Posted in Մասնագիտական հայոց լեզու

Թևավոր խոսքեր

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

Հին հրեաներն ունեին կրոնական մի սովորություն, ըստ որի տարին մի անգամ` նշանակված օրը բռնում էին երկու այծ, մեկին զոհաբերում էին աստծուն, մյուսին բաց թողնում ազատության մեջ: Այն այծի վրա, որին բաց էին թողնում, բոլորը հերթականությամբ դնում էին իրենց ձեռքերը, որով, իբր, իրենց մեղքերը տալիս էին այծին, իսկ նա իր հետ տանում էր անհայտ հեռուները:
«Քավության նոխազ» են անվանում այն մարդկանց, ովքեր իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, երբ հանգամանքների բերումով ստիպված են լինում պատասխան տալ ուրիշի հանցանքի փոխարեն:

ԱՐԻԱԴՆԱՅԻ ԹԵԼ

Առասպելական հերոս Թեսևսը պետք է մարտնչեր Մինոտավրոսի` կիսացուլ-կիսամարդու հետ, հետո գտներ այդ հրեշի կացարանից չափազանց խճճված լաբիրինթոսից դուրս գալու ելքը: Հերոսը հաղթեց հրեշին, իսկ ահա երկրորդ խնդրի լուծման գործում նրան օգնեց Կրետեի արքա Մինոսի դուստր Արիադնան, որը հրապուրված էր Թեսևսով: Նա Թեսևսին տվեց կծիկ: Ամրացնելով թելի ծայրը լաբիրինթոսի մուտքին` Թեսևսը, ներս գնալով, բացում է կծիկը: Մինոտավրոսին սպանելուց հետո այդ թելի օգնությամբ գտնում է լաբիրինթոսի ելքը:
Այս թևավոր խոսքը նշանակում է ուղեցույց թել-դժվար վիճակից դուրս գալու ելք:

ԻԿԱՐՈՍՅԱՆ ԹՌԻՉՔ

Դեդալոսը` հանճարեղ ճարտարապետը, նկարիչը և գյուտարարը, այլ կառույցներից բացի ստեղծել էր նաև Մինոտավրոսի լաբիրինթոսը: Նա էր Արիադնային տվել թելի կծիկը Թեսևսի համար: Դրա համար Մինոս թագավորը Դեդալոսին և նրա որդուն բանտարկեց լաբիրինթոսում: Դեդալոսը իր և որդու համար թևեր պատրաստեց թռչունի փետուրներից` ամրացված մոմով, և նրանք թռան կղզուց: Սակայն Իկարոսը, հակառակ հոր արգելքին, շատ բարձրացավ` մոտենալով արևին, որն էլ հալեցրեց մոմը, և պատանին զոհվեց:
Նշանակում է խիստ համարձակ, վտանգավոր արարք:

ԿԱՍԱՆԴՐԱ  (ԳՈՒՇԱԿՈՒՀԻ)

Ապոլլոն աստվածը սիրեց տրոյական արքա Պրիամոսի դստերը` Կասանդրային, և նրան  օժտեց ապագան գուշակելու ընդունակությամբ: Սակայն աղջիկը մերժեց աստծու սերը, և վիրավորված Ապոլլոնը այնպես արեց, որ Կասանդրայի գուշակություններին ոչ ոք չհավատա: Նրան չհավատացին նաև այն ժամանակ, երբ գուշակեց, որ Տրոյան կկործանվի դանայացիների նվիրած փայտե ձիու պատճառով: Ըստ առասպելի` այդպես էլ եղավ:
Ժամանակակից լեզվում Կասանդրա անվանում են այն մարդուն, որը, կանխագուշակելով վերահաս դժբախտությունը, ի վիճակի չէ որևէ բան ձեռնարկել և ուրիշներին ևս չի կարողանում համոզել`միջոցներ ձեռնարկել դժբախտությունը կանխելու համար: Նշանակում է չարագուշակուհի:

ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ԵՂՋՅՈՒՐ

Մինչ Զևսը հին հույների գլխավոր աստվածը Քրոնոսն էր` Զևսի հայրը: Քրոնոսի համար գուշակեցին, որ տապալվելու է զավակների կողմից. դրա համար էլ, ցանկանալով խուսափել նման բախտից, նա կուլ տվեց զավակներին` ըստ ծնվելու հերթականության: Երբ ծնվեց Զևսը, մայրը որդուն փրկելու համար ամուսնուն տվեց տակաշորի մեջ փաթաթած քար, իսկ երեխային ուղարկեց Կրետե կղզի, որտեղ նրան դայակություն էին անում հավերժահարսերը, իսկ կերակրում էր Ամալթեա աստվածային այծը, որի եղջյուրից ճակատագրի, երջանկության և բարօրության աստվածուհի Տիքե աստվածուհին մարդկանց նվերներ էր շռայլում: Այս այծի կաթով սնվելով` Զևսը ստանում էր անմահություն:
Մի անգամ անզգույշ այծը կոտրեց եղջյուրը, իսկ Զևսն այն նվիրեց հավերժահարսերին` խոստանալով, որ եղջյուրից դուրս կգա այն ամենը, ինչ որ իրենք ցանկանան:
Այս ավանդությունից է առաջացել արտահայտությունը, որ հաճախ օգտագործվում է նաև «Առատության աղբյուր» ձևով: Խորհրդանշում է առատություն և օգտագործվում է որևէ երևույթի, անձի օգտակար, երջանկաբեր լինելու դեպքում:
ՄԵԴՈՒԶԱՅԻ ՀԱՅԱՑՔ
Ըստ հունական դիցաբանության` Գորգոնյան 3 քույրերից մեկը` Մեդուզան, ցանկանում էր մրցել Միներվայի հետ: Միներվան դրա համար պատժում է Մեդուզային` նրա գանգուր մազերը դարձնելով օձեր: Մեդուզան ստանում է ահարկու դեմք. մեծ – մեծ ժանիքներ, կրակացայտ աչքեր և սարսափեցնող հայացք: Առասպելական հրեշ Մեդուզայի հայացքը քար էր դարձնում ցանկացած կենդանի էակի:
Մեդուզային հաղթում է Պերսևսը: Նա հետևում է Մեդուզայի արտացոլմանը հայելու պես փայլեցրած իր վահանի վրա: Նրան հաջողվում է ճարպկորեն կտրել հրեշի գլուխը: Նույնիսկ արդեն մեռած` Մեդուզայի գլուխը քար էր դարձնում իրեն նայողներին:Արվեստում Մեդուզայի գլուխը հաճախ պատկերվում է լեզուն դուրս հանած, բաց ատամներով և օձե մազերով: Նման պատկերներ հանդիպում են վահանների վրա, շենքերի մուտքերի մոտ`որպես վտանգը վանող հուռութք:
Նշանակում է քարացնող, սոսկալի, սարսափեցնող հայացք:

Անթեյ֊ ըստ հունական դիցաբանության Անթեյը ծովերի Աստված Պոսեյդոնի և երկրի Աստվածուհի Գեյայի որդին էր։ Նա առասպելական ուժի տեր էր ու սպանում էր բոլոր նրանց ում հետ կռվի էր բռնվում ոչ ոք չէր կարող հաղթել նրան քանի որ Անթեյը կռվի ընթացքում, երբ զգում էր ուժը պակասում էր, հպվում էր երկրին՝ իր մորը և վերականգնում ուժերը։

Նա մենամարտում է Հերակլեսի հետ ով մի քանի անգամ Անթեյին զարկում է գետնին բայց դրանից Գեյայի որդին ավելի էր զորեղանում։ Բայց հանկարծ Հերակլեսը օդ է բաչձրացնում Անթեյին կտրում նրան մայր հողից և պդում խեղդում նրան։ Անթեյի կերպարը մայր հողի, հարազատ ժողովրդի հետ կապված լինելու խորհրդանիշն է։

Գորդյան հանգույց

Ըստ հնադարյան լեգենդի ՝ Փռույգիահան թագավոր Գորդիոսը Զեվսի տաճարին մի երկանիվ սայլե նվիրում , որին լծված եզները կապված էին խճճված բարդ հանգույցով։ Գուշակներն ասել էին որ նա ով կարողանա քանդել հանգույցը , կտիրանա աշխարհին : Ալեքսանդր Մակեդոնացին մտնելով տաճար առանց երկար մտածելու հանում է թուրը ու մի հարվածով կտրում հանգույցը : Այստեղից էլ առաջացել է « Գորդիյան հանգույց » արտահայտությունը ,որ նշանակում է խառնաշփոթ, խճճված հարց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *