Posted in Լանդշաֆտ

Լանդշաֆտների արդյունավետությունը

Լանդշաֆտների արդյունավետությունը այն ունակությունն է, որ այն կարողանում է որոշակի բնական ռեսուրսներ տալ մարդուն: Դրանք բաժանվում են մի քանի խմբի ՝ կենսանյութ (օրգանիզմներ և օրգանական նյութեր), հողային ծածկույթ, արեգակնային էներգիա, քաղցրահամ ու հանքային հարստություններ, ռեկրեացիոն ռեսուրսներ և այլն: Մարդը լայնորեն օգտագործում է այդ ռեսուրսները և որքան երկիրը զարգացած է, այնքան օգտագործման արդյունավետությունը մեծ է:

Տարբեր լանդշաֆտներում կենսազանգվածի տարողությունը և արագությունը տարբեր ցուցանիշներ ունեն: Օրինակ ՝ հնագույն մերկասերմ ծառատեսակների արդյունավետությունը փոքր է, քան ավելի նորագույն ծածկասերմ անտառները: Մարդածին լանդշաֆտների արդյունավետությունը լրիվ այլ պատկեր ունի: Մարդը ստեղծել է այնպիսի սորտեր, որոնք աչքի են ընկնում մեծ արդյունավետությամբ:

Posted in Լանդշաֆտ

Լանդշաֆտների սոցիալ- տնտեսական ֆունկցիան

Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել կամ աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է վերափոխել, որպեսզի այն ավելի արդյունավետ դառնա: Տարբեր լանդշաֆտներ տարբեր ֆունկցիա ունեն: Դրանցից են ՝

1. Գյուղատնտեսական

Գյուղատնտեսական ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը:

2. Անտառտնտեսական

Այս ֆունկցիան կատարվում է անտառներում որևէ ձեռնարկություն հիմնելու, դրա շուրջ գործունեություն ծավալելու ժամանակ: Նաև օգտագործվում է փայտամշակման դեպքում

3. Լեռնարդյունաբերական

Լեռնարդյունաբերական ֆունկցիան է մետաղի արտադրությունը:

4. Ռեկրեացիոն

Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա: Այս ֆունկցիան ունեցող վայրերում կարող են կառուցվել առողջարաններ, հանգստյան տներ, ինչպիսիք են, օրինակ ՝ Դիլիջանը, Ջերմուկը, Բջնին:

5. Տրանսպորտային

Տրանսպորտային ֆունկցիան տրանսպորտի գործումն ու ապահովումն է:

6. Ռազմաստրատեգիական

Այս ֆունկցիան կատարվում է պաշտպանական նպատակներով: Համապատասխան վայրերում կառուցվում են զորանոցներ:

7. Ուսումնական

Այս ֆունկցիան ծառայում է ուսումնական գործին: Կան համալսարաններ, բարձրագույն կրթություն ունեցող դպրոցներ, որոնք ծառայում են հենց այս ֆունկցիայով:

8. Արդյունաբերական

Արդյունաբերական ֆունկցիայով ձեռնարկությունները թափոններ են արտանետում:

9. Մարդածին

Մարդածին ֆունկցիան կարգավորում է մարդու բնակավայրի անցանկալի գործոնները