Posted in Զբոսաշրջության ռեսուսներ

Գիտական տուրիզմ

Գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը:

Ամբողջ աշխարհում գիտական զբոսաշրջության հայտնի վայրեր են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Քեմբրիջի, Հարվարդի, Օքսֆորդի, Սթենֆորդի, Չիկագոյի և այլ համալսարաններ, մի շարք լաբորատորիաներ՝ Միջուկային հետոզոտությունների եվրո­պական կազմակերպությունը Ժնևում, Ֆիզիկայի ազգային լաբորատորիան Միացյալ Թագա­վորությունում, Բրուկհեվենի ազգային լաբորատորիան, Փրինսթոնի պլազմայի ֆիզի­կա­կան լաբորատորիան և այլ լաբորատորիաներ Հյուսիսային Ամերիկայում, աստղա­դի­տա­րաններ՝ Եվրոպական տիեզերական գործակալության Կոլամբուսի վերահսկողութ­յան կենտ­րոնը, Վիեննայի համալսարանի աստղադիտարանը, Նոբելի թանգարանը Շվեդիայում, Մարի Կյուրի թանգարանը Լեհաս­տանում, Լոնդոնի գիտական թանգարանը, Լեոնարդո դա Վինչիի գիտության և տեխ­նո­լոգիայի թանգարանը, Քենեդի տիեզերական կենտրոնը և այլն:Թեև Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, մասնավորապես, ինքնատիպ գիտական կազմակերպություններ (Բյուրականի աստղադիտարանը, Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիան՝ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը), ոչ բոլորն ունեն ցուցադրելու նյութեր, առավել եւս՝ տուրիզմի տեսանկյունից։

Մի մասի դեպքում դեռեւս կարելի է համապատասխան աշխատանքներ կատարել եւ պատշաճ տեսքի բերել ցուցադրվելիք սարքավորումները եւ նյութերը։ Հիմնարկների մի մասն էլ իրականացնում է տեսական հետազոտություններ, որտեղ թվում է, թե ցուցադրելու բան չկա։ Սակայն գտնում եմ, որ նույնիսկ այս դեպքերում կարելի է համակարգչային ներկայացումներ պատրաստել եւ լսարաններում հյուրերին գրավիչ ձեւով պատմել տվյալ գիտության (նույնիսկ այնպիսի վերացական գիտության, ինչպիսին է մաթեմատիկան) հրաշալիքների մասին։ Աշխարհի շատ քիչ երկրներ ունեն Հայաստանի պես խիտ դասավորված գիտական կենտրոններ, այնպես որ շատ բաներ տուրիստները կարող են եւ այլ երկրներում տեսած չլինել։

Հայաստանի գիտական պատմությունն ու ներուժը, հիրավի, նախադրյալներ են ստեղ­ծում մեր երկրում գիտական զբոսաշրջության զարգացման համար: Այս առումով այցելութ­յան վայրեր կարող են լինել.

  • հնագիտական վայրերը՝ Ագարակի վաղ բրոնզե դարաշրջանի համալիրը Արա­գա­ծոտնիմարզի Ագարակ գյուղում, Արգիշտիխինիլի քաղաքի ավերակները Արմավիրի մար­զում,Ուխտասարը Սյունիքի մարզում, Ոսկեհատի ժայռապատկերները Արագածոտնի մար­զում,միջնադարյան մայրաքաղաք Դվինի ավերակները Արարատի մարզում, Զորաց ՔարերըՍյունիքում,

Եթե մենք ուսումնասիրել ենք Հայաստանի «գիտական քարտեզը, կատարել ենք մեծ թվով այցելություններ գիտական բնույթի հնավայրեր, գիտությանն առնչվող թանգարաններ, գիտական հիմնարկներ։ Ընդհանուր առմամբ, այցերին մասնակցել է ավելի քան 200 մարդ, բայց, քանի որ շատ դեպքերում նույն մարդիկ են եղել :Բոլոր կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվել եւ համակարգվել է` գիտական հնավայրեր (Զորաց քարեր, ժայռապատկերներ, Դվին), միջնադարյան կրթօջախներ (Գլաձոր, Տաթեւ, Սանահին), արգելոցներ (Էրեբունի, Գոշավանք), գիտության թանգարաններ (Գիտության եւ տեխնիկայի, Տիեզերքի, Երկրաբանական, Ցեղասպանության թանգարան, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան), գիտական հաստատություններ (Բյուրականի աստղադիտարան, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, ՔԵՆԴԼ): Կազմվել է քարտեզ՝ քանի որ գիտական կենտրոնների մեծ մասը Երեւանում են, քարտեզի մի կողմում տրված է Հայաստանն ամբողջությամբ, իսկ մյուս կողմում՝ Երեւանը։

Գիտական տուրիզմը զբաղվում է հնագիտական պեղումներին մասնակցությամբ, կենդանական աշխարհի փոփոխության դիտարկմամբ և այլ գիտական աշխատանքներով։ Այն ներառում է ինչպես փորձագիտական տուրեր, այնպես էլ ինքնուրույն կազմակերպված գիտական ուղևորություններ։ Այդ մասնակցության աստիճանից կախված՝ գիտական տուրիզմը կարող է լինել

  • ճանաչողական
  • օժանդակ մասնակցություն (գիտական աշխատանքներում ընդգրկվածություն)
  • տուրիստների ինքնուրույն հետազոտություն
  • գիտատեխնիկական (օրինակ՝ որպես դպրոցական և բուհական լրացուցիչ ծրագրեր, անձնական մասնակցություն արտադրական գործընթացին, հնարավոր է հատուկ սարքավորումների տրամադրում)
  • գիտաարշավային (ճանապարհորդություններ հետազոտության օբյեկտների մոտ, ծովային գիտական, արկտիկական և այլն)
  •  նյութերը՝1,2,3

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *