Posted in Հայոց պատմություն

Հռչակում

Գորբաչովյան վերակառուցման անխուսափելի հետևանքը խորհրդային հանրապետությունների անկախացման գործընթացն էր։ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հռչակագիր
Հայաստանի անկախության մասին», որով դրվեց անկախության գործընթացի սկիզբը։
Անկախության հռչակագրի ընդունումը հայոց պետականության
զարգացման պատմության մեջ սկզբնավորեց նոր՝ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանը։ Երկրի քաղաքական ղեկավարության առջև ծառանում էր կարևոր խնդիր՝ որոշել պետաիրավական համակարգի ռազմավարական զարգացման ուղղությունը։ Անկախության
հռչակագիրը ազդարարեց այդ ռազմավարության իրավական ամրագրումը և պաշտոնականացումը։ Այն ամրագրում էր նաև այն հիմքերը,
ռազմավարական խնդիրները, պատմաքաղաքական նախադրյալները,
որոնք ընկած էին անկախության քաղաքական-իրավական գործընթացի հիմքում1
։
Հայաստանի համար առաջացավ իրավական բարեփոխումների
ռազմավարության ընտրության հարցը՝ կա՛մ շարունակել նախորդ իրավական համակարգի էվոլյուցիոն վերափոխումները, կա՛մ էլ կատարել դրա արմատական հեղաբեկում։ Երկրորդ ուղու ընտրության
դեպքում առաջանում էր սահմանադրական-իրավական մարտավարության խնդիրը։ Հայաստանի իրավական զարգացման ռազմավարության ընտրությունը կատարվեց որոշակի գործոնների և պայմանների ազդեցությամբ։ Դրանցից էին՝ համաշխարհային մասշտաբով պետականության և իրավական համակարգերի՝ որպես սոցիալական
ինստիտուտների վիճակը և զարգացման միտումները, Հայաստանի
պետաիրավական զարգացման պատմական փորձը, խորհրդային պետական կառավարման և իրավական կարգավորման համակարգերի
ճգնաժամը, դրանով պայմանավորված նոր աշխարհաքաղաքական
վիճակը։
Ռազմավարության ընտրությունը կատարվեց 1990 թ. օգոստոսի
23-ի Անկախության հռչակագրով, որը, «հռչակելով անկախ պետականության հաստատման սկիզբը», խնդիր դրեց ստեղծել «ժողովրդավարական, իրավական հասարակարգ»։ Այսպիսով, Հայաստանի պետական իշխանության բարձրագույն մարմինը ծրագրային-իրավական
բնույթի Հռչակագրով որպես ռազմավարական նպատակ սահմանեց
«ժողովրդավարական և իրավական հասարակության» կառուցումը։
Այս ռազմավարությունը Հայաստանում չուներ պատմական նախադրյալներ։ Ժողովրդավարության գաղափարը հայ իրականության
մեջ առօրեական քաղաքականության առարկա դարձավ միայն հայոց
պետականության վերածննդով՝ Առաջին հանրապետության հռչակմամբ։ Սակայն դժվարին պայմաններում նոր-նոր ձևավորված ժողովրդավարական կարգերը և ինստիտուտները չունեցան իրենց բնականոն
պատմական զարգացումը, որովհետև ընդհատվեցին բոլշևիկյան ամբողջատիրության և պրոլետարիատի դիկտատուրայի հաստատմամբ։
Կոմունիստական գաղափարախոսությունը մերժում էր համաշխարհային քաղաքակրթության ամենամեծ նվաճումներից մեկը՝ ժողովրդավարությունը, և դրա իրացման քաղաքակիրթ ձևերը, ինստիտուտներն
ու ընթացակարգերը։ Այսպիսով՝ նոր հռչակված հանրապետության
համար սոցիալիստական պետաիրավական զարգացման փորձն անընդունելի էր, որովհետև այն կառուցված էր պետության և իրավունքի
մարքսիստական-դասակարգային հայեցակարգի հիմնադրույթների
վրա։ Այս պայմաններում կարևորվում էր ընդօրինակման արժանի համաշխարհային փորձը։
XX դարի վերջերին աշխարհը հսկայական առաջընթաց է ապրել
ժողովրդավարության գաղափարների կենսագործման, ժողովրդավարության ինստիտուտների կայացման ուղղությամբ։ Համաշխարհային
քաղաքական-իրավական մտքի վերլուծությունը վկայում է, որ նորագույն աշխարհում ժողովրդավարության մոդելի հիմնական հենասյուներն են մարդու իրավունքները (ազատությունը), քաղաքացիական
հասարակությունը, սոցիալական-իրավական պետությունը։
Այս հայեցակարգում պետությունը և քաղաքացիական հասարակությունը միմյանց ժողովրդավարացման պայմաններ են։ Պետական
իշխանության ինստիտուտները միջոցներ են, որոնց օգնությամբ կենսագործվում են իրավական օրենքները, հռչակվում է սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, սանձվում և իրավական շրջանակի մեջ են
դրվում հասարակական հակամարտությունները, այսինքն՝ պետական
իշխանությունը քաղաքացիական հասարակության գոյության ու գործունեության քաղաքական-իրավական երաշխավորն է։ Մյուս կողմից՝
քաղաքացիական հասարակությունը իր խայտաբղետ կազմակերպություններով վերահսկում է քաղաքական-պետական «ներկայացուցիչներին», զսպում և հակակշռում է պետական իշխանությանը։ Առանց անկախ, ինքնակարգավորվող, պլյուրաիստական քաղաքացիական հասարակության ժողովրդավարությունը, ազատությունը և հավասարությունը կվերածվեն դատարկ կարգախոսների, իսկ առանց պետության հուսալի պաշտպանության, վերաբաշխման ու հակամարտությունների լուծման գործառույթների քաղաքացիական հասարակությունը կծնի անազատության և անհավասարության նոր ձևեր2
։ Պետությունը և քաղաքացիական հասարակությունն իրար կապող օղակը՝ որպես
երկուսի ժողովրդավարացման պայման, մարդն է՝ իր բնական և անօտարելի իրավունքներով։ Իրավական կարգավորման ողջ իմաստը պետական իշխանության, քաղաքացիական հասարակության և մարդու ազատության միջև ներդաշնակ հավասարակշռության հաստատումն է։
Անկախության հռչակագրի իրավական նշանակությունը Հայաստանի իրավական համակարգի համար հստակ էր. այն՝ որպես նպատակային, ծրագրային բնույթի ակտ, ամրագրեց իրավական բարեփոխումների մի ռազմավարություն, որի խնդիրն էր խելամիտ, հավասարակշռված ինստիտուցիոնալ-սահմանադրական վերակառուցումների
միջոցով իրականացնել հասարակական բոլոր հիմնարար կառույցների ժողովրդավարացումը, քաղաքացիական հասարակության կայացումը, իրավական, սոցիալական պետության կառուցումը, մարդու իրավունքների հաստատումը։
Զարգացման նման ռազմավարությունը չուներ ոչ մի ներքին խոչընդոտ, նույնիսկ քաղաքակրթական։ Հայկական մշակույթն իր արժեքային համակարգով չէր հակասում ժողովրդավարության համընդհանուր հայեցակարգի հիմնարար սկզբունքներին։ Միակ խոչընդոտը քաղաքական էր՝ պայմանավորված խորհրդային պետաիրավական համակարգի գոյությամբ, որը, սակայն, հաղթահարելի էր, հատկապես որ
Անկախության հռչակագիրը ստեղծում էր դրա նախադրյալները։ Անկախության հռչակագիրը այդ ռազմավարության կենսագործման իրավական բարեփոխումների մարտավարական ուղղություններ էր ճանաչում ՀՀ ինքնիշխանության երաշխիքները, սահմանադրական օրենսդրության ապագաղափարականացումը, քաղաքական ու գաղա-փարական այլակարծության ճանաչումը, իշխանությունների տարանջատման անհրաժեշտությունը, անցումը բազմակացութաձև տնտեսական համակարգի։ Հայաստանում սկզբնավորվում էր նոր տիպի իրավունք, որին զուգահեռ պետք է ձևավորվեր նաև իրավագիտության նոր
դպրոցը և լծվեր ամբողջատիրությունից հրաժարվելու և ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու գործին։

Posted in Աշղարհագրություն

Ինչպես կորոնավիրուսը օգնեց բացահայտել Հայաստանը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն  աշխարհագրական տարածման առնչությամբ - mfa.am

Նախագիծ

Նպատակն է բացահայտել սովորողների վերաբերմունքը կորոնովիրուսի նկատմամբ՝ աշխարհագրական ընկալմամբ։

Ընթացքը․

  1. Պարզել սովորողների տեղեկացվածության մակարդակը կորոնավիրուսի վերաբերյալ։
  2. Պարզել արդյոք կա դրական ազդեցություն իրենց առօրյա գործունեության մեջ։
  3. Քննարկել Հայաստանում ունեցած իրենց ճամփորդությունները և ծանոթանալ իրենց տպավորություններին։
Posted in Անգլերեն
  • Նախադասությունները դարձնել հարցական և ժխտական

1․My mother makes breakfast every morning.

Does my mother make breakfast evry morning?

My mother doesn`t make breakfast evry morning.

2.Monkeys eat bananas.

Do monkeys eat banans?

Monkeys don`t eat banans.

3.You speak Italian very well.

Do you speak Italian very well

4. I always drink much tea.

5.Mary dances very often.

Does Mery dance very often?

Mery doesn`t dance very often.

6.They write e-mails every day.

Do they write e-mails evry day?

They don`t write e-mails every day.

7. These women are from spain.

Are these women   from spain?

These women aren`t from spain.

8. My sister likes lemonade very much.

Does my sister like leomande very much?

My sisiter doesn`t like lemonade very much.

9. My father and his friends usually play golf on Saturdays.

DO my father and his friends ususally play golf on saturdays

10. Janet always wears jeans.

Does Janet always wear jeans?

11.Mr. Smith teaches French.

Does Mr.Smith teache French?

Mr.Smithbteach French.

12. We always do our homework after school.

Do we always do our homwork after shchool?

We don`t always do our homwork after shchool.