Posted in Uncategorized

Սեբաստացու օրեր. հաշվետվություն

Այս ընթացքում, երբ մեկնարկել են Սեբաստացու օրերը, կատարել եմ շատ նախագծեր ՝ Սեբաստացու օրերի հետ կապված: Ստորև ներկայացնում եմ իմ կատարած նախագծերը:

Կատարել եմ ստեղծագործական աշխատանքներ ՝ նվիրված Սեբաստացու օրերին ՝

,,Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով,,

,,Երևանը սեբաստացիների աչքերով,,

,,Հայաստանը սեբաստացիների աչքերով,,

Կատարել եմ աշխարհագրական- պատմողական նախագիծ, որի ընթացքում պատմել եմ կրթահամալիրի և նրա հնարավորությունների ու առավելությունների մասին:

Կատարել եմ պատմական նախագիծ, որի ընթացքում պարզել եմ, թե ինչպիսի արմատներ ունեմ, որտեղ են արմատներս, և ովքեր են նախնիներս:

Կատարել եմ ռուսերենից նախագիծ, որի ժամանակ պատմել եմ Մխիթար Սեբաստացու մասին, ում անունով էլ կոչվել է մեր կրթահամալիրը: Պատմել եմ նաև Մխիթարյան միաբանության ու մեր կրթահամալիրի ստեղծման պատմությունը:

Կատարել եմ նաև իսպաներենից նախագիծ, որը կրկին նվիրված է Սեբաստացու օրերին: Փորձել եմ իսպաներենով պատմել մեր քոլեջի մասին:

Կարծում եմ, որ հետաքրքիր նախագծեր եմ կատարել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *