրենքով, և ոչ մի խախտում չանել:

Հոդված 29

Խտրականության արգելքը

Խտրականությունը ըստ էության արգելվում է ՝ անկախ ամեն ինչից: Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը, իր աշխարհհայացքը, իր տեսակետը: Ոչ ոք իրավունք չունի ընդդիմանալու որևէ մեկի կարծիքի կամ տեսակետի վրա:

Հոդված 30

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Բոլոր կանայք և տղամարդիկ հավասար են, և ունեն հավասար իրավունքներ: Նրանք բոլորն էլ իրավահավասար են: Եթե կինն ու տղամարդը ամուսիններ են, ապա ունեն հավասարաչափ իրավունքներ: Նրանց իրավունքները չեն փոխվում: Եթե նրանք երեխա/ներ ունեն, ապա նրանց իրավունքները նույնպես չեն փոխվում: Նրանք ունենում են հավասար ծնողական իրավունքներ ՝ իրենց երեխա/ներ- ի դիմաց:

Posted in Uncategorized

Վաճառքի կազմակերպումը

Վաճառքի գործընթացը կազմված է մի քանի փուլերից: Դրանք են՝ պոտենցիալ հաճախորդի հայտնաբերում, հեռանկարային գնորդների դասակարգում, այսինքն ՝ հետագա ինֆորմացիայի ստացումը, հաճախորդի հետ կոնտակտի հաստատում, ապրանքի ցուցադրում, վաճառքի գործընթացի ավարտում, հետիրացումային սպասարկում:

Ընկերության մյուս կարևոր խնդիրներից մեկը գնային քաղաքականության մշակումն ու ընտրությունն է: Կազմակերպության գնային որոշումների ընդունման վրա ազդում են բազմաթիվ գործոններ ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:

Ներքին գործոնների թվին են դասվում կազմակերպության մարքեթինգաին նպատակները, մարքեթինգային համալիրի ռազմավարությունը, ծախսերի չափերը և գործունեության կազմակերպումը: Արտաքին միջավայրի ազդեցության գործոններն են հանդիսանում շուկաների բնույթը, պահանջարկի մակարդակը, մրցակցությունը, տնտեսությունը, առևտրային միջնորդները, կառավարությունը և այլն: Գիտենալով պահանջարկի գրաֆիկը, ծախսերի հաշվարկային գումարը, մրցակիցների գները, տնտեսական և սոցիալական պայմանները, միջնորդների նկատառումները, ֆիրման պատրաստ է ընտրելու իր ապրանքի գինը: Կազմակերպությունների համար կարևորագույն խնդիր է համարվում ապրանքների վաճառքի կազմակերպումը, սպառողներին դրանց ներկայացումն ու իրացման խթանումը: Իրացման խթանումը մարքեթինգային կամպանիայի հիմնական բաղկացուցիչն է: Այն կարելի է սահմանել հետևյալ կերպ. Իրացման խթանումը բազմապիսի դրդող միջոցների ամբողջություն է (գլխավորապես ՝ կարճաժամկետ, որոնք կոչված են արագացնելու կամ մեծացնելու սպառողներին կամ դիլերներին առանձին ապրանքների (ծառայությունների) վաճառքը:

Վաճառքի խթանման նպատակները բխում են ապրանքի մարքեթինգային նպատակներից: Խթանման կոնկրետ նպատակները տարբերվում են կախված նպատակային շուկայի տեսակից: Սպառողների խթանման նպատակներն են`ապրանքի ավելի ինտենսիվ օգտագործման խրախուսումը, դրա գնումը ավելի մեծ փաթեթավորմամբ, այլ մարդկանց տեղեկացնելը օգտագործվող ապրանքի մասին, խրախուսելը այն սպառողների կողմից ապրանքի ձեռք բերմանը, ովքեր գնում են մրցակիցնրի արտադրանքը: Սեփական վաճառողներին խթանելիս`պետք է խրախուսել նրանց ՝ պահպանել նոր ապրանքը, ապահովել ավելի մեծ թվով հաճախորդների այցելություններ և բարձրացնել ոչ սեզոնային ապրանքների վաճառքը:

Վաճառքի խթանման միջոցներին կարելի է հասնել տարբեր միջոցներով: Այդ պայմաններում մարքեթինգային ռազմավարություն մշակողը հաշվի է առնում շուկայի տեսակը և վաճառքի խթանման կոնկրետ նպատակները այդ ոլորտում, գոյություն ունեցող կոնյուկտուրան, օգտագործվող միջոցներից յուրաքանչյուրի շահութաբերությունը: Խթանները պետք է առաջարկվեն կամ բոլորին, կամ միայն անհատների որոշակի խմբերի, օրինակ, պարգևատրում կարելի է տալ միայն նրանց, ովքեր ներկայացնում են արկղերի կափարիչը: Որոշ երկրներում , ընդհանրապես, վիճակախաղ չի կարելի կազմակերպել, այլ դեպքերում,վիճակախաղի չեն կարող մասնակցել ֆիրմային ծառայող ընտանիքների անդամները և որոշակի տարիքի չհասած անհատները:

Եթե վաճառքի խթանման ծրագրի տևողությունը չափազանց կարճ է, շատ սպառողներ չեն կարողանում օգտվել առաջարկվող արտնութնուններից, քանի որ, հենց այդ պայհին, նրանք, հնարավոր է չունեն կրկնվող գնումների հնարավորություն: Եթե միջոցառումները չափազանց երկար են ձգվում, առաջարկը կորցնում է իր հետաքրքրությունը:

Posted in Հայոց պատմություն

21- րդ դարում իրականացվող վաճառքի մեխանիզմները

21- րդ դարը տեխնիկայի և բազում հնարավորությունների դար է: Ուստի, իմ կարծիքով այս դարում վաճառքը շատ հեշտ և արագ է իրականացվում: 21- րդ դարում վաճառքը իրականացվում է առկա և առցանց կերպով: Վաճառք կարող են իրականացնել այս երկու ձևերով: Երկու ձևերն էլ շատ արագ և հարմարավետ են:

Առկա կերպով վաճառք իրականացնելը շատ պարզ է. պարզապես դեմ առ դեմ միմյանց հետ զրուցելով, պայմանավորվելով, համագործակցելով, վաճառողը գնորդին վաճառում է իր ապրանքը, և այդպիսով կատարվում է գործարք ՝  վաճառք: Առցանց կերպով վաճատք իրականացնելը նույնպես հեշտ և պարզ է: Առցանց կերպով վաճառք իրականացնելու ժամանակ, տեղադրում ես համապատասխան կայքում կամ սոց. Ցանցերում քո ապրանքի մասին: Եվ երբ լինում է մեկը, ում դուր է գալիս քո ապրանքը, և նա ուզում է գնել այդ ապրանքը, գնորդը կապնվում է քեզ հետ, և ըստ այդմ ՝ պայմանավորվում վաճառք իրականացնել: Կայքէջով ՝ առցանց իրականացվում է վաճառք, ապրանքը վճարվում է բանկային քարտերի գումարով, և այդպիսով շատ հեշտ և արագ իրականացվում է վաճառք: Իմ կարծիքով այս երկու վաճառքի հնարավորություններն էլ շատ հարմար են, քանի որ ի վերջո իրականացվում է վաճառք:

Posted in Անգլերեն

English homework

 Past Continuous

1. What were you doing at eight o’clock last night?

you were doing

you doing

were you doing

2. The police stopped Willis as he was driving to the airport.

was driving

he was driving

he is driving

3. When I got to work, I realised that I was not wearing my watch.

were not wearing

was not wearing

wasn’t wearing

4. Where living Rob and Rebecca when they had their first child?

were Rob and Rebecca living

Rob and Rebecca were living

living Rob and Rebecca

5. Anyway, what was I talking about? I can’t remember.

were I talking

was I talking

I were talking

6. By the timewe got to the party. Everyone was going home.

everyone was going

was everyone going

was going everyone

7. One of our teachers told us that we were not working hard enough.