Posted in Լանդշաֆտ

ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԹԱՂԱՆԹՈՒՄ

Քարոլորտային շրջանառություն։ 20-րդ դարում պարզվեց քարոլորտի վերին մասի քիմիական կազմը ու ամերիկյան գիտնական Ֆ. Քլարկի անունով քիմիական տարրերի բանակական բաղադրության արտահայտման միավոր համարվեց լարկը, այսինքն նյութի տոկոսային պարունակությունը որևէ ոլորտում։

Ջրոլորտի շրջանառություն։ Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է: Ջրի համաշխարհային շրջանառությունը 2 կերպ է արտահայտվում`

1. Շրջանառություն օդի միջով դեպի ցամաք և ցամաքից դեպի օվկիանոս

2 Օվկիանոսային ջրի շրջանառություն հոսանքների միջոցով։ Յուրաքանչյուր տարի օվկիանոսից ու ցամաքից (ջրային տարածք, գոլորշանում է 580 հազար կմ՝ ջուր):

Հայտնի է, որ օվկիանոսի ջուրը կանգնած չէ, անընդհատ շարժման մեջ է։ Այդ շարժումը հիմնականում առաջացնում են քամիները, բայց կան նաև այլ գործոններ: Համաշխարհային օվկիանոսում գոյություն ունի համամոլորակային շրջանառություն. հասարակածից տաքացած ջրերը ուղղվում են դեպի բևեռային շրջաններ և ջերմությունը հաղորդում են շրջապատին:

Կենսաբանական շրջանառություն։ Ամենից բարդը և մարդու համար կենսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է։ Կենսոլորտի շրջանառության էներգիան արեգակնայինն է, և յուրաքանչյուր օրգանիզմ ունի զարգացման մի ցիկլ։

Լանդշաֆտային ոլորտի նյութերի շրջապտույտի մեջ հատուկ տեղ է տրվում ածխածնին: Այս քիմիական տարրը Տիեզերքում երրորդն է ջրածնից և հելիումից հետո և Երկրի վրա կյանքի ստեղծման հիմնական տարրն է: Հողում ածխաթթու գազը մի քանի անգամ ավելի շատ է, քան մթևոլորտում և ավելի շատ է, քան թթվածինը։

Թթվածին Երկրակեղևի զանգվածի 48% – ը, ջրային ոլորտի 86%-ը, կենդանի օրգանիզմների 70%-ը թթվածինն է։ Միներալների մոտ 1400-ը իրենց կազմում ունեն թթվածին։

Ազոտը մթնոլորտում կազմում է 78%:: Ազոտի քանակը շատ է հատկապես սևահողերում։ Ամենից շատ N2 կլանում են տեխնիկական կուլտուրաները, N-ի ավելի քանակը սննդամթերքում վնասակար է, առաջացնում է հիվանդություններ:

Ֆոսֆորը կենսաքիմիական տարր է։ Մասնակցում է ազոտական նյութերի, ածխաջրերի, սպիտակուցների և այլ նյութերի առաջացմանը, մտնում է կմախքի հյուսվածքների, ուղեղի մեջ և այլն։

Ծծումբը կենսաբանական շրջանառության կարևոր քիմիական տարրերից է: S-ը մտնում է մկանների մեջ, ամինաթթուներում, սպիտակուցներում, եթերայուղերում. մասնակցում է մետաբոլիզմին։ Շատ արագ լուծվում է ջրում:

Էներգիայի շրջանառությունը- Ցամաքի մակերևույթին նյութերի և էներգիայի շրջանառությունը զբաղեցրել է բազմաթիվ գիտնականների՝ Վ.Ի. Վերնադսկուն, Վ.Ռ. Վիլյամսին և շատ ուրիշների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *